00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ծրագրեր ունի «Գազպրոմ Արմենիան» առաջիկա 5 տարում. մանրամասնում է տնօրենը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցԳազի խողովակ
Գազի խողովակ - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Գազի խողովակ
Բաժանորդագրվել
Ընկերությունը հաջորդ տարի նախատեսում է երկու խոշոր նախագիծ ավարտել, որոնցից մեկը Երևան–Արմավիր 31 կիլոմետրանոց գազատարի ամբողջական վերափոխումն է։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2025-2029 թթ. ներդրումային ծրագրով նախատեսվող գազատարների կառուցմամբ և վերակառուցմամբ խոստանում է հուսալի, անխափան գազամատակարար ապահովել ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մյուս համայնքներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիայի»` 2024-28 թթ ներդրումային ծրագիրը` 148 921,15 մլն դրամ (367 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ, որով կընդլայնվի գազափոխադրման համակարգը, կվերակառուցվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանը, և նոր լրացուցիչ հզորություններ կստեղծվեն։
«Երևանում գոյություն ունեցող համակարգը կհամակցվի նոր կառուցվածին, կունենանք հուսալի, անխափան գազամատակարարում։ Երևանի դեպքում դա կլինի ռեզերվային գիծ։ Խոսքը վերաբերում է Նորագավիթ, Ջրվեժ ուղղություններին, որոնց մասով մենք նախագծերն արդեն նախապատրաստել ենք»,– նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով` Երևանում կառուցվելու է նոր` մոտ 35 կմ գազատար, որը կհամալրի գործող 40 կմ–անոց հատվածը։ Հակոբյանը նշեց, որ Երևանում գազաբաշխիչ կայաններից երկուսն արդեն կառուցվել են, երկուսն էլ կկառուցվեն։
Ընկերության տնօրենն անդրադարձավ նաև ներդրումային ծրագրում նշված Կարմիր Կամուրջ–Սևքար–Բերդ մայրուղային նոր` շրջանցիկ գազատարի կառուցմանը։
«Դա հայ–վրացական միջպետական պայմանագրի կարևորագույն մասերից մեկն է, որ ընթացակարգով գնում է։ Ի սկզբանե մեր վրացի գործընկերներն այդտեղ որոշակի աշխատանքներ կատարել են, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կսկսենք շինարարական բուն աշխատանքները։ Գազատարի անցկացման համար հողի օտարման հարցում վրացական կողմն իր օրենսդրության մեջ բավական լուրջ քայլեր է արել։ Մեր հատվածում այդ տարածքներն անգիր ուսումնասիրված են, ու մենք ուղղությունն էլ գիտենք, թե որտեղից կբերենք, ոնց կբերենք գազատարը, անգամ առաջարկել ենք այն կետը, որտեղ կմիանա վրացական հատվածից եկող գազատարը»,– ընդգծեց նա:
«Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագրի կարևոր մաս է կազմում նաև Դիլիջանի գազաբաշխիչ կայանը։ Հակոբյանի խոսքով` դա ԽՍՀՄ–ից մնացած գազատար է, որի վրա ժամանակի ընթացքում կառուցվել են առանձնատներ։
«Այդ պատճառով, քանի որ նաև անվտանգության խնդիր ունեինք, հիմա կառուցում ենք նորը, որ կնպաստի Դիլիջանի զարգացմանը։ 3 կիլոմետրանոց նոր գազատարն անցնելու է նոր ուղեգծով, որի շինարարությունը 2024 թ. շատ արագ կկազմակերպենք»,– վստահեցրեց Հակոբյանը։
2024 թ. համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում է ավարտել երկու խոշոր նախագիծ, որոնցից մեկը Երևան–Արմավիր 31 կմ–անոց գազատարի ամբողջական վերափոխումն է։ Հակոբյանի խոսքով` գազատարը հնարավոր կլինի փոխել մինչև 30 տոկոսի չափով։
«Մյուս կարևոր նախագիծը Վանաձոր–Ալավերդի գազատարի վերանորոգումն է։ Նախատեսում ենք վերանորոգել ավելի քան 40 կմ–անոց գազատարի 17 կմ–անոց հատվածը, որը շատ արագ կանենք»,– ընդգծեց ընկերության գլխավոր տնօրենը։
Նրա խոսքով` իրենց ներդրումային ծրագրերով առավելագույն ծավալը, որ մինչ օրս կարողացել են անել, գազատարների 10 կմ–անոց հատվածներ փոխարինելն էր։ Այժմ 2024-28 թթ ներդրումային ծրագրով փոխարինելու են մինչև 50-60 կմ հատվածներ, այսինքն` կատարելու են մեծածավալ աշխատանքներ։
Լրահոս
0