https://arm.sputniknews.ru/20231220/hh-datakhazutjuny-dmitri-setrakvovin-rd-in-artahandznelu-mijnvordutjun-chi-stacel-70305737.html
ՀՀ դատախազությունը Դմիտրի Սետրակովին ՌԴ-ին արտահանձնելու միջնորդություն չի ստացել
ՀՀ դատախազությունը Դմիտրի Սետրակովին ՌԴ-ին արտահանձնելու միջնորդություն չի ստացել
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանի հաղորդած տեղեկությունները ստուգվում են, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը։ 20.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-20T22:15+0400
2023-12-20T22:15+0400
2023-12-20T22:15+0400
հայաստան
հհ դատախազություն
արտահանձնում
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն չի ստացել, նման միջնորդություն չի քննարկվել և չի բավարարվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության մամուլի ծառայությունը։Նշենք, որ դեկտեմբերի 9-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգել էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին։Իրավապաշտպանի տեղեկություններով՝ Սետրակովը պայմանագրային զինծառայող է եղել, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Հայաստան։ Սաքունցը դիմել է իրավապահ մարմիններին՝ նշելով, որ ռուսական ռազմական ոստիկանները ՀՀ տարածքում որևէ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացու ձերբակալելու իրավունք չունեն, նրանց գործողություններն անօրինական են։ Նա նաև հայտնել էր, թե անձամբ է զանգահարել ռազմաբազա, որտեղ հաստատել են՝ տղամարդը ձերբակալված է, բազայի տարածքում գտնվող քննչական բաժինը պետք է քննություն անցկացնի, մեղավոր ճանաչվելու դեպքում Սետրակովն իր պատիժը կկրի Ռուսաստանի Դաշնությունում։Դատախազությունից հայտնում են, որ Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպանի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, արտահանձնում, ձերբակալություն
հայաստան, հհ դատախազություն, արտահանձնում, ձերբակալություն
ՀՀ դատախազությունը Դմիտրի Սետրակովին ՌԴ-ին արտահանձնելու միջնորդություն չի ստացել
Իրավապաշտպանի հաղորդած տեղեկությունները ստուգվում են, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն չի ստացել, նման միջնորդություն չի քննարկվել և չի բավարարվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել
դատախազության մամուլի ծառայությունը։
«Դմիտրի Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգել էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին։
Իրավապաշտպանի տեղեկություններով՝ Սետրակովը պայմանագրային զինծառայող է եղել, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Հայաստան։ Սաքունցը դիմել է իրավապահ մարմիններին՝ նշելով, որ ռուսական ռազմական ոստիկանները ՀՀ տարածքում որևէ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացու ձերբակալելու իրավունք չունեն, նրանց գործողություններն անօրինական են։ Նա նաև հայտնել էր, թե անձամբ է զանգահարել ռազմաբազա, որտեղ հաստատել են՝ տղամարդը ձերբակալված է, բազայի տարածքում գտնվող քննչական բաժինը պետք է քննություն անցկացնի, մեղավոր ճանաչվելու դեպքում Սետրակովն իր պատիժը կկրի Ռուսաստանի Դաշնությունում։
Դատախազությունից հայտնում են, որ Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպանի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը: