00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՖՖ–ն օրենք է խախտել, ՀՖՖ–ն դժգոհ է. ինչու ֆուտզալի հավաքականը հրաժարվեց ֆինների հետ խաղից

© Photo : Football Federation of ArmeniaՀայաստանի ֆուտզալի հավաքականը
Հայաստանի ֆուտզալի հավաքականը - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Հայաստանի ֆուտզալի հավաքականը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆուտզալի աշխարհի առաջնության էլիտ փուլի խմբային պայքարը Հայաստանի համար ավարտվեց ժամանակից շուտ, քան նախատեսված էր։ Մեր հավաքականը հրաժարվել է մեկնել Ֆինլանդիայի ընտրանու հետ արտագնա խաղին։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ է, որ ֆուտզալի մեր հավաքականում հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստների պատճառով ՈւԵՖԱ-ն տեխնիկական պարտություն է գրանցել մեր թիմին։ Մեր ընտրանին չի մեկնելու Ֆինլանդիայի հավաքականի հետ արտագնա խաղի մրցավայր։
Դեկտեմբերի 18–ին ՀՖՖ-ն հայտարարեց, որ Հայաստանի հավաքականը չի մեկնի Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ «հաշվի առնելով բրազիլացի ֆուտզալիստների շուրջ ստեղծված իրավիճակը»:
Բանն այն է, որ ֆուտբոլում և ֆուտզալում գործում է օրենք, ըստ որի` այլազգի խաղացողները կարող են հանդես գալ տվյալ երկրի հավաքականում, եթե այդտեղ ապրել և խաղացել են վերջին 5 տարիների ընթացքում: Ստացվում է, որ մեր հավաքականը խախտել է օրենքը, և այդ պատճառով էլ ՈւԵՖԱ–ն մերոնց տեխնիկական պարտություն է գրանցել։
Թե ինչպես են նախկինում տարբեր հավաքականներ իրենց կազմում ընդգրկել բրազիլացի ֆուտբոլիստների, նույնպես խախտելով վերը նշված օրենքը, պարզ չէ։ Պարզ է այն, որ նախկինում բողոքներ չեն եղել, այդ պատճառով էլ ՈւԵՖԱ-ն նման որոշումներ չի կայացրել։ Իսկ հիմա արդեն լրիվ այլ հարց է, ու օրենքի խախտումը պահանջում է պատիժ, ինչն էլ կիրառվել է Հայաստանի ու նաև Վրաստանի թիմերի նկատմամբ։
Գաղտնիք չէ, որ ժամանակին Իտալիայի հավաքականում ընդգրկված էին բրազիլացի 12 ֆուտբոլիստ, Ադրբեջանի, Ղազախստանի հավաքականներում էլ բրազիլացիների թիվը բավականին շատ է եղել։
Օրինակ` Վրաստանի հետ խաղի մեկնարկային հնգյակում մեր թիմի կազմում խաղահրապարակ են դուրս եկել 4 բրազիլացի, Ֆինլանդիայի հետ խաղում` նույնպես չորս, բացի այդ պահեստայինների կազմում եղել են ևս երեք բրազիլացիներ, որոնք խաղի ընթացքում դուրս են եկել փոխարինման։
Մի խոսքով` պարզ է, որ բրազիլացի խաղացողներ ընդգրկելով` մեր հավաքականը փորձում էր, օրենք խախտելով, լուծել էլիտ փուլում հաղթողի հարցը, բայց բողոքները եղան, և ՈւԵՖԱ-ն դրանք բավարարեց։ Հիմա ինչու՞ է դժգոհում ՀՖՖ–ն։
Դժվար է պատկերացնել, թե ինչ նպատակ ունի պաշտոնական խաղին չմեկնելը։ Երևի այլևս այդ խաղը իմաստ չունի մեր ֆեդերացիայի համար։ Ըստ ՀՖՖ հայտարարության` մերոնք էլ են բողոքարկել են ՈւԵՖԱ-ի որոշումները ու դիմել ֆուտզալի կոմիտեին։ Որոշում կլինի մեր օգտին, թե ոչ` էական չէ, որովհետև մեր հավաքականը խմբում բավականին հեռու մնաց առաջին երկու տեղերը զբաղեցրած Պորտուգալիայի և Ֆինլանդիայի հավաքականներից։ Բրազիլացիներով արդյունք ապահովել չստացվեց։
Հավելենք, որ դեկտեմբերի 15-ին Հայաստանի ֆուտզալի հավքականն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնության էլիտ փուլի խմբային պայքարում։ Զուտ մարզական առումով այդ հաղթանակը մեր հավաքականին հնարավորություն տվեց մրցաշարային աղյուսակում շրջանցել Վրաստանի թիմին ու զբաղեցնել երրորդ տեղը։ Անկախ Ֆինլանդիայի հետ վերջին տուրի խաղի արդյունքից` մեր հավաքականը խմբում առավելագույնը կարող է մնալ երրորդ տեղում, գործնականում հնարավոր է, որ Վրաստանի թիմը վերջին տուրում հաղթանակ տանելու դեպքում շրջանցեր մեր թիմին, եթե մերոնք պարտվեին Ֆինլանդիային։ Արդեն պարզ է, որ մերոնք միավոր չեն վաստակի այդ խաղում, քանի որ չեն մեկնելու մրցավայր։
Լրահոս
0