https://arm.sputniknews.ru/20231220/hajastanum-2024-tin-gazi-sakaginy-chi-pvokhvi-gazprvom-armenia-70284893.html
Հայաստանում 2024 թ–ին գազի սակագինը չի փոխվի. «Գազպրոմ Արմենիա»
Հայաստանում 2024 թ–ին գազի սակագինը չի փոխվի. «Գազպրոմ Արմենիա»
Sputnik Արմենիա
Ռուսաստանը գազի գինը թողել է նույնը, Հայաստանի ներսում գնագոյացման գործոնները ևս էապես չեն փոխվել։ 20.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-20T13:53+0400
2023-12-20T13:53+0400
2023-12-20T14:15+0400
գազ
հայաստան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
գազի սակագին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69136951_0:24:1600:924_1920x0_80_0_0_895a6a7f03de52502231053f1da34da3.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիան» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմի` բարձրացնելու 2024 թ. գազի սակագինը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ» ընկերության հետ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, որը հաստատում է սահմանին Հայաստանի համար գազի գործող գինը՝ 1000 խմ–ի դիմաց 165 դոլար: Հակոբյանի խոսքով` գնագոյացման գործոնները երկրի ներսում նույնպես էապես չեն փոխվել։Հայաստանը կարող է գազի դիմաց ռուբլով վճարել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ումՀիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես վստահեցրել էր, որ գազի գիօ փոփոխություն չի լինելու:Նշենք, որ 2022–ի ապրիլի 1–ին ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը բարձրացավ 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չփոխվեց` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով։ Գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69136951_121:0:1544:1067_1920x0_80_0_0_c166e76a305ecb70cf1471eb0329f566.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), գազի սակագին
գազ, հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), գազի սակագին
Հայաստանում 2024 թ–ին գազի սակագինը չի փոխվի. «Գազպրոմ Արմենիա»
13:53 20.12.2023 (Թարմացված է: 14:15 20.12.2023) Ռուսաստանը գազի գինը թողել է նույնը, Հայաստանի ներսում գնագոյացման գործոնները ևս էապես չեն փոխվել։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիան» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմի` բարձրացնելու 2024 թ. գազի սակագինը։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ «Գազպրոմ» ընկերության հետ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, որը հաստատում է սահմանին Հայաստանի համար գազի գործող գինը՝ 1000 խմ–ի դիմաց 165 դոլար: Հակոբյանի խոսքով` գնագոյացման գործոնները երկրի ներսում նույնպես էապես չեն փոխվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես վստահեցրել էր, որ գազի գիօ փոփոխություն չի լինելու:
Նշենք, որ 2022–ի ապրիլի 1–ին ՀՀ շարքային սպառողների համար
գազի գինը բարձրացավ 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չփոխվեց` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով։ Գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։