00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էքսպո 2025» ցուցահանդեսին ՀՀ–ն կներկայանա ամենաբարձր`«Ա» դասի տաղավարով. Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Բաժանորդագրվել
Նախնական հաշվարկներով` ցուցահանդես պետք է այցելի 28 միլիոն մարդ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Էքսպո 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա ամենաբարձր մակարդակի՝ «Ա» դասի տաղավարով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Դուբայում «ԷՔՍՊՈ 2020» ցուցահանդեսից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է «ԷՔՍՊՈ 2025. Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին։
Ինչ կստանանք Իրանի շուկայում և նավահանգիստներում. էքսպոյի և բանակցությունների արդյունքները
«Նախնական հաշվարկներով` ցուցահանդես պետք է այցելի 28 միլիոն մարդ, Հայաստանի կառավարությունը որոշել է լավագույնս մասնակցել ցուցահանդեսին»,- ասաց Քերոբյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ Հայաստանը հիմնականում 4 ուղղություններով է ներկայանալու.
Ժամանակակից կրթություն( ներկայացվելու են «Թումոն» և «Արմաթը», ՔՈԱՖ–ի տեխնոլոգիաները և այլ կրթական ծրագրեր)
Բարձր տեխնոլոգիաներ (շեշտը դրվելու է IT ոլորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վրա)
Տուրիզմ (Հայաստանը ներկայացնել որպես տուրիստական երկիր` իր ողջ գրավչությամբ)
Հայկական ուտեստներ և գինի։
«Փորձելու ենք մեր տաղավարը հագեցնել արհեստական բանականությամբ, թվային տեխնոլոգիաներով, ռոբոտներով»,–ասաց Քերոբյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի տաղավարը գտնվելու է շատ տեսանելի տեղում` թեմատիկ տաղավարների կողքին։ Իսկ թեմատիկ տաղավարներում ճապոնացի հանրահայտ գործիչները ներկայացնելու են հետաքրքիր ուղղություններ ճապոնացի հասարակության համար։
Հայաստանի տաղավարի պրոյեկտի ղեկավար Մուրատա Կադզույան իր հերթին ներկայացրեց, որ սա կլինի 16–րդ էքսպոն, որին ինքը մասնակցում է և զբաղվում կազմակերպչական հարցերով։
Ճապոնիայում «Թումո» կենտրոններ կբացվեն
«Այս անգամ ես հնարավորություն ունեմ ներկայացնելու Հայաստանը Ճապոնիայում։ Սա ինձ համար նոր ու թարմ զգացողություն է, հուզվում եմ»,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ իրենց նպատակն է, որ այս էքսպոյի շնորհիվ երկու երկրների ժողովուրդն ունենան առիթ իրար ավելի լավ ճանաչելու, փոխըմբռնելու և այդ կապն ամրացնելու։
Քերոբյանն ընդգծեց, որ էքսպոյին մասնակցելով` Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր առևտրային գործընկերոջը։
«Ճապոնական շուկան մեզ համար շատ հետաքրքիր է, քանի որ այն աշխարհի 3-րդ կամ 4–րդ տնտեսությունն է իր մեծությամբ` 3,5–4 տրիլիոն դոլար իր ՀՆԱ–ով։ Ցանկացած խոշոր տնտեսություն մեզ հետաքրքիր է ապրանքների արտահանման, ներմուծման, տեխնոլոգիաների փոխանակման և բազմաթիվ այլ ուղղություններով»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` շատ մեծ պոտենցիալ կա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու, սակայն այժմ փոխադարձ առևտրի մակարդակը շատ հեռու է այդ պոտենցիալից։
«Մենք փորձելու ենք մինչև էքսպոյի սկսվելը մի քանի անգամ այցելել Ճապոնիա` տարբեր բիզնես պատվիրակություններով, որպեսզի էքսպոյի ժամանակ մեր ընկերությունները հաստատված կապեր ունենան ճապոնական ընկերությունների հետ»,–ասաց նա։
Նշենք, որ «ԷՔՍՊՈ 2025. Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսը բաց կլինի 2025 թվականի ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ը։
Լրահոս
0