00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:38
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Եթեր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն փորձել է Երևանին և Բաքվին ներքաշել իր պատժամիջոցային ջանքերի մեջ. Զախարովա

Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են «Մագնիտսկու ակտին» սատարած երկրների ցանկին Հայաստանի և Ադրբեջանի միանալու, այնուհետև անհետանալու շուրջ վերջին պատմությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպացի պաշտոնյաներին աճպարարներ է անվանել այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են երրորդ երկրների ցանկում, որոնք պաշտպանել են այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ակտը»:
«Մենք տեսել ենք մի շարք երրորդ երկրների միանալու վերաբերյալ ԵՄ-ի կողմից հայտարարության տեքստի որոշակի լրամշակման փաստ։ Ըստ դրա՝ նրանք աջակցում են ԵՄ-ի, այսպես կոչված, իրավամարդկային պատժամիջոցներին։ Դրա սկզբնական տարբերակում Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին, հետո հրաշքով անհետացան։ Իհարկե, այս հարցը պետք է ուղղել բրյուսելյան աճպարարներին։ Դա ինչ-որ մոգություն է, փաստաթղթերի տարբերակների ձեռնածություն»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա կարծում է, որ Բրյուսելի բոլոր ջանքերը՝ իր հակառուսական սահմանափակումներին միջազգային իրավական նորմերին համապատասխանության տեսք տալու համար ներքաշել նաև երրորդ երկրներին, սոսկ դատարկ և ոչ կառուցողական միջոցներ են, որոնք ձեռնարկվում են միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ։
Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հայտնվելու, ապա անհետանալու պատմությունը Բրյուսելի նեոգաղութատիրական մտածողության վառ օրինակ է։
ԵՄ–ն հաստատեց ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 12–րդ փաթեթը
Նա նաև մեղադրել է ԵՄ-ին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին միջամտելու մեջ: ԵՄ-ի նպատակն ու խնդիրները, ըստ Զախարովայի, կապված չեն հարաբերությունների կարգավորման, ճգնաժամի լուծման հետ, դա միայն հակառուսական ևս մեկ բարձունք գրավելու ցանկություն է, այսպես ասած, հակառուսական դիրքերում ամրապնդվելու համար, նաև խանգարելու այն դրականին, որը մշակվել է ՌԴ միջնորդությամբ։
«Փորձելով ստիպել հարևաններին հետևել պատժամիջոցային հակառուսական կուրսին՝ ԵՄ-ն դիմում է հնարավոր ամեն ինչի, ներառյալ ուղղակի կեղծիքի։ Սա պատահականություն կամ տառասխալ չէ, ուղղակի կեղծիք է։ Սա պետք է դաս լինի բոլորի համար, թե ինչպես պետք է զգոն լինել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկվության հարցում»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը հրապարակել էր Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը «Մագնիտսկու եվրոպական ակտին» մի շարք երկրների միանալու մասին, պետությունների թվում էին Հայաստանն ու Ադրբեջանը: Սակայն ավելի ուշ տեքստը խմբագրվել է, և երկու երկրները հանվել են ցանկից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Եվրամիությունը հայտարարել էր Եվրոպական միության կողմից սահմանված պատժամիջոցները (այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ցուցակը») մեկ տարով երկարաձգելու մասին, որոնք սահմանվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է «Մագնիտսկու ցուցակի» հետ կապված թյուրիմացությունը
Ցուցակում ներառվածներին արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները Եվրոպայում սառեցված են։ Բացի այդ, Եվրամիությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել այդ մարդկանց և ընկերություններին։
Այս ցուցակում ընդգրկված են նաև ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը:
Լրահոս
0