00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմային ռումբի պայթյուն Լուսնի վրա. ինչու չիրագործվեց հանճարեղ գիտնականի խելահեղ գաղափարը

Լուսին - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Բաժանորդագրվել
Երկու գերտերությունների ՝ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների մրցակցությունը սկսվեց միջուկային բնագավառից, և նախ Ամերիկան հաղթեց՝ առաջինը ստեղծելով ատոմային ռումբը։
Հետո առաջնության համար պայքարը տեղափոխվեց տիեզերք և հաղթանակ տարավ Սովետը, որն առաջինը մեր մոլորակի ուղեծիր դուրս բերեց արհեստական արբանյակը։ Հաշիվը դարձավ 1։1, և այս «ոչ-ոքի»-ի պայմաններում երկու պետություններում միաժամանակ սկսեցին մտածել այնպիսի վճռորոշ հաղթանակի մասին, որը կմիավորեր մրցակցության երկու ոլորտները՝ միջուկայինն ու տիեզերականը։ Ահա այսպես Կրեմլում և Սպիտակ տանը ծնվեց Լուսնի վրա ատոմային ռումբ պայթեցնելու խելահեղ գաղափարը։
Եռակի օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունը «ԱՄՆ-ի չպատմված պատմությունը» գրքում և դրա հիման վրա նկարահանված վավերագրական սերիալում բացահայտում է, որ անցած դարի 50-ականների վերջին ամերիկացիները ծրագրում էին Լուսնի վրա կրկնել այն, ինչ 1945 թվականին իրականացրել էին Հիրոսիմայում և Նագասակիում։ Նպատակն էր ապացուցել ողջ մարդկությանը, որ Ամերիկան աշխարհի առաջատարն է՝ հակառակ այն իրողության, որ այդ ժամանակ Խորհրդային Միությունն էլ արդեն միջուկային զենք ուներ և սկսում էր ուսումնասիրել Երկրի բնական արբանյակը։ Սակայն խորհրդային գիտնականներն էլ ձեռքները ծալած նստած չէին։ Մանավանդ ֆիզիկոս Յակով Զելդովիչը, որը, գործըկերների վկայությամբ, ընդհանրապես երբեք տեղում հանգիստ չէր նստում և հետաքրքրվում էր բառացիորեն ամեն ինչով՝ տարբեր նյութերի այրման ժամանակ նկատվող գույներից սկսած մինչև Մեծ պայթյուն, որի արդյունքում միլիարդավոր տարիներ առաջ ձևավորվել է տիեզերքը։
Ամերիկյան անկախությունը սկսվեց թեյից, ՀՀ–ինը` սուրճից. նմանություններ և տարբերություններ
Զելդովիչն առանց բարձրագույն կրթության միակ գիտնականն էր, որը դարձել էր ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Ոմանք նրան անվանում էին խորհրդային Լեոնարդո դա Վինչի։ Բոլոր նախագծերը, որոնց վրա աշխատում էր Զելդովիչը, հույժ գաղտնի էին։ Միգուցե դա էր պատճառը, որ արտասահմանում երկար ժամանակ համոզված էին՝ նման մարդ ընդհանրապես գոյություն չունի, և Յակով Զելդովիչ անվան տակ գործում է համաշխարհային մակարդակի բարձրակարգ գիտնականների մի մեծ խումբ։ Հանրահայտ «Կատյուշայի» հրթիռները նույնպես Զելդովիչն էր մշակել, և մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը գերմանացիներին այդպես էլ չհաջողվեց բացահայտել դրանց կառուցվածքի գաղտնիքը։
Հայտնի ֆիզիկոս Լև Լանդաուն անընդհատ կրկնում էր, որ գաղափարների աներևակայելի բազմազանությամբ Զելդովիչը գերազանցում էր աշխարհի բոլոր ֆիզիկոսներին՝ բացի Ֆերմիից։ Իսկ ակադեմիկոս Իգոր Կուրչատովը փաստում էր. «Այնուամենայնիվ, մեր Յաշկան հանճար է»։
Հենց «հանճարեղ Յաշկան» էլ առաջարկեց իրականություն դարձնել Լուսնի վրա ատոմային ռումբ պայթեցնելու գաղափարը, որը սկսել էր շրջանառվել Ամերիկայում։ Իմաստը նույնն էր՝ առաջ անցնել մրցակցից և հերքել բոլոր պնդումներն այն մասին, թե Սովետը միգուցե իրոք հաջողությամբ արձակում է ինչ-որ հրթիռներ լուսնի ուղղությամբ, բայց ո՞վ կարող է հաստատ ասել՝ արդյոք դրանք հասնում են նպատակակետին։ Դրա ոչ մի ապացույց չկա, քանզի, ինչպես պնդում են Մոսկվայում, Երկրից ուղարկված ապարատները, բախվելով լուսնի մակերևույթին, այլևս չեն կարողանում որևէ ազդանշան հաղորդել։ Իսկ ատոմային պայթյունը կտեսնեն բոլոր աստղադիտարանների մասնագետները։
Հենց այստեղ էլ սկսվեցին դժվարություններն ու կասկածները։ Լուսինը մթնոլորտ չունի, այդ պատճառով էլ միջուկային բռնկումը չափազանց կարճ կտևի։ Ուրեմն անհրաժեշտ կլինի նախօրոք տեղեկացնել ողջ աշխարհին, որպեսզի աստղադիտարանները պատրաստ լինեն արձանագրելու պայթյունը։ Բա որ ինչ-որ բան սխալ ընթանա և ոչինչ չստացվի՞։ Ախր ծիծաղի առարկա կդառնա գերտերությունը։ Իսկ եթե նախօրոք չտեղեկացնես, որ բոլորը նայեն, էլ այս ամենի իմաստը ո՞րն է։
Պաղեստինի հարցի լուծումը. չփորձված տարբերակ չի մնացել կարծես թե
Ձախողումները երբեք հնարավոր չէ բացառել։ Հենց վերջերս՝ ընդամենը մեկ ամիս առաջ, արձակվելուց ընդամենը րոպեներ անց խափանվեց Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship անօդաչու հրթիռի թռիչքը։ Պատկերացրեք, թե ինչ մեծ էր ձախողման հավանականությունը 50-ականների վերջերին, երբ տիեզերքի յուրացումը նոր էր սկսվում։ Եթե հրթիռի հետ մի բան պատահեր օդ բարձրանալուց անմիջապես հետո, ատոմային ռումբը կարող էր ընկնել հենց Խորհրդային Միության տարածքում։ Իսկ մթնոլորտի վերին շերտերում հնարավոր վթարի դեպքում միջուկային ռումբը կարող էր հարվածել ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին։
Դե արի ու բացատրիր, որ ռումբը նախատեսված էր ոչ թե Մանհեթենում, այլ Լուսնի Արիստարքոսի խառնարարանում պայթեցնելու համար։ Էլ չեմ ասում այն սարսափելի վարկածի մասին, ըստ որի, ատոմային ռումբը կարող էր պարզապես պոկվել հրթիռից և մնալ ուղեծրում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր սիրելի էակին գրկած ասում եք` տե′ս, ինչ աստղազարդ երկինք է, բայց հրաշալի գիտեք, որ այդ աստղազարդ երկնքում մահաբեր ատոմային ռումբ է պտտվում։
Ինչո՞ւ ենք կռվում. պատերազմների հինգ պատճառները
Ի դեպ, 1960 թվականի ապրիլին Խորհրդային Միությունը երկու հրթիռ արձակեց, որոնք պետք է լուսանկարեին Լուսինը։ Երկու թռիչքներն էլ ձախողվեցին։ Բոլորիս բախտը ինչ-որ իմաստով բերեց. հանճարեղ գիտնականի խելահեղ ծրագիրն այն ժամանակ արդեն արխիվում էր։
«Սոյուզ-2.1 Բ» հրթիռակրի արձակումը «ֆրեգատ» արագացման բլոկով և «Լունա-25» ավտոմատ կայանով  - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2023
Հստակեցվել են «Լուսին-25»-ի անկման ճշգրիտ վայրն ու ժամանակը
Լրահոս
0