00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը վատ է տրամադրված, նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս. Արմեն Խաչատրյան

© Photo : provided by Armen KhachatryanԱրմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորը կարծում է, որ միջազգային հանրության ու Արևմուտքի դիվանագիտական ճնշումով Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագիր կնքելուց, քանի որ վստահ է, որ դրանով ՀՀ տնտեսությունը կարող է շատ արագ մեծ վերելք ապրել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այսօր չստորագրվի այնպիսի պայմանագիր, որը հստակ երաշխավորված կլինի։
«Ադրբեջանը վատ է տրամադրված, գուցե նրանց խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս։ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կստեղծվի ճանապարհների ապաշրջափակումով։ Այդ ամենը նրանք շատ լավ վերլուծում են և հետևություններ են անում, և, բնականաբար, ոգևորված չեն, որ ՀՀ հեռանկարն այդպիսին լինի»,–ասաց իշխանական պատգամավորը։
Ըստ Խաչատրյանի` Ադրբեջանը պայմանագիր ստորագրելու դեպքում ցանկանում է, որ այն լինի նոյեմբերի 9–ի նման փաստաթուղթ, որի կետերը հնարավոր կլինի խախտել։
«Մենք դա թույլ չենք տալու։ Ադրբեջանի ուզելով չէ, կա միջազգային հանրություն, կա Արևմուտք, կան բազմաթիվ երկրներ, և այսօր Ադրբեջանի վրա դիվանագիտական ճնշումը մեծ է»,–ասաց Խաչատրյանը։
Լրագրողի հիշեցմանը, որ Լաչինի միջանցքի ժամանակ էլ միջազգային հանրությունն ու Արևմուտքը իրենց կոչերով կային, իշխանական պատգամավորը հորդորեց չթերագնահատել միջազգային հանրության այսօրվա դիրքրոշումն ու դրա արդյունքները։
Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. Արմեն Խաչատրյան
«Մեկ տարի առաջ Ադրբեջանի հռետորաբանությունն այլ էր` պատերզմի սպառնալիք և այլն, վերջին մեկ տարվա ընթացքում այդ հռետորաբանությունն է փոխվել և ՀՀ–ի նկատմամբ միջազգային վերաբերմունքն է փոխվել։ Երբևէ նման բան չէր կարող լինել, որ Հայաստանը, լինելով ԱՊՀ, ՀԱՊԿ կազմում, արևմտյան երկրները նույնիսկ մտածեին, որ կարելի է զենք տրամադրել կամ վաճառել, բայց այսօր այդ հնարավորություններն ունենք, ստանում ենք»,–ասաց նա։
Նրա կարծիքով` այսօր ամեն ինչ արվում է, որ ՀՀ–ն հավասարակշռի Արդբեջանի զինված գերակայությանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0