https://arm.sputniknews.ru/20231220/aats-tnorenin-u-teghakalnerin-petq-e-nshanaki-varchapety-orenqum-pvopvokhutjun-e-spasvum-70278346.html
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին պետք է նշանակի վարչապետը. օրենքում փոփոխություն է սպասվում
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին պետք է նշանակի վարչապետը. օրենքում փոփոխություն է սպասվում
Sputnik Արմենիա
Օրենքի ընդունումից հետո ԱԱԾ տնօրենն ու տեղակալները դուրս են մնալու զինվորական ծառայությունից։ 20.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-20T12:02+0400
2023-12-20T12:02+0400
2023-12-20T12:20+0400
վարչապետ
պաշտոնյա
պաշտոն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
նշանակում
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/25/21242510_0:120:1600:1020_1920x0_80_0_0_7a38c362ad38d528d15268b0583016e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին պետք է պաշտոնի նշանակի և ազատի ՀՀ վարչապետը։ Օրենքի նման փոփոխություն է առաջարկում ՀՀ արդարադատության նախարարությունը։Սահմանադրությունը կփոխվի, սուպերվարչապետությունը կմնա. նախարարը չի բացում փակագծերըՓոխնախարար Արմինե Հարությունյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում օրենքում փոփոխությունների առաջարկն անելիս հիշեցրեց, որ գործող օրենքով այդ նշանակումն ու ազատումը այսօր իրականացնում է ՀՀ նախագահը։Փոխնախարարը շեշտեց, որ փոփոխությունը վերաբերում է կոնկրետ ԱԱԾ տնօրենին և իր տեղակալներին, այսինքն` վարչական պաշտոն զբաղեցնող անձանց և որևէ կերպ չի առնչվում ԱԱԾ մյուս ստորաբաժանումների աշխատակազմին։«Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնողներ, իսկ ԱԱԾ մյուս պաշտոնյաները զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք»,–նշեց նա։«Սուպերվարչապետական» համակարգն ուզում ենք հավասարակշռված դարձնել. Կարեն ԱնդրեասյանՀարությունյանը հավելեց, որ փաստացի օրենքի ընդունումից հետո զինվորական ծառայությունից դուրս են մնալու միայն ԱԱԾ տնօրենն ու տեղակալները։Փոփոխությունները ենթադրում են, որ ԱԱԾ տնօրենի և տեղակալների պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ չի լինի ունենալ համապատասխան կոչում: Հանձնաժողովը կողմ քվեարկեց փոփոխություններին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/25/21242510_54:0:1475:1066_1920x0_80_0_0_445ab2ab73861592f7b9874fcc08c389.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, պաշտոնյա, պաշտոն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, նշանակում
վարչապետ, պաշտոնյա, պաշտոն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, նշանակում
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին պետք է նշանակի վարչապետը. օրենքում փոփոխություն է սպասվում
12:02 20.12.2023 (Թարմացված է: 12:20 20.12.2023) Օրենքի ընդունումից հետո ԱԱԾ տնօրենն ու տեղակալները դուրս են մնալու զինվորական ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին պետք է պաշտոնի նշանակի և ազատի ՀՀ վարչապետը։ Օրենքի նման փոփոխություն է առաջարկում ՀՀ արդարադատության նախարարությունը։
Փոխնախարար Արմինե Հարությունյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում օրենքում փոփոխությունների առաջարկն անելիս հիշեցրեց, որ գործող օրենքով այդ նշանակումն ու ազատումը այսօր իրականացնում է ՀՀ նախագահը։
«Պետական կառավարաման համակարգի մասին օրենքի 5–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին համաձայն` ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները, ներկայիս կարգավորումների համաձայն, պաշտոնին նշանակվում և ազատվում են նախագահի կողմից։ Նախագծերի շրջանակներում վերանայել ենք գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումն իրականացվի վարչապետի կողմից` ծառայության վերջինիս ենթակա լինելու հանգամանքը հաշվի առնելով»,–ընդգծեց Հարությունյանը։
Փոխնախարարը շեշտեց, որ փոփոխությունը վերաբերում է կոնկրետ ԱԱԾ տնօրենին և իր տեղակալներին, այսինքն` վարչական պաշտոն զբաղեցնող անձանց և որևէ կերպ չի առնչվում ԱԱԾ մյուս ստորաբաժանումների աշխատակազմին։
«Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնողներ, իսկ ԱԱԾ մյուս պաշտոնյաները զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք»,–նշեց նա։
Հարությունյանը հավելեց, որ փաստացի օրենքի ընդունումից հետո զինվորական ծառայությունից դուրս են մնալու միայն ԱԱԾ տնօրենն ու տեղակալները։
Փոփոխությունները ենթադրում են, որ ԱԱԾ տնօրենի և տեղակալների պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ չի լինի ունենալ համապատասխան կոչում:
Հանձնաժողովը կողմ քվեարկեց փոփոխություններին: