00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

17 ոսկե, 8 արծաթե և 11 բրոնզե մեդալ. Հայաստանի մարմնամարզության հավաքականի նվաճումները

© Sputnik / Aram NersesyanՀամլետ Մանուկյանի մեդալներից
Համլետ Մանուկյանի մեդալներից - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Համլետ Մանուկյանի մեդալներից. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկող տարի աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլ է կայանալու, և դրանցից մեկը Բաքվում։ Առայժմ պարզ չէ` մեր մարզիկները կմասնակցեն այդ մրցումներին, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականը 2023 թվականին տարբեր մրցաշարերում նվաճել է 17 ոսկե, 8 արծաթե և 11 բրոնզե մեդալներ, օլիմպիական 1 ուղեգիր։ Այս մասին այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Անցնող տարվա ընթացքում հայ մարմնամարզիկները տարբեր մրցաշարերում նվաճել են 36 մեդալ, որոնցից 17-ը ոսկե, 8 արծաթե և 11-ը բրոնզե։ Բացի այդ մեր հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ձեռք է բերել Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր»,–հայտնեց մարզիչը։
Հակոբ Սերոբյանի խոսքով` 2024 թվականին մեր ընտրանին ձգտելու է ևս մեկ ուղեգիր նվաճել մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը։
Եկող տարի աշխարհի գավաթի խաղարկության 4 փուլ է կայանալու, և դրանցից մեկը Բաքվում։ Առայժմ պարզ չէ, թե մեր մարզիկները կմասնակցեն այդ մրցումներին, թե ոչ։ Կայանալու են նաև Եվրոպայի մեծահասակների ու երիտասարդների առաջնությունները։ «Մի խոսքով` մարզիկները լավ մարզավիճակ ձեռք բերելու լայն հնարավորություն ունեն»,–ասաց գլխավոր մարզիչը։
Արդեն իսկ պարզ է, որ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար օղակների վրա հանդես կգան Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգթափերում՝ Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը։
Ինչ վերաբերվում է Արթուր Դավթյանի ելույթներին օլիմպիական խաղերում, ապա միակ խնդիրը հայ մարմնամարզիկի վնասվածքն է, որն աստիճանաբար ապաքինում է, և օլիմպիական խաղերում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի միակ նպատակը Փարիզ-2024-ի ոսկե մեդալը նվաճելն է։
Լրահոս
0