00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում եք ունենալ էկոլոգիապես մաքուր մոլորակ՝ քիչ շնչեք, տավարի միս քիչ կերեք

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանի դաշտեր
Հայաստանի դաշտեր - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2023
Հայաստանի դաշտեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ո՞վ չի տեսել Չիպոլինոյի արկածների մասին խորհրդային հրաշալի մուլտը։ Երևի հիշում եք նաև այն զավեշտական ու միաժամանակ ինչ-որ տեղ ողբերգական դրվագը, երբ կատաղությունից կարմրած Սինյոր Պոմիդորը, ելույթ ունենալով բանջարաբոստանային հասարակության խեղճ ներկայացուցիչների առջև, սպառնալից տոնով փաստում է. «Այն բանից հետո, երբ մենք օդի հարկ սահմանեցինք, դուք սկսեցիք ավելի քիչ շնչել»։ Ո՞վ կմտածեր, որ Ջաննի Ռոդարիի հայտնի գրքի լույսընծայումից տասնամյակներ անց գիտնականները կեզրակացնեն՝ շնչելն իրոք վնասակար է մեր հարազատ երկնագույն մոլորակի համար։
Լոնդոնյան « Daily Mail» թերթը, վկայակոչելով բրիտանացի գիտնականներին, գրում է՝ մարդու արտաշնչած օդը, որը մեթան և ազոտի օքսիդ է պարունակում, զգալի ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա, քանզի այդ գազերը էապես նպաստում են գլոբալ ջերմացմանը։ Էդինբուրգի էկոլոգիայի կենտրոնի դոկտոր Նիկոլաս Քոուենը բացատրում է. «Դեռ դպրոցական դասերից բոլորս հիշում ենք, որ մարդը շնչում է թթվածին և արտաշնչում է ածխաթթու գազ։ Բույսերի մոտ ամեն ինչ հակառակն է՝ նրանք ածխաթթու գազն օգտագործում են ֆոտոսինթեզի, այսինքն`թթվածին ստանալու համար։ Ստացվում է՝ բույսերը բարի գործ են անում մոլորակի համար, այնինչ, մենք վատթարացնում ենք մթնոլորտի վիճակը։ Եվ չարաչար սխալվում են նրանք, ովքեր համոզված են, թե շնչելու ընթացքում մեր հասցրած վնասը նվազագույն է»։
Դե ի՞նչ անենք, հո չե՞նք կարող, ինչպես ասում էր սինյոր Պոմիդորը, ավելի քիչ շնչել։ Ստիպված պիտի մխիթարվենք նրանով, որ մենք բնությանն ավելի քիչ վնաս ենք հասցնում, քան կովերը։ Մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը համապարփակ հետազոտություն էր անցկացրել և պարզել, որ կովերի հետ է այս կամ այն կերպ առնչվում աշխարհի բոլոր ջերմոցային գազերի արտանետման 18 տոկոսը։ Դա ավելին է, քան արտանետում են տրանսպորտի բոլոր միջոցները։
Ավելին, մթնոլորտում հայտնված ամոնիակի երկու երրորդը կովերի հետ է կապված։ Իսկ մսի արտադրությունն աշխարհում գնալով աճում է, ինչի հետևանքով կովերի հասցրած էկոլոգիական վնասը 2050 թվականին կարող է կրկնապատկվել։ Այնպես որ, եթե չեք կարող ավելի քիչ շնչել, գոնե տավարի միս քիչ կերեք։ Աշխատանքի էլ հեծանվով գնացեք, ինչպես իր պաշտոնավարման առաջին օրերին անում էր Հայաստանի վարչապետը։ Ափսոս, այդ գեղեցիկ ժամանակաշրջանը շատ կարճ տևեց, և մեր մայրաքաղաքի խորհրդանիշը դարձան համատարած խցանումները։
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ավտոմեքենաների հասցրած էկոլոգիական վնասն այնուամենայնիվ հնարավոր է հետզհետե կրճատել՝ եթե հետևենք այն երկրների օրինակին, որոնք արդեն շատ կոնկրետ վերջնաժամկետներ են սահմանել բենզինով, դիզվառելիքով և գազով աշխատող մեքենաներից հրաժարվելու և էլեկտրոմոբիլներին անցնելու համար։ Շատ ավելի դժվար է կրճատել այսպես կոչված հանածո վառելիքի օգտագործումը տնտեսությունում և զարկ տալ քամու և արևի էներգետիկային։ Այդ առումով շատերը պատմական են համարում Դուբայում օրերս կայացած բնապահպանական համաժողովի որոշումը՝ 2050 թվականին հասնել ածխածնային չեզոքության։
Ինչ է իրենից ներկայացնում ածխածնային չեզոքությունը։ Փորձեմ հնարավորինս հակիրճ ձևակերպել։ Դա այն իրավիճակն է, երբ ածխաթթու և այլ վնասակար գազերի պարունակությունը մթնոլորտային օդում կայունանում է և այլևս չի աճում։ Մինչև հիմա աճում էր սրընթաց, և հենց դրանով է պայմանավորված գլոբալ ջերմացումը, որը վերջին տասնամյակում բոլորս զգում ենք սեփական մաշկի վրա։ Չեմ ասում այն մասին, որ այս դեկտեմբերի առաջին կեսը փաստորեն աշնանից ոչնչով չէր տարբերվում։ Ուղղակի օդերևութաբաններն են փաստում՝ վերջին 9 տարիները բոլորն էլ ռեկորդային էին, մեկը մյուսից տաք։
Ածխածնային չեզոքությունը կամ «net zero»-ն՝ մաքուր զրոն, անշուշտ, թիվ մեկ թեմա կդառնա նաև հաջորդ տարվա բնապահպանական համաժողովում, որը Հայաստանի բարի կամքի շնորհիվ տեղի կունենա Բաքվում։ Այո՛, գերիների փոխանակման համաձայնության հետ միասին երկու երկրների իշխանությունները պայմանավորվեցին նաև, որ Հայաստանը չի խոչընդոտելու համաժողովն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշմանը։ Իլհամ Ալիևը չի էլ թաքցնում ուրախությունը։ Մեջբերեմ. «Եթե նույնիսկ հիշենք Եվրոպական խաղերը, ապա այն ժամանակ մեզ մոտ եկան5 հազար մարզիկներ և նրանց ուղեկցող ևս շուրջ 3 հազար հյուրեր։ Բայց հաջորդ տարվա բնապահպանական համաժողովի օրերին Ադրբեջան կժամանեն տասնյակ հազարավոր օտարերկրյա ներկայացուցիչներ, և երկու շաբաթվա ընթացքում Բաքուն կդառնա աշխարհի կենտրոն։
Դե ինչ, եթե միջազգային հավաքը այսքան մեծ ոգևորություն է առաջացնում հարևան հանրապետությունում, դրանում երևի ոչ մի վատ բան չկա, կարևորը, որ մեր տղաները տուն վերադարձան։
Լրահոս
0