Ռուսաստանից մարդասիրական օգնություն է հասել Երևան. տեսանյութ
15:15 19.12.2023 (Թարմացված է: 16:25 19.12.2023)
© Sputnik
Բաժանորդագրվել
Աջակցություն կստանան Արցախից տեղահանված և Երևանում բնակություն հաստատած ընտանիքները։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստան է ուղարկել 6 տոննա մարդասիրական օգնություն։
© Sputnik / Asatur YesayantsՌԴ–ից Հայաստան հասած մարդասիրական օգնությունը
ՌԴ–ից Հայաստան հասած մարդասիրական օգնությունը
© Sputnik / Asatur Yesayants
Մարդասիրական բեռը, որում ներառված են մահճակալներ, վերմակներ, տաքացուցիչներ, թեյնիկներ, սնունդ, տակդիրներ և այլն, նախատեսված է 60 ընտանիքի համար։
© Sputnik / Asatur YesayantsՌԴ–ից Հայաստան հասած մարդասիրական օգնությունը
ՌԴ–ից Հայաստան հասած մարդասիրական օգնությունը
© Sputnik / Asatur Yesayants
Երևանում «Ռուսական տան» մարդասիրական նախագծերի մասնագետ Ելենա Շուվաևան Sputnik Արմենիային պատմեց, որ մարդասիրական օգնությունը կբաշխվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, որոնք հաստատվել են Երևանում։
© Sputnik / Asatur YesayantsՌԴ–ից Հայաստան հասած մարդասիրական օգնությունը
ՌԴ–ից Հայաստան հասած մարդասիրական օգնությունը
© Sputnik / Asatur Yesayants
Նրա խոսքով՝ ցանկացած բեռ, որը մինչև օրս Հայաստան է եկել Ռուսական մարդասիրական առաքելության, Ռուսաստանի Բարեկամության տան կողմից, բաշխվել է երկրի մարզերում։
«Համարվում էր, որ Երևանում շատ հիմնադրամներ են աշխատում, մարդկանց համար օգնություն ստանալու հնարավորությունն ավելի մեծ է։ Բայց պարզվեց, որ այդպես չէ»,-ասաց Շուվաևան։
Բեռն ուղարկվել է ռուսական «Սրտից սրտին» ակցիայի շրջանակում՝ «Մոլորակ («Планета»), «Վերածնունդ և հույս» («Возрождение и Надежда») հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ համատեղ:
Ավելի վաղ ՀՀ մարդասիրական օգնություն էր բերել «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը: Բացի այդ, ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը Արցախից տեղահանվածների համար 40 տոննա մարդասիրական օգնություն էր հասցրել Հայաստան։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։