https://arm.sputniknews.ru/20231219/rd-n-aknkalum-e-arevmutqy-khrazharvi-irani-nkatmamb-sahmanapakumneri-qaghaqakanutjunic-70215616.html
ՌԴ-ն ակնկալում է` Արևմուտքը կհրաժարվի Իրանի նկատմամբ սահմանափակումների քաղաքականությունից
ՌԴ-ն ակնկալում է` Արևմուտքը կհրաժարվի Իրանի նկատմամբ սահմանափակումների քաղաքականությունից
Sputnik Արմենիա
Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարմանը միայն այն դեպքում, եթե Արևմուտքն ընդառաջի նրան: 19.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-19T10:49+0400
2023-12-19T10:49+0400
2023-12-19T10:53+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0d/25314177_0:215:2876:1833_1920x0_80_0_0_42f743d6c27db10b253ac7a190568e60.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ արևմտյան երկրները որքան հնարավոր է շուտ կհրաժարվեն Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակումների իրենց քաղաքականությունից։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում այս հայտարարությունն է արել կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:«Ցանկացած այլ սցենար հարցականի տակ է դնում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարք») հեռանկարները և հանգեցնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ սրման՝ շատ հավանական կործանարար հետևանքներով Մերձավոր Արևելքում առանց այդ էլ լարված իրավիճակի համար», - ասել է Նեբենզյան:Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարմանը միայն այն դեպքում, եթե Արևմուտքն ընդառաջի նրան:«Չպետք է մոռանալ, որ Իրանի վերադարձը միջուկային էներգետիկ ծրագրի սահմանափակման վերաբերյալ իր կողմից դադարեցված կամավոր պարտավորությունների կատարմանը կարող է իրականացվել բացառապես գործարքի արևմտյան մասնակիցների ու ԱՄՆ-ի համաժամանակյա պատասխան քայլերի դեպքում», - ասել է նա` հավելելով, որ հենց ԱՄՆ–ի գործողություններն են հանգեցրել ներկա իրավիճակին։ՌԴ մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև որևէ մատակարարում, որը կխախտեր 2231 բանաձևի դրույթները (ԳՀՀԾ ստեղծման մասին), չի եղել և չէր կարող լինել:ՄԱԿ-ի ԱԽ–ում Արևմուտքի ներկայացուցիչները պարբերաբար մեղադրում են Ռուսաստանին և Իրանին, որ Թեհրանը Մոսկվային անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ուկրաինայում կիրառելու համար:Թեհրանը հերթական անգամ հերքել է ՌԴ-ին ԱԹՍ-ներ մատակարարելու մասին մեղադրանքները«Փաստ է, որ հրթիռային դրույթների խախտումների մասին կեղծիքները հաստատելու համար համոզիչ փաստարկներ այդպես էլ չեն ներկայացվել։ ՄԱԿ-ի ԱԽ-ում տարածված բոլոր նամակները հանգում էին որոշակի սպեկուլյատիվ դատողությունների, կասկածների և ըմբռնումների», - ասել է Նեբենզյան։Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն մերժել էր իր միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի անհրաժեշտությունը՝ պարզաբանելով, որ նման գաղափարները առաջ են մղում նրանք, ովքեր տատանվում են իրենց պարտավորությունների կատարման հարցում, չեն կատարում և փորձում են խուսափել այդ պարտավորություններից։ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ կպահպանի Իրանի դեմ պատժամիջոցները
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0d/25314177_74:0:2803:2047_1920x0_80_0_0_91d8ee8a500b583c972b072c2a5f129d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, համաձայնագիր
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, համաձայնագիր
ՌԴ-ն ակնկալում է` Արևմուտքը կհրաժարվի Իրանի նկատմամբ սահմանափակումների քաղաքականությունից
10:49 19.12.2023 (Թարմացված է: 10:53 19.12.2023) Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարմանը միայն այն դեպքում, եթե Արևմուտքն ընդառաջի նրան:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ արևմտյան երկրները որքան հնարավոր է շուտ կհրաժարվեն Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակումների իրենց քաղաքականությունից։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում այս հայտարարությունն է արել կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Ցանկացած այլ սցենար հարցականի տակ է դնում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարք») հեռանկարները և հանգեցնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ սրման՝ շատ հավանական կործանարար հետևանքներով Մերձավոր Արևելքում առանց այդ էլ լարված իրավիճակի համար», - ասել է Նեբենզյան:
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարմանը միայն այն դեպքում, եթե Արևմուտքն ընդառաջի նրան:
«Չպետք է մոռանալ, որ Իրանի վերադարձը միջուկային էներգետիկ ծրագրի սահմանափակման վերաբերյալ իր կողմից դադարեցված կամավոր պարտավորությունների կատարմանը կարող է իրականացվել բացառապես գործարքի արևմտյան մասնակիցների ու ԱՄՆ-ի համաժամանակյա պատասխան քայլերի դեպքում», - ասել է նա` հավելելով, որ հենց ԱՄՆ–ի գործողություններն են հանգեցրել ներկա իրավիճակին։
ՌԴ մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև որևէ մատակարարում, որը կխախտեր 2231 բանաձևի դրույթները (ԳՀՀԾ ստեղծման մասին), չի եղել և չէր կարող լինել:
ՄԱԿ-ի ԱԽ–ում Արևմուտքի ներկայացուցիչները պարբերաբար մեղադրում են Ռուսաստանին և Իրանին, որ Թեհրանը Մոսկվային անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ուկրաինայում կիրառելու համար:
«Փաստ է, որ հրթիռային դրույթների խախտումների մասին կեղծիքները հաստատելու համար համոզիչ փաստարկներ այդպես էլ չեն ներկայացվել։ ՄԱԿ-ի ԱԽ-ում տարածված բոլոր նամակները հանգում էին որոշակի սպեկուլյատիվ դատողությունների, կասկածների և ըմբռնումների», - ասել է Նեբենզյան։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն մերժել էր իր միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի անհրաժեշտությունը՝ պարզաբանելով, որ նման գաղափարները առաջ են մղում նրանք, ովքեր տատանվում են իրենց պարտավորությունների կատարման հարցում, չեն կատարում և փորձում են խուսափել այդ պարտավորություններից։