https://arm.sputniknews.ru/20231219/menq-inchpes-ev-duq-hajreniq-chenq-vatsharum-ashvotjani-pataskhany-lukashenkvojin-70222809.html
Մենք, ինչպես և դուք, հայրենիք չենք վաճառում. Աշոտյանը պատասխանել է Լուկաշենկոյին
Մենք, ինչպես և դուք, հայրենիք չենք վաճառում. Աշոտյանը պատասխանել է Լուկաշենկոյին
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը նշել է, որ Բելառուսի առաջնորդին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ: 19.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-19T13:18+0400
2023-12-19T13:18+0400
2023-12-19T13:26+0400
հայաստան
բելառուս
արմեն աշոտյան
ալեքսանդր լուկաշենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159088_0:0:1601:901_1920x0_80_0_0_22437b7022c33bcdca026e9777ce20fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը։ Նա հոդված է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։Oրերս Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցած իրադարձություններում: Բելառուսի նախագահի խոսքով՝ ստեղծված իրավիճակը Փաշինյանին «ժառանգություն» է հասել։ Լուկաշենկոն հիշեցրել էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր զրույցը, երբ վերջինս 5 մլրդ դոլար է առաջարկում հինգ շրջանների դիմաց, իսկ ՀՀ նախագահը չի ընդունում նրա առաջարկը:Աշոտյանը նշել է, որ Բելառուսի նախագահն իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» է ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար`մեղքը գցելով Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:Նրա խոսքով` Լուկաշենկոյի հայտարարության և վարքագծի մեջ շատ տարօրինակ բաներ կան:Աշոտյանը չի ընդունում նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու փորձերն արվում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հաշվին»։«Նախևառաջ Батька-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ: Երկրորդ` Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված` Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն»,– գրել է Արմեն Աշոտյանը։Նա ընդգծել է, որ չափազանց շատ է սիրում Բելառուսը, որպեսզի անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկի հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա։ Օրինակ` Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով:Հիշեցնենք, որ Սարգսյանի և Լուկաշենկոյի` Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը հրապարակվել էր 2020 թվականի դեկտեմբերին և այն ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացրել։ Երրորդ նախագահի գրասենյակից հաստատել էին ձայնագրության իսկությունը։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159088_0:0:1425:1068_1920x0_80_0_0_6de0d19eba7ec888bfdc35348b6f4303.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բելառուս, արմեն աշոտյան, ալեքսանդր լուկաշենկո
հայաստան, բելառուս, արմեն աշոտյան, ալեքսանդր լուկաշենկո
Մենք, ինչպես և դուք, հայրենիք չենք վաճառում. Աշոտյանը պատասխանել է Լուկաշենկոյին
13:18 19.12.2023 (Թարմացված է: 13:26 19.12.2023) Արմեն Աշոտյանը նշել է, որ Բելառուսի առաջնորդին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը։ Նա հոդված է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
Oրերս
Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցած իրադարձություններում: Բելառուսի նախագահի խոսքով՝ ստեղծված իրավիճակը Փաշինյանին «ժառանգություն» է հասել։ Լուկաշենկոն հիշեցրել էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր զրույցը, երբ վերջինս 5 մլրդ դոլար է առաջարկում հինգ շրջանների դիմաց, իսկ ՀՀ նախագահը չի ընդունում նրա առաջարկը:
Աշոտյանը նշել է, որ Բելառուսի նախագահն իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» է ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար`մեղքը գցելով Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:
Նրա խոսքով` Լուկաշենկոյի հայտարարության և վարքագծի մեջ շատ տարօրինակ բաներ կան:
«Փաշինյանական արտահաստիքային պրոպագանդիստի ամպլուան, որով լիքն է Հայաստանի պրոիշխանական մեդիատարածքը, դժվարությամբ է կապվում իր՝ երկրի նախագահի ստատուսի հետ: Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ: Համարձակվում եմ ենթադրել, որ պատասխանը բավականին պարզ է: Փաստերի և իրականության անտեսումն ու ոտնատակ տալը, Փաշինյանի փոքր, բայց գրգռված էգոն սպասարկելու փորձը կապված են անառակ որդուն ատլանտյան անհուն տարածքներից դեպի հայրենի եվրասիական տուն վերադարձնելու մղման հետ»,– գրել է նա։
Աշոտյանը չի ընդունում նաև այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու փորձերն արվում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հաշվին»։
«Նախևառաջ Батька-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ: Երկրորդ` Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված` Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն»,– գրել է Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծել է, որ չափազանց շատ է սիրում Բելառուսը, որպեսզի անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկի հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա։ Օրինակ` Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով:
«Բայց դուք, ինչպես և մենք, հայրենիքն առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնում, շատ հարգելի պարոն նախագահ»,– եզրափակել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանի և Լուկաշենկոյի` Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը հրապարակվել էր 2020 թվականի դեկտեմբերին և այն ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացրել։ Երրորդ նախագահի գրասենյակից հաստատել էին ձայնագրության իսկությունը։