https://arm.sputniknews.ru/20231219/hauser-i-het-nakhagitsy-ksharunakvi-lvola-astanan-arajin-angam-elujt-kunena-erevanum-70231502.html
Hauser-ի հետ նախագիծը կշարունակվի՞․ Լոլա Աստանան առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Hauser-ի հետ նախագիծը կշարունակվի՞․ Լոլա Աստանան առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Sputnik Արմենիա
Հայտնի դաշնակահարուհին ներկայացրել է ստեղծագործական ծրագրերը, ինչպես նաև պատմել մեկ այլ հայտնի երաժշտի՝ հունգարացի թավջութակահար Hauser-ի հետ համագործակցության... 19.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-19T15:17+0400
2023-12-19T15:17+0400
2023-12-19T15:17+0400
երգչուհի
երևան
համերգ
լոլա աստանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/13/70218586_0:41:1452:858_1920x0_80_0_0_7da8ca45342104ff3f37e244ba6bdb3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի հայտնի դաշնակահարուհի Լոլա Աստանան, որը հայտնի է ոչ միայն երաժշտական տաղանդի, այլև էպատաժային լինելու շնորհիվ, Երևանում մենահամերգ կտա:Երևանում կայացած ասուլիսի ժամանակ դաշնակահարուհին ասաց, որ համերգային ծրագրում ընդգրկված են Ամանորրին նվիրված համարներ, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգացանկից կոմպոզիցիաներ, ինչպես նաև սեփական ստեղծագործությունները։Լոլան վստահ է, որ համերգը կանցնի անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում, իսկ հանդիսատեսը մեծ բավականություն կստանա:Երաժիշտը խորհրդանշական համարեց, որ համերգը տեղի կունենա Արամ Խաչատուրյանի անվան դահլիճում, քանի որ նա իր սիրելի կոմպոզիտորներից է։ Լոլան խոստովանեց, որ վերջին օրերին շատ է մտածել հայկական մշակույթի մասին։«Հայաստանում գտնվելու առաջին րոպեներից զգացի, որ երկիրը հյուրընկալ է, ջերմ, հագեցած մշակութային օրակարգով։ Երկիրը փոքր է, բայց ԱՄՆ-ում հանդիպել եմ հայերի, որոնք շատ բանի են հասել, և դա տպավորիչ է», - ասաց նա։Դաշնակահարուհին Երևան է ժամանել դեկտեմբերի 18-ին և դեռ չի հասցրել ծանոթանալ հայկական խոհանոցին, սակայն պատրաստվում է անպայման տոլմա և ղափամա համտեսել:Խոստովանում է, որ անտարբեր չէ սննդի նկատմամբ, թեև նրա կազմվածքից դա բոլորովին չես ասի։Լոլան նշեց, որ մարզավիճակը պահպանելը ծանր աշխատանք է, և այդ պատճառով ինքը հաճույքով է ընդունում հաճոյախոսությունները:Ինչ վերաբերում է նրա բեմական կերպարին՝ բաց կարճ զգեստներին և բարձրակրունկներին, ապա նա ինքն է հորինել այն։Սակայն Լոլան խոստովանեց, որ ուզում է հիշվել ոչ թե կերպարով, այլ հեղինակային երաժշտությամբ։ Նրա երազանքն է լավ երաժշտություն գրել, որը կհնչի մոլորակի տարբեր անկյուններում։ Դաշնակահարուհին նաև նշեց, որ մտադիր է հեռանալ սովորական ժանրից։ Չի բացառվում, որ շուտով նրան կտեսնենք երգչուհու բոլորովին այլ դերում։Sputnik Արմենիայի հարցին, թե հնարավո՞ր է` շարունակի ելույթները հայտնի թավջութակահար HAUSER –ի հետ, նա պատասխանեց, որ նման ծրագրեր դեռ չկան։ Ինչ վերաբերում է նախկինում նրանց համագործակցությանը, ապա խորվաթ երաժիշտն ինքն է առաջարկել համագործակցություն, որը ոչ միայն հաջող էր, այլև հաճելի։Անկախ հնարավոր վայրէջքներից, միշտ առաջ գնալ. HAUSER–ը` իր հաջողության գաղտնիքի մասինԼոլայի խոսքով՝ թեև իրենց ստեղծագործական ուղիները բաժանվել են, երաժիշտները պահպանում են ջերմ ընկերական հարաբերությունները:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/13/70218586_16:0:1307:968_1920x0_80_0_0_72644fcb20f5f519b7276ef25643566d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգչուհի, երևան, համերգ, լոլա աստանա
երգչուհի, երևան, համերգ, լոլա աստանա
Hauser-ի հետ նախագիծը կշարունակվի՞․ Լոլա Աստանան առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Հայտնի դաշնակահարուհին ներկայացրել է ստեղծագործական ծրագրերը, ինչպես նաև պատմել մեկ այլ հայտնի երաժշտի՝ հունգարացի թավջութակահար Hauser-ի հետ համագործակցության մասին:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի հայտնի դաշնակահարուհի Լոլա Աստանան, որը հայտնի է ոչ միայն երաժշտական տաղանդի, այլև էպատաժային լինելու շնորհիվ, Երևանում մենահամերգ կտա:
Երևանում կայացած ասուլիսի ժամանակ դաշնակահարուհին ասաց, որ համերգային ծրագրում ընդգրկված են Ամանորրին նվիրված համարներ, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգացանկից կոմպոզիցիաներ, ինչպես նաև սեփական ստեղծագործությունները։
Լոլան վստահ է, որ համերգը կանցնի անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում, իսկ հանդիսատեսը մեծ բավականություն կստանա:
«Հայաստանից շատ բաժանորդներ ունեմ, նրանք գրում էին, որ սպասում են ինձ Երևանում։ Հուսով եմ՝ կհանդիպենք համերգին», - ասել է նա լրագրողներին։
Երաժիշտը խորհրդանշական համարեց, որ համերգը տեղի կունենա Արամ Խաչատուրյանի անվան դահլիճում, քանի որ նա իր սիրելի կոմպոզիտորներից է։ Լոլան խոստովանեց, որ վերջին օրերին շատ է մտածել հայկական մշակույթի մասին։
«Հայաստանում գտնվելու առաջին րոպեներից զգացի, որ երկիրը հյուրընկալ է, ջերմ, հագեցած մշակութային օրակարգով։ Երկիրը փոքր է, բայց ԱՄՆ-ում հանդիպել եմ հայերի, որոնք շատ բանի են հասել, և դա տպավորիչ է», - ասաց նա։
Դաշնակահարուհին Երևան է ժամանել դեկտեմբերի 18-ին և դեռ չի հասցրել ծանոթանալ հայկական խոհանոցին, սակայն պատրաստվում է անպայման տոլմա և ղափամա համտեսել:
Խոստովանում է, որ անտարբեր չէ սննդի նկատմամբ, թեև նրա կազմվածքից դա բոլորովին չես ասի։
Լոլան նշեց, որ մարզավիճակը պահպանելը ծանր աշխատանք է, և այդ պատճառով ինքը հաճույքով է ընդունում հաճոյախոսությունները:
Ինչ վերաբերում է նրա բեմական կերպարին՝ բաց կարճ զգեստներին և բարձրակրունկներին, ապա նա ինքն է հորինել այն։
«Ուզում էի անել այն, ինչ համապատասխանում է իմ ներքին էսթետիկ վիճակին, բայց ընդունված չէ դասական երաժշտության աշխարհում։ Հիմա աղջիկներն ինձ նմանակում են, և դա շատ հաճելի է», – ասաց նա։
Սակայն Լոլան խոստովանեց, որ ուզում է հիշվել ոչ թե կերպարով, այլ հեղինակային երաժշտությամբ։ Նրա երազանքն է լավ երաժշտություն գրել, որը կհնչի մոլորակի տարբեր անկյուններում։ Դաշնակահարուհին նաև նշեց, որ մտադիր է հեռանալ սովորական ժանրից։ Չի բացառվում, որ շուտով նրան կտեսնենք երգչուհու բոլորովին այլ դերում։
Sputnik Արմենիայի հարցին, թե հնարավո՞ր է` շարունակի ելույթները հայտնի թավջութակահար HAUSER –ի հետ, նա պատասխանեց, որ նման ծրագրեր դեռ չկան։ Ինչ վերաբերում է նախկինում նրանց համագործակցությանը, ապա խորվաթ երաժիշտն ինքն է առաջարկել համագործակցություն, որը ոչ միայն հաջող էր, այլև հաճելի։
Լոլայի խոսքով՝ թեև իրենց ստեղծագործական ուղիները բաժանվել են, երաժիշտները պահպանում են ջերմ ընկերական հարաբերությունները: