00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ում հայտարարություն են ընդունել աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքների մասին

© Sputnik / Aram NersesyanՀԱՊԿ երկրների դրոշները
ՀԱՊԿ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2023
Բաժանորդագրվել
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը ելնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, և վնասակար տեխնոլոգիաների և սպառազինությունների կիրառման կանխարգելման կողմնակից է։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհուրդը հայտարարություն է ընդունել աղքատացված ուրանով զինամթերքի կիրառման հետևանքների մասին:
Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը ելնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, և վնասակար տեխնոլոգիաների և սպառազինությունների կիրառման կանխարգելման կողմնակից է։
«Ելնում ենք մարդու և շրջակա միջավայրի համար հնարավոր ռադիոլոգիական սպառնալիքից, որը կապված է ռազմական նպատակներով աղքատացված ուրանի հետ զինամթերքի օգտագործման ու դրանով տարածքների աղտոտման հետ», - նշված է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հայտարարության մեջ:
ՀԱՊԿ խորհրդարանականները նշում են, որ զինամթերքում օգտագործվող քայքայված ուրանի չափազանց բարձր խտությունը և կիսատրոհման զգալի ժամանակահատվածը նման զինամթերքը դարձնում են անխտիր ազդեցություն ունեցողի:
«Ակնհայտ ենք համարում մարդկանց, շրջակա միջավայրի և կենդանիների համար համապատասխան զինամթերքի կիրառման հետևանքով աղքատացված ուրանի մանր մասնիկներով տարածքի ռադիոակտիվ աղտոտման վնասը», - նշված է հայտարարության մեջ:
Խորհրդարանականները նաև ուշադրություն են հրավիրում պատմական նախադեպերին, մասնագետների գնահատականներին և կանխատեսումներին, որոնք բացահայտում են աղքատացված ուրանով զինամթերքի օգտագործման հնարավոր վտանգը, նախազգուշացնում շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման հետևանքով առաջացած բնապահպանական, հումանիտար և տեխնածին հետևանքների մասին:
Աղքատացված ուրանով զինամթերք շատ ունենք, դրանք կկիրառենք ի պատասխան․ Պուտին
Նրանք նաև խոսում են աղքատացված ուրանի օգտագործման հետևանքների լրացուցիչ գիտական ուսումնասիրության անհրաժեշտության մասին՝ անվտանգության միջազգային ստանդարտների և սահմանափակումների ձևավորման նպատակով:
Մոսկվայում դեկտեմբերի 19-ին ընթանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 16-րդ լիագումար համատեղ նիստը: Հայաստանն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել այդ միջոցառումներին։
ՀԱՊԿ-ին անդամակցում է 6 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:
Լրահոս
0