https://arm.sputniknews.ru/20231219/erkrasharzh-chinastanum-zvoheri-tivy-hasel-e-118-i-70213714.html
Երկրաշարժ Չինաստանում. զոհերի թիվը հասել է 118-ի
Երկրաշարժ Չինաստանում. զոհերի թիվը հասել է 118-ի
Sputnik Արմենիա
Երկրում սահմանվել է ուժեղացված, երկրաշարժերին արձագանքելու հատուկ ռեժիմ։ 19.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-19T09:36+0400
2023-12-19T09:36+0400
2023-12-19T09:37+0400
չինաստան
երկրաշարժ
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/13/70213388_0:160:3072:1888_1920x0_80_0_0_bb7d7e658523bde356a6327ed647eacb.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանի հյուսիս-արևմուտքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։ Գանսու նահանգում զոհերի թիվը հասել է 105-ի, Ցինհայում՝ 13-ի։Հաղորդվում է նաև, որ Ցինհայ նահանգում 20 մարդու հետ չի հաջողվում կապ հաստատել։ Երկրաշարժի հետևանքով 182 մարդ վնասվածքներ է ստացել։Բացի այդ, աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի համակարգեր, այլ ենթակառուցվածքներ։Չինաստանի ֆինանսների նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը Գանսու և Ցինհայ նահանգներին 200 միլիոն յուան (մոտ 28 միլիոն դոլար) են հատկացրել աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:Այսօր Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը հայտարարել է ուժեղացված, երկրաշարժերին արձագանքելու երկրորդ մակարդակի ռեժիմ: Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 1440 հրշեջ-փրկարարներ:Երկրաշարժի ժամանակ գետինը ծովի ալիքների պես շարժվում էր․ Նալբանդ գյուղը 35 տարի անց
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/13/70213388_171:0:2902:2048_1920x0_80_0_0_43968a3ef5b182347e2f48c310949a2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, երկրաշարժ, զոհ, տուժածներ
չինաստան, երկրաշարժ, զոհ, տուժածներ
Երկրաշարժ Չինաստանում. զոհերի թիվը հասել է 118-ի
09:36 19.12.2023 (Թարմացված է: 09:37 19.12.2023) Երկրում սահմանվել է ուժեղացված, երկրաշարժերին արձագանքելու հատուկ ռեժիմ։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանի հյուսիս-արևմուտքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։ Գանսու նահանգում զոհերի թիվը հասել է 105-ի, Ցինհայում՝ 13-ի։
Հաղորդվում է նաև, որ Ցինհայ նահանգում 20 մարդու հետ չի հաջողվում կապ հաստատել։ Երկրաշարժի հետևանքով 182 մարդ վնասվածքներ է ստացել։
Բացի այդ, աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի համակարգեր, այլ ենթակառուցվածքներ։
Չինաստանի ֆինանսների նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը Գանսու և Ցինհայ նահանգներին 200 միլիոն յուան (մոտ 28 միլիոն դոլար) են հատկացրել աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Այսօր Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը հայտարարել է ուժեղացված, երկրաշարժերին արձագանքելու երկրորդ մակարդակի ռեժիմ: Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 1440 հրշեջ-փրկարարներ: