00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ափսոսում եմ, որ երգել չգիտեմ». 4 մայրցամաքների հետախույզ Պետրոս Պետրոսյանը 100 տարեկան է

Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի վետերան Պետրոս Պետրոսյանը տեսել է զրկանքներ և հետպատերազմյան դժվարություններ։ Նա խոստովանում է, որ չնայած տարիքին` այսօր էլ շարունակում է ծառայել հայրենիքին։
Իր մեկդարյա հոբելյանն է այսօր նշել չորս մայրցամաքների հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Պետրոս Պետրոսյանը։ Նրան շնորհավորելու համար հավաքվել էին հարազատներն ու մտերիմները, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներն ու խորհրդարանականները։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է վետերանի հետ։
«Ամբողջ օրը մտածում էի` ինչ եմ ասելու ձեզ, երբ տեսնեմ, ինչ եմ ուզում փոխանցել երիտասարդ սերնդին ձեր միջոցով»,– այս խոսքերով մեզ դիմավորեց Պետրոս Պետրոսյանն իր հոբելյանական միջոցառման ժամանակ։
Նա պատմեց, որ ավանդույթի համաձայն, արթնանում է 07:00–ի սահմաններում, բայց այսօր հատուկ առավոտ է, չէ որ նա բոլորել է իր 100-ամյակը, այդ պատճառով նա ավելի շուտ է արթնացել` պլանավորելու տոնական երեկոն։
«Մտածում էի` ինչպես պետք է կազմակերպեմ, ով պետք է գա, ինչ եմ խոսելու, ինչպես անել, որ բոլորը գոհ մնան», – նշում է վետերանը։
Առավոտը 100-ամյա երիտասարդի համար օրվա ամենասիրելի ժամանակահատվածն է` նա գերադասում է երկար վայելել նոր բացված օրը։ Ավանդաբար կաթնաշոռ ու թթվասեր է ուտում, մեղր ու կարագ։
Անմիջապես հավելում է` ուտելիքի հանդեպ բծախնդիր չէ և կարծում է, որ վատ ուտեստ գոյություն չունի։ Օրվա ընթացքում 30-40 էջ կարդում է, բացի այն 5 թերթերից, որը ստանում է ամեն օր։ Ընթերցանության համար սեղանին մեկ գիրք չէ, տարբեր երկրների պատմություններ է ուսումնասիրում, նաև ռազմահայրենասիրական երգեր է սիրում։
«Ափսոսում եմ, որ երգել չգիտեմ», – ասում է նա։
Վետերանը խոստովանում է, որ երկարակեցության գաղտնիքներ կամ հատուկ բաղադրատոմս չունի, բայց պարզ կանոնների է հետևում` հնարավորինս պահպանում է մարզավիճակը, կարդում, հետևում սննդի և քնի ռեժիմին։ Պառկում է քնելու երեկոյան ժամ 22:00–ի սահմաններում։
Ուժ ու ոգեշնչում է ստանում երիտասարդ սերնդից։ Պատերազմ անցած մարդը չի ընդունում պատերազմը, հավատում է մեր երկրի լուսավոր ապագային ու ավելի ուժեղ Հայաստանին։ Հարցին, թե իր համար 100-ից ավելի մեդալներից որն է ամենաարժեքավորը, Պետրոսյանը նշում է, որ չի կարող առանձնացնել դրանցից մեկը, քանի որ յուրաքանչյուրի հետևում ուրույն պատմություն կա։
Պետրոսյանի նախնիները Ղարսից են գաղթել, հաստատվել են Ալեքսանդրապոլում (Գյումրի), որտեղ 1923 թվականին ծնվել է Պետրոսը։ Հայրենական պատերազմի մեկնարկին նա 17 տարեկան էր և դեռ սովորում դպրոցում։ Բայց գնաց զինկոմիսարիատ, խնդրեց, որ իրեն ռազմաճակատ ուղարկեն։ Այդպես սկսվեց հետախույզի ուղին։
ՀՀ վետերանները մասնակցում են հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստմանը
Լրահոս
0