https://arm.sputniknews.ru/20231219/rusastanic-mardasirakan-ognutjun-e-hasel-erevan-tesanjut-70231385.html
Ռուսաստանից մարդասիրական օգնություն է հասել Երևան. տեսանյութ
Ռուսաստանից մարդասիրական օգնություն է հասել Երևան. տեսանյութ
Sputnik Արմենիա
Աջակցություն կստանան Արցախից տեղահանված և Երևանում բնակություն հաստատած ընտանիքները։ 19.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-19T15:15+0400
2023-12-19T15:15+0400
2023-12-19T16:25+0400
ռուսաստան
հայաստան
հումանիտար օգնություն
արցախ
լեռնային ղարաբաղ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/13/70228592_0:0:1281:720_1920x0_80_0_0_ad71c96c1c495323e9dc4642e3ecfb22.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստան է ուղարկել 6 տոննա մարդասիրական օգնություն։Մարդասիրական բեռը, որում ներառված են մահճակալներ, վերմակներ, տաքացուցիչներ, թեյնիկներ, սնունդ, տակդիրներ և այլն, նախատեսված է 60 ընտանիքի համար։Երևանում «Ռուսական տան» մարդասիրական նախագծերի մասնագետ Ելենա Շուվաևան Sputnik Արմենիային պատմեց, որ մարդասիրական օգնությունը կբաշխվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, որոնք հաստատվել են Երևանում։Նրա խոսքով՝ ցանկացած բեռ, որը մինչև օրս Հայաստան է եկել Ռուսական մարդասիրական առաքելության, Ռուսաստանի Բարեկամության տան կողմից, բաշխվել է երկրի մարզերում։Բեռն ուղարկվել է ռուսական «Սրտից սրտին» ակցիայի շրջանակում՝ «Մոլորակ («Планета»), «Վերածնունդ և հույս» («Возрождение и Надежда») հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ համատեղ:Ավելի վաղ ՀՀ մարդասիրական օգնություն էր բերել «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը: Բացի այդ, ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը Արցախից տեղահանվածների համար 40 տոննա մարդասիրական օգնություն էր հասցրել Հայաստան։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/13/70228592_127:0:1087:720_1920x0_80_0_0_011890f695262ee3e9eb81f2480116f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, հումանիտար օգնություն, արցախ, լեռնային ղարաբաղ, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, հայաստան, հումանիտար օգնություն, արցախ, լեռնային ղարաբաղ, տեսանյութ, տեսանյութեր
Ռուսաստանից մարդասիրական օգնություն է հասել Երևան. տեսանյութ
15:15 19.12.2023 (Թարմացված է: 16:25 19.12.2023) Աջակցություն կստանան Արցախից տեղահանված և Երևանում բնակություն հաստատած ընտանիքները։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստան է ուղարկել 6 տոննա մարդասիրական օգնություն։
Մարդասիրական բեռը, որում ներառված են մահճակալներ, վերմակներ, տաքացուցիչներ, թեյնիկներ, սնունդ, տակդիրներ և այլն, նախատեսված է 60 ընտանիքի համար։
Երևանում «Ռուսական տան» մարդասիրական նախագծերի մասնագետ Ելենա Շուվաևան
Sputnik Արմենիային պատմեց, որ մարդասիրական օգնությունը կբաշխվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, որոնք հաստատվել են Երևանում։
Նրա խոսքով՝ ցանկացած բեռ, որը մինչև օրս Հայաստան է եկել Ռուսական մարդասիրական առաքելության, Ռուսաստանի Բարեկամության տան կողմից, բաշխվել է երկրի մարզերում։
«Համարվում էր, որ Երևանում շատ հիմնադրամներ են աշխատում, մարդկանց համար օգնություն ստանալու հնարավորությունն ավելի մեծ է։ Բայց պարզվեց, որ այդպես չէ»,-ասաց Շուվաևան։
Բեռն ուղարկվել է ռուսական «Սրտից սրտին» ակցիայի շրջանակում՝ «Մոլորակ («Планета»), «Վերածնունդ և հույս» («Возрождение и Надежда») հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ համատեղ:
Ավելի վաղ ՀՀ մարդասիրական օգնություն էր բերել «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը: Բացի այդ, ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը Արցախից տեղահանվածների համար 40 տոննա մարդասիրական օգնություն էր հասցրել Հայաստան։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։