https://arm.sputniknews.ru/20231218/qervobjann-asel-e-erb-karvogh-e-sksvel-gjumru-chvor-navahangsti-shinararutjuny-70182446.html
Քերոբյանն ասել է` երբ կարող է սկսվել Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը
Քերոբյանն ասել է` երբ կարող է սկսվել Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը
Sputnik Արմենիա
Նախնական գնահատումների համաձայն՝ նախագիծը կյանքի կոչելու համար 70-90 միլիոն դոլար ներդրում է պահանջվելու։ 18.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-18T14:11+0400
2023-12-18T14:11+0400
2023-12-18T14:11+0400
հայաստան
չոր նավահանգիստ
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68013147_0:39:1600:940_1920x0_80_0_0_5860f387e420b535ad3e3ff8bee8e366.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024 թվականի երկրորդ կեսին։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նախարարը պարզաբանել է, որ գրեթե ավարտվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը:Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։Հնարավոր է` Հնդկաստանը ներգրավվի Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրումՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։Նախնական գնահատումների համաձայն` նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կտևի մինչև 12 ամիս։ Նախագիծն ամենայն հավանականությամբ իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով։ Մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68013147_3:0:1426:1067_1920x0_80_0_0_a959202507c5478555c9787192a3fd09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չոր նավահանգիստ, վահան քերոբյան
հայաստան, չոր նավահանգիստ, վահան քերոբյան
Քերոբյանն ասել է` երբ կարող է սկսվել Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը
Նախնական գնահատումների համաձայն՝ նախագիծը կյանքի կոչելու համար 70-90 միլիոն դոլար ներդրում է պահանջվելու։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024 թվականի երկրորդ կեսին։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը պարզաբանել է, որ գրեթե ավարտվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը:
«Եթե նախագծի վերջնական հաստատումը ստանանք ներդրումային կոմիտեի կողմից, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսվի շինարարական աշխատանքների փուլը»,- ասաց Քերոբյանը:
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
Նախնական գնահատումների համաձայն` նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կտևի մինչև 12 ամիս։ Նախագիծն ամենայն հավանականությամբ իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով։ Մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարի։