https://arm.sputniknews.ru/20231218/mvoldvovan-mtadir-e-durs-gal-khaghaghapahneri-ev-hakaahabekchakan-ajakcman-aph-hamadzajnagreric-70189725.html
Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից
Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից
Sputnik Արմենիա
Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։ 18.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-18T17:01+0400
2023-12-18T17:01+0400
2023-12-18T17:01+0400
մոլդովա
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
համաձայնագիր
ահաբեկչություն
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/11/26/112690_0:0:1461:822_1920x0_80_0_0_eab1327a46d278e46e2a3a0c4001dd10.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ շրջանակում ևս երկու համաձայնագիր է չեղարկում՝ ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում կառույցների աջակցմանն ուղղված համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։Առաջին փաստաթղթի չեղարկումն առաջարկել է հանրապետության ՊՆ-ն։ Նախագծի տեղեկատվական գրության մեջ նշվում է, որ որպես ԱՊՀ անդամ պաշտոնական Քիշնևի համար նպատակահարմար չէ կատարել այդ համաձայնագրերը, քանի որ երկիրը ԱՊՀ շրջանակում չի փոխգործակցում ռազմաքաղաքական ոլորտում։ Երկրորդ նախաձեռնությունը պատկանում է Տեղեկատվության և անվտանգության ծառայությանը, որը նշում է, որ վերջին տարիներին այդ փաստաթղթի դրույթներից չի օգտվել։Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը չեղարկել էր տեղեկատվական գործունեության ոլորտում Տեղեկատվության և անվտանգության ծառայության և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համագործակցության մասին ՌԴ-ի հետ 1994 թվականի ապրիլի 18-ին Քիշնևում ստորագրած միջկառավարական համաձայնագիրը։Մոլդովայի իշխանությունները նախորդ տարվանից սկսեցին խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ կնքած բոլոր համաձայնագրերը և չեղարկել նրանք, որոնք «անարդյունավետ» են դարձել՝ հույս ունենալով դրանք փոխարինել ԱՊՀ երկրների հետ երկկողմ պայմանագրերով։ԱՊՀ երկրների վարչապետները մշակութային համագործակցության մասին հայտարարություն են ստորագրել
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/11/26/112690_0:0:1461:1096_1920x0_80_0_0_e784e1f5ae585dafdf642de9f0750f7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլդովա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), համաձայնագիր, ահաբեկչություն, խաղաղապահ
մոլդովա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), համաձայնագիր, ահաբեկչություն, խաղաղապահ
Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից
Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ շրջանակում ևս երկու համաձայնագիր է չեղարկում՝ ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում կառույցների աջակցմանն ուղղված համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։
Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։
«Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամները երկուշաբթի օրվա նիստին հավանություն են տվել 1992 թվականի մարտի 20-ին Կիևում ստորագրած ռազմական դիտորդների խմբի և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրի չեղարկման մասին զեկույցներին, ինչպես նաև հակամարտության գոտիներում ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի խմբերի նախապատրաստման և կիրառման ժամանակավոր ընթացակարգի մասին արձանագրության չեղարկմանը, որը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 4-ին։ Եվս մեկ փաստաթուղթ, որը կչեղարկվի, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի ձևերի դեմ պայքարի ոլորտում իրավասու մարմինների տեխնիկանյութական անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մասին համաձայնագիրն է», - նշվում է ԶԼՄ-ների համար տարածած խորհրդարանի հաղորդագրության մեջ։
Առաջին փաստաթղթի չեղարկումն առաջարկել է հանրապետության ՊՆ-ն։ Նախագծի տեղեկատվական գրության մեջ նշվում է, որ որպես ԱՊՀ անդամ պաշտոնական Քիշնևի համար նպատակահարմար չէ կատարել այդ համաձայնագրերը, քանի որ երկիրը ԱՊՀ շրջանակում չի փոխգործակցում ռազմաքաղաքական ոլորտում։ Երկրորդ նախաձեռնությունը պատկանում է Տեղեկատվության և անվտանգության ծառայությանը, որը նշում է, որ վերջին տարիներին այդ փաստաթղթի դրույթներից չի օգտվել։
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը չեղարկել էր տեղեկատվական գործունեության ոլորտում Տեղեկատվության և անվտանգության ծառայության և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համագործակցության մասին ՌԴ-ի հետ 1994 թվականի ապրիլի 18-ին Քիշնևում ստորագրած միջկառավարական համաձայնագիրը։
Մոլդովայի իշխանությունները նախորդ տարվանից սկսեցին խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ կնքած բոլոր համաձայնագրերը և չեղարկել նրանք, որոնք «անարդյունավետ» են դարձել՝ հույս ունենալով դրանք փոխարինել ԱՊՀ երկրների հետ երկկողմ պայմանագրերով։