00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիբեռանվտանգության պետական համակարգի ստեղծման խնդիրը կատարված չէ. քննարկում ՀՀ ԱԺ–ում

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԿիբեռանվտանգություն
Կիբեռանվտանգություն - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2023
Բաժանորդագրվել
Կիբեռանվտանգության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 193 երկրների շարքում զբաղեցնում է 90-րդ տեղը:
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Կիբեռանվտանգության պետական համակարգի և էլեկտրոնային պետական ծառայությունների ստեղծման նախագիծը չի կատարվել։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։
Նա հիշեցրեց, որ ծրագիրը վերահսկում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. փաստաթուղթ է ստորագրվել
Մասնավորապես, մինչև 2021 թ. սեպտեմբեր նախատեսվում էր ընդունել կիբեռանվտանգության ոլորտի ազգային ստանդարտները, իսկ մինչև 2022 թ. դեկտեմբեր ստեղծել կիբեռանվտանգության ազգային կենտրոն։ Նա ընդգծեց, որ այս ծրագրեից ոչ մեկը չի արվել։ Բացի այդ, չի ընդունվել կիբեռանվտանգության և էլեկտրոնային պետական ծառայությունների նախագծերում մարդկային ռեսուրսների ներգրավման ծրագիրը։ Ջանջուղազյանը նաև նշեց, որ այժմ կիբերանվտանգության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 193 երկրների շարքում զբաղեցնում է 90-րդ տեղը:
«Պետական գերատեսչություններում ոչ միայն չկան այդ ոլորտների որակյալ մասնագետներ, այլև չկա դրանց կարիքների գնահատում»,– նշեց ՀՀ հաշվեքննիչ պալատի ղեկավարը:
Իր հերթին ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ պետական հատվածի աշխատանքի թվայնացումը արգելակվում է կիբեռանվտանգության թույլ հիմքերի պատճառով: Առանց դրանց մեծ է ցանկացած պետական տեղեկատվական համակարգից տվյալների արտահոսքի վտանգը։
ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է կիբեռանվտանգության մրցույթում
ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն իր հերթին հիշեցրեց ՀՀ տեղեկատվական համակարգերի գործակալության կատարած աշխատանքների մասին: Կենտրոնական բանկն այդ աշխատանքներին մասնակցում է էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների մասով։ Գործակալությունն արդեն փորձնական ծրագիր է իրականացրել «ՀայՓոստի» հետ:
«Պետության հետ համագործակցությամբ 10 բանկեր և հեռահաղորդակցության 3 օպերատորներ պատրաստել են 20 մլն ԱՄն դոլարի ներդրումային ծրագիր, որը նախատեսված է երեք տարվա համար։ Դրա նպատակն է ստեղծել էլեկտրոնային նույնականացման հուսալի մեխանիզմներ ոչ միայն «մոբայլ», այլև «վեբ» ռեժիմում։ Այդ համակարգը պետք է համապատասխանի Եվրամիության eIDAS ստանդարտին»,– տեղեկացրեց Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ պետք է ընդունել, որ այդ ծրագրերն ավարտին չեն հասցվել առաջին հերթին մասնագետների պակասի պատճառով։ Նշված թվային համակարգերի գործակալությունում կիբեռանվտանգության մասնագետների 70%-ը հրավիրված է արտերկրից։
«Նրանք հայեր են Կանադայից, Ֆրանսիայից, այլ երկրներից։ Նրանցից մեկը Կանադայի Hitachi կիբեռանվտանգության ստորաբաժանման նախկին ղեկավարն է, որը համաձայնել է աշխատել ՀՀ–ում։ Տեղի մասնագետներն այս ոլորտում չափազանց քիչ են. շուկայում նրանց պահանջարկը երեք–չորս անգամ գերազանցում է առաջարկը»,– նշեց Նուրբեկյանը։
«Դանդաղ ենք շտապում». Մարտիրոսյանը` կիբեռանվտանգության խնդիրների մասին
Ընդունելով, որ աշխատանքն ըստ էության չի կատարվել` ԲՏԱ նախարարությունը և պատգամավորները պայմանավորվեցին կրկին քննարկել պատճառները արդեն տեխնիկական մակարդակով: Բացի այդ, 2024 թ. բյուջեով նախատեսված թվայնացման ծրագրերը կմիավորվեն մեկ ծախսային հոդվածի մեջ, որի կատարումը պետք է վերահսկի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Որոշակի հարցերի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվեն նաև մասնագիտական քննարկումներ։
Լրահոս
0