https://arm.sputniknews.ru/20231218/hamas-in-chpetq-e-bacarel-gazaji-harcvov-qnnarkumneric-mak-i-glkhavvor-qartughari-teghakal-70174796.html
ՀԱՄԱՍ-ին չպետք է բացառել Գազայի հարցով քննարկումներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
ՀԱՄԱՍ-ին չպետք է բացառել Գազայի հարցով քննարկումներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
Sputnik Արմենիա
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ասել, թե ում կարելի է, իսկ ում չի կարելի բացառել... 18.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-18T10:09+0400
2023-12-18T10:09+0400
2023-12-18T10:40+0400
համաս
իսրայել
պաղեստին
գազայի հատված
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35424241_0:0:1181:664_1920x0_80_0_0_c19bf86de6e35b604eff8fa9fc846cb4.jpg
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը կարծում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը չպետք է բացառել Գազայի հատվածի վերաբերյալ հետագա քննարկումներից: Այս մասին նա հայտարարել է Financial Times-ին։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35424241_29:0:1152:842_1920x0_80_0_0_d5614cf133a3051825f309275ae715bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, իսրայել, պաղեստին, գազայի հատված, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
համաս, իսրայել, պաղեստին, գազայի հատված, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՀԱՄԱՍ-ին չպետք է բացառել Գազայի հարցով քննարկումներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
10:09 18.12.2023 (Թարմացված է: 10:40 18.12.2023) Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ասել, թե ում կարելի է, իսկ ում չի կարելի բացառել քննարկումներից:
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը կարծում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը չպետք է բացառել Գազայի հատվածի վերաբերյալ հետագա քննարկումներից: Այս մասին նա հայտարարել է Financial Times-ին։
«Մարդիկ, որոնց մենք դատապարտում ենք սարսափելի արարքների համար, միևնույն է, գուցե պետք է քննարկման մաս լինեն»,-հայտարարել է Գրիֆիթսը:
Նրա կարծիքով` Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ասել, թե ում կարելի է, իսկ ում չի կարելի բացառել քննարկումներից։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը կարող է կառավարել Գազան` Գրիֆիթսը նշել է, որ դա «պրակտիկ չէր լինի»: Նրա կարծիքով, սակայն, կան նաև այլ տարբերակներ, այդ թվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: