https://arm.sputniknews.ru/20231218/guce-tvonatsar-jan-tvonatsar-ergn-el-hnchi-hajkakan-jazi-3-serund-klinen-mek-bemum-70199391.html
Գուցե «Տոնածառ ջան, տոնածառ» երգն էլ հնչի. հայկական ջազի 3 սերունդ կլինեն մեկ բեմում
Գուցե «Տոնածառ ջան, տոնածառ» երգն էլ հնչի. հայկական ջազի 3 սերունդ կլինեն մեկ բեմում
Sputnik Արմենիա
Երաժիշտները միասին փորձեր չեն անում. իրար լավ են ճանաչում։ Այնպես որ «Ջազի սերունդ» համերգային երեկոն իմպրովիզներով լի կլինի։ 18.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-18T18:26+0400
2023-12-18T18:26+0400
2023-12-18T18:28+0400
հայաստան
ջազ
տոնածառ
վահագն հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/12/70198282_0:53:1600:953_1920x0_80_0_0_5bd62434359042b8ab08aef63dba477d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ջազի երեք սերունդ Ամանորին ընդառաջ արդեն երկրորդ անգամ միասին կնվագեն հայկական ու համաշխարհային ջազի լավագույն ստեղծագործությունները, այս անգամ` նաև տոնական մեղեդիներ:Այս անգամ բեմում կհանդիպեն դաշնակահարներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Գրիգորյանը, Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։«Տարիքային մեծ տարբերություն կա մեր մեջ, Վահագն ու Նիկողայոսն իրար հետ նվագում են իմ տարիքի չափ, բայց դա ոչ մի ձևով չի խանգարում, որովհետև երաժշտության մեջ ու հատկապես ջազում տարիքային սահմաններ չկան»,– ասաց թմբկահար Արման Մնացականյանը։Այս օրերին երաժիշտները միասին փորձեր չեն անում։ Իրար լավ ճանաչում են, միասին շատ են նվագել։ Եվ հետո սա ջազ է, այստեղ ամեն ինչ իմպրովիզ է։«Ջազի սերունդ» համերգային ծրագիրը, որը «Նյու ջեներեյշն» նախագծի մասն է, տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։Ջազմենները նվագել են Երևանի մետրոյում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/12/70198282_159:0:1579:1065_1920x0_80_0_0_c34162695bec80d9db55b1658294ccbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջազ, տոնածառ, վահագն հայրապետյան
հայաստան, ջազ, տոնածառ, վահագն հայրապետյան
Գուցե «Տոնածառ ջան, տոնածառ» երգն էլ հնչի. հայկական ջազի 3 սերունդ կլինեն մեկ բեմում
18:26 18.12.2023 (Թարմացված է: 18:28 18.12.2023) Երաժիշտները միասին փորձեր չեն անում. իրար լավ են ճանաչում։ Այնպես որ «Ջազի սերունդ» համերգային երեկոն իմպրովիզներով լի կլինի։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ջազի երեք սերունդ Ամանորին ընդառաջ արդեն երկրորդ անգամ միասին կնվագեն հայկական ու համաշխարհային ջազի լավագույն ստեղծագործությունները, այս անգամ` նաև տոնական մեղեդիներ:
«Տոնական մեղեդիներն այս անգամ են ավելացել համերգն ավելի տոնական դարձնելու համար։ Գուցե «Տոնածառ ջան, տոնածառ»–ն էլ նվագենք, ո՞վ գիտի, բայց հաստատ հետաքրքիր ու յուրահատուկ է լինելու։ Այս կազմով, այս դասավորվածությամբ առաջին անգամ ենք նվագելու, այնպես որ նորություններ կլինեն»,– այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը։
Այս անգամ բեմում կհանդիպեն դաշնակահարներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Գրիգորյանը, Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս) և Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։
«Տարիքային մեծ տարբերություն կա մեր մեջ, Վահագն ու Նիկողայոսն իրար հետ նվագում են իմ տարիքի չափ, բայց դա ոչ մի ձևով չի խանգարում, որովհետև երաժշտության մեջ ու հատկապես ջազում տարիքային սահմաններ չկան»,– ասաց թմբկահար Արման Մնացականյանը։
Այս օրերին երաժիշտները միասին փորձեր չեն անում։ Իրար լավ ճանաչում են, միասին շատ են նվագել։ Եվ հետո սա ջազ է, այստեղ ամեն ինչ իմպրովիզ է։
«Եթե անգամ փորձենք միասին, միևնույնն է` բեմում այլ բան ենք անելու, անհնար է այլ կերպ»,– ասաց Վահագն Հայրապետյանը։
«Ջազի սերունդ» համերգային ծրագիրը, որը «Նյու ջեներեյշն» նախագծի մասն է, տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։