00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անօրինական միգրացիա է կազմակերպվել․ ՆԳՆ-ն կոռուպցիայի դեպքեր է բացահայտել

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ոստիկանության շենք
ՀՀ ոստիկանության շենք - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2023
ՀՀ ոստիկանության շենք
Բաժանորդագրվել
ՍՊԸ-ներից մեկը շահույթ ստանալու նպատակով օտարերկրյա 50 քաղաքացու ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու համար ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչություն է ներկայացրել կեղծ տվյալներով հրավերներ։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, կաշառքի և կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ անձնագրային և վիզաների վարչության ծառայողները օտարերկրյա շուրջ 223 քաղաքացու հատկացրել են հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանք, այն դեպքում, երբ նրանց՝ ՀՀ-ում օրինական հիմքով գտնվելու ժամկետը լրացած է եղել:
«ՀՀ-ում անօրինական հիմքերով գտնվող ութ օտարերկրացի համապատասխան անձնագրային բաժանմունքի ծառայողներին որպես կաշառք փոխանցելու համար 35 հազարից 50 հազար դրամ են տվել մի քաղաքացու, որը անձնագրային բաժանմունքից ստացել և նշված քաղաքացիներին է փոխանցել հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև անձնագրային բաժանմունք է ներկայացրել դրանք ստանալու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ դիմումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՍՊԸ-ներից մեկը 2022-2023 թթ. ընթացքում շահույթ ստանալու նպատակով օտարերկրյա 50 քաղաքացու ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն է ներկայացրել կեղծ տվյալներով հրավերներ, այնուհետև կազմակերպել է նշված անձանց անօրինական միգրացիան:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
ԱՄՆ–ի վիզայի համար փաստաթղթեր են կեղծել. ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի նոր դեպք է բացահայտել
Լրահոս
0