00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան անկախությունը սկսվեց թեյից, ՀՀ–ինը` սուրճից. նմանություններ և տարբերություններ

© Photo : Social media of Levon Ter-PetrosyanԼևոն Տեր–Պետրոսյանը, հովհաննես Իգիթյանն ու Ալեքսանդր Արզումանյանը
Լևոն Տեր–Պետրոսյանը, հովհաննես Իգիթյանն ու Ալեքսանդր Արզումանյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի նորագույն պատմությունը սուրճից սկսվեց։ Ապագա «Ղարաբաղ» կոմիտեի անդամները հավաքվում էին Երևանի «Պապլավոկ» սրճարանում, դրան հետևեցին բազմահազարանոց հանրահավաքներն Ազատության հրապարակում, հետո՝ Արցախի վերամիավորման որոշում, հանրաքվե և վերջապես՝ անկախության հռչակում։
Ամերիկայի անկախության պատմությունը սկսվեց թեյից։ Առաջին հայացքից անսովոր է, բայց ուղիղ 250 տարի առաջ՝ 1773 թվականի դեկտեմբերի կեսերին, Ամերիկայում հաստատված բրիտանացիները, որոնք, ինչպես հայտնի է, պարզապես չեն պատկերացնում իրենց կյանքն առանց թեյի, բարձրացան Բոստոնի նավահանգստում կայանած առևտրային նավերի վրա և ջուրը նետեցին Հնդկաստանից բերված թեյի արկղերը։ Լոնդոնը զորք ուղարկեց անհնազանդներին պատժելու համար։ Ամերիկայի բրիտանացիները պատերազմում հաղթեցին, ընդունեցին Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը և ի վերջո կերտեցին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ սկսվեց այսպես կոչված «բոստոնյան թեյախմությունից», որն ավելի ճիշտ կլիներ անվանել «բոստոնյան թեյաթափություն»։
Ինչո՞ւ ենք կռվում. պատերազմների հինգ պատճառները
Իրականում այս ամենի հիմքում փողն է` պնդում է «ԲիԲիՍի»-ի մեկնաբանը։ Եվ իհարկե, նաև Անգլիա-Ֆրանսիա դարավոր հակամարտությունը։ Որովհետև Փարիզում, բնականաբար, չէին կարող հանգիստ հետևել, թե ինչպես են բրիտանացիներն արագորեն յուրացնում Հյուսիսային Ամերիկան՝ նորանոր գաղութներ ստեղծելով այնտեղ։ Ֆրանսիացիներն էլ հիմնավորվեցին Քվեբեկում ու շարժվեցին դեպի հարավ՝ խոչընդոտելով անգլիացիների առաջխաղացումը։ Բրիտանացի պատմաբան Սայմոն Շաման շատ դիպուկ է բնորոշում այդ գործընթացը, փաստելով՝ «Ֆրանսիացիներն ուղղակի գողանում էին ամերիկացիների տարածքները բոլորի աչքի առջև»։ Մարդ ուզում է ավելացնել՝ գողանում էին ճիշտ այնպես, ինչպես վերջին տարիներին ադրբեջանցիներն են գողանում հայաստանյան տարածքները. բոլորի աչքի առջև։
Իհարկե, շատ մեծ տարբերություն կա բրիտանական և հայաստանյան ղեկավարության վերաբերմունքի միջև։ Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Փիթ ավագը, որն ի վերջո վարչապետ դարձավ, հրաշալի հասկանում էր, որ ֆրանսիացիների դեմ մարտական գործողությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ այնքան զինվորների արիությամբ և հրամանատարների հմտությամբ, որքան բանակին հատկացվող գումարներով։ Եվ՝ ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, որոնք տարեցտարի հպարտությամբ հայտարարում են, թե մեր պաշտպանական ծախսերն ավելացել են այսքան տոկոսով, բրիտանացի վարչապետը հասավ այն բանին, որ ռազմական ծախսերը կազմեցին 18 միլիոն ֆունտ ստեռլինգ, այսինքն`երկու անգամ գերազանցեցին երկրի տարեկան բյուջեն։ Արդյունքը զգացվեց միանգամից՝ ֆրանսիացիները ջախջախիչ պարտություն կրեցին Հյուսիսային Ամերիկայում։
Բայց ախր, այդ հսկայական ծախսերն անհրաժեշտ էր հետ բերել, իսկ դրա համար նոր շուկաներ էին պետք։ Եվ կառավարությունը գտավ ամենապարզունակ ելքը`լրացուցիչ հարկել ամերիկյան գաղութները և ստիպել նրանց գնել միայն այն թեյը, որը բրիտանական ամենամեծ ընկերությունը բերում էր Հնդկաստանից։ Դրանով Լոնդոնը միանգամից ոչ թե երկու, այլ նույնիսկ երեք նապաստակ էր խոցում։ Կառավարությունը համալրում էր իր բյուջեն հարկերից ստացված պատկառելի գումարներով, թեյ բերող ընկերությունը լրացուցիչ եկամուտ էր ստանում, և ամենակարևորը՝ ամերիկյան գաղութները փաստորեն հաստատում էին, որ ենթարկվում են Մեծ Բրիտանիայի կառավարությանը։ Հենց այս վերջին հանգամանքն էլ զայրույթ առաջացրեց բրիտանացի նորաբնակների շրջանում՝ ինչպե՞ս թե. մենք ոչ մի կերպ ներկայացված չենք բրիտանական պառլամենտի զույգ պալատներում, այսինքն՝ մեր ձայնը չեք ուզում լսել, բայց մեր փողն ուզում եք։ Ու թեյով արկղերը հայտնվեցին ջրում։
«Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից մնացին չորսը. սոցցանցերի մեկնաբանությունների տեսություն
Ի՜նչ վեհ ու գեղեցիկ է չէ՞ հնչում՝ հանուն անկախության և ազատության պատրաստ եմ հերոսաբար հրաժարվել նույնիսկ բրիտանացիների ավանդական հաճույքից՝ թեյախմությունից։ Իրականում նորաբնակների այս չակերտավոր «հայրենասիրական» զգացմունքների հիմքում հաճախ նույն փողն էր և անձնական շահագրգռությունը։ Ըստ արևմտյան մասնագետների`ամերիկյան հասարակությունում արդեն ձևավորվել էր մի խավ, որի եկամուտները լիովին կախված էին մաքսանենգ ճանապարհով բերված թեյի վաճառքից։ Քիչ չէին նաև մարդիկ, որոնք պարզապես լուրջ խնդիրներ ունեին Բրիտանիայի կառավարության հետ և հենց այդ պատճառով էին հայտնվել օտար ափերում։
Բերեմ ընդամենը մի օրինակ։ Մեծահարուստ Սեմյուել Ադամսը, որի ընտանիքը պատկառելի ունեցվածք էր կուտակել թեյի մաքսանենգությունից, ներկայանում էր որպես ազատության և անկախության բոցաշունչ ջատագով։ Իր բազմաթիվ հոդվածներից մեկում նա գրել է. «Այսպես կոչված՝ «թեյի հարկը» ստիպում է հասարակ ամերիկացուն թեյի յուրաքանչյուր կումով վերահաստատել, որ մեզ մոտ գերագույն իշխանությունը պատկանում է Բրիտանիայի պառլամենտին»։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս մարը, որը կատաղի պայքար էր մղում լրացուցիչ հարկի դեմ, հետագայում դարձավ Մասաչուսեթսի նահանգապետ և…, շատ ճիշտ եք, էականորեն բարձրացրեց հարկերը։
Համաձայնե՛ք, ախր շատ ծանոթ պատկեր է՝ հինգ տարի առաջ խոստանաս՝ վերացնելու եմ բոլոր կարմիր գծերը, հինգ տարի անց՝ մի քանի անգամ ավելացնես կարմիր գծերից օգտվելու համար վճարը։ Երևի ճիշտ էր ասում բրիտանացի հայտնի գրող Օլդոս Հաքսլին. «Պատմությունը մսի պաշտետ է, ավելի լավ է՝ մի՛ նայեք, թե ինչպես են այն պատրաստում»։
Լրահոս
0