https://arm.sputniknews.ru/20231217/vracakan-hamaranishervov-avtvomeqenaneri-varvordnery-durs-en-ekel-bvoghvoqi-avtvoerti-70168433.html
Վրացական համարանիշերով մեքենաների վարորդները դուրս են եկել բողոքի ավտոերթի
Վրացական համարանիշերով մեքենաների վարորդները դուրս են եկել բողոքի ավտոերթի
Sputnik Արմենիա
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում մեծ թվով ավտոմեքենաների կուտակում է։ 17.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-17T17:00+0400
2023-12-17T17:00+0400
2023-12-17T17:05+0400
վարորդ
ավտոարշավ
երթ
բողոքի ակցիա
ապարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/11/70166433_0:240:1280:960_1920x0_80_0_0_907e35544a9d4e17729733cdbf1131f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները բողոքի ավտոերթ են իրականացնում Երևան–Ապարան ավտոճանապարհի` Ագարակ գյուղի հատվածում։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Ավտոմայրուղու այդ հատվածում այս պահին մեծ թվով մեքենաների կուտակում է։Օրեր առաջ վրացական համարանիշերով մեքենաների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք նշում էին, որ կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ։Նշենք, որ ՀՀ կառավարությունը աջակցության ծրագիր է առաջարկել այն վարորդներին, որոնք կմաքսազերծեն իրենց ավտոմեքենաները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։Պետությունը պարտավորվել է սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար 70 %-ի չափով։Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։Նշենք, որ կառավարության վերոհիշյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Վրաստանից, այլև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ցանկացած այլ երկրից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներին։ Հայաստանի պարագայում, սակայն, ուշադրության կենտրոնում հատկապես վրաստանյան գրանցմամբ ավտոմեքենաներն են, քանի որ դրանց սեփականատերերը ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալիս հեշտությամբ կարող են հատել հայ–վրացական սահմանը և վերադառնալ` դարձյալ ժամանակավոր ներմուծում ձևակերպելով։Ոմանք ստիպված կլինեն վաճառել ավտոմեքենան. վրացական համարանիշը կդառնա թանկ հաճույք
ապարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/11/70166433_0:0:1280:960_1920x0_80_0_0_40ed18195f6d3c847651ac937116b77a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդ, ավտոարշավ, երթ, բողոքի ակցիա, ապարան
վարորդ, ավտոարշավ, երթ, բողոքի ակցիա, ապարան
Վրացական համարանիշերով մեքենաների վարորդները դուրս են եկել բողոքի ավտոերթի
17:00 17.12.2023 (Թարմացված է: 17:05 17.12.2023) Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում մեծ թվով ավտոմեքենաների կուտակում է։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները բողոքի ավտոերթ են իրականացնում Երևան–Ապարան ավտոճանապարհի` Ագարակ գյուղի հատվածում։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավտոմայրուղու այդ հատվածում այս պահին մեծ թվով մեքենաների կուտակում է։
Օրեր առաջ վրացական համարանիշերով մեքենաների վարորդները բողոքի ակցիա էին
իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք նշում էին, որ կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը աջակցության ծրագիր է առաջարկել այն վարորդներին, որոնք կմաքսազերծեն իրենց ավտոմեքենաները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Պետությունը պարտավորվել է սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար 70 %-ի չափով։
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։
Նշենք, որ կառավարության վերոհիշյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Վրաստանից, այլև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ցանկացած այլ երկրից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներին։ Հայաստանի պարագայում, սակայն, ուշադրության կենտրոնում հատկապես վրաստանյան գրանցմամբ ավտոմեքենաներն են, քանի որ դրանց սեփականատերերը ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալիս հեշտությամբ կարող են հատել հայ–վրացական սահմանը և վերադառնալ` դարձյալ ժամանակավոր ներմուծում ձևակերպելով։