https://arm.sputniknews.ru/20231217/hajastanjan-premiera-bulgakvovi-shan-sirty-knerkajacvi-hajkakan-mvotecmamb-70119439.html
Հայաստանյան պրեմիերա. Բուլգակովի «Շան սիրտը» կներկայացվի հայկական մոտեցմամբ
Հայաստանյան պրեմիերա. Բուլգակովի «Շան սիրտը» կներկայացվի հայկական մոտեցմամբ
Sputnik Արմենիա
Առաջին անգամ Հայաստանում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրվել է ռուսական գրականության գլուխգործոցներից մեկը` Միխայել Բուլգակովի «Շան սիրտը»։... 17.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-17T09:55+0400
2023-12-17T09:55+0400
2023-12-17T09:55+0400
թատրոն
թատերական ներկայացում
սոս սարգսյանի անվան համազգային թատրոն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70112876_0:133:1600:1033_1920x0_80_0_0_ba3932e697c1a1f424bb25b0a5d99425.jpg
Համազգային թատրում 2023–ը հայտարարված էր «ռուսական» տարի։ Ամբողջ տարի թատրոնում բեմադրվել են ռուսական ստեղծագործություններ։ Մոնոներկայացում` Միխայիլ Զոշչենկոյի ստեղծագործությունների հիման վրա, թատերականացված ընթերցումներ` Եվգենի Գրիշկովեցի ու Իոսիֆ Բրոդսկի ստեղծագործություններով։ Իսկ տարին ամփոփվում է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովի վիպակի բեմադրությամբ։«Շան սիրտը» բեմադրելու գաղափարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանինն է եղել, իսկ բեմադրությունը նա վստահել է ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանին, ում հրավիրել է թատրոն հատուկ այս ներկայցման համար։ Ղեկավարությունը վստահ է` նա նոր շունչ ու ձեռագիր կտա թատրոնին։Մինչ այս ներկայացումը, ռեժիսորը երբեք ռուսական գրականության դասական ստեղծագործություն չէր բեմադրել։ Անչափ ուրախ է, որ առաջին փորձը հենց Բուլգակովի ստեղծագործությամբ է։«Բուլգակովի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեմ, շատ եմ սիրում նրա «Վարպետը և Մարգարիտան», բայց ինձ թվում է` այդ ստեղծագործությունը երբեք չեմ բեմադրի (ժպտում է- խմբ.)... իսկ «Շան սիրտը» համարձակվեցի փորձել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանը։Նա վստահեցնում է` օրիգինալ ստեղծագործությունից բեմադրությունը գրեթե շեղված չէ, բայց մեզ հայտնի ֆիլմերից այն կտարբերվի։«Ես կարդացել ու բեմադրել եմ իմ ընկալմամբ։ Օրինակ` ֆիլմը դիտելիս Շարիկովին շատ քիչ ես խղճում, ուզում ես կրկին շուն դառնա։ Ինձ մոտ Շարիկն ու Շարիկովն ավելի շատ զոհ են։ Հանդիսատեսը նրանց կկարեկցի ու չի մեղադրի ոչ մի բանում»,– ասաց ռեժիսորը։«Որպես դերասան ինքդ քեզ բացահայտելու շատ մեծ հնարավորություն է տալիս այս դերը։ Այս տեսակի կերպար դեռ չէի խաղացել ու չգիտեմ` էլ կյանքում կխաղամ, թե չէ, բայց ինքը շատ կարևոր ու շատ հետաքրքիր կերպար է դերասանի համար»,– ասում է Նարեկը։Ներկայացման բեմադրության ու փորձերի ընթացքում ամբողջ ստեղծագործական ու դերասանական անձնակազմը աշխատել է մի ուղղությամբ` որ հանդիսատեսին հասնի պիեսի գլխավոր ուղերձը` այն, ինչ ստեղծված է ի վերուստ, մարդկային գործոնով փոփոխման ենթակա չէ։ Չնայած ստեղծագործությունը Բուլգակովը գրել է գրեթե 100 տարի առաջ, բայց այն զարմանալիորեն արդիական է մնացել մինչև այսօր։«Հանդիսատեսը վաղուց պատրաստ է այս ներկայացումը նայելու։ Մենք ինքներս ապրում ենք դժվար ժամանակներում, զարմանալիորեն մեր օրերում Շարիկովները չեն պակասում և նրանց դեմն առնելը դարձել է օրհասական հարց»,– ասում է թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանը։«Շան սիրտը» մի նոր շունչ ու գույն կտա համազգային թատրոնի խաղացանկին, վստահեցնում են` թատրոնում, շատ ջանք ու եռանդ են դրել, որ այն նաև թատերասեր հանդիսատեսի համար հետաքրքիր լինի։Իսկ «ռուսական» տարվա հաջող ամփոփումից հետո համազգային թատրոնում ցանկանում են «իտալական» տարի հայտարարել։ Թե որ ստեղծագործությունը կբեմադրվի առաջինը, դեռ չեն հայտնում, բայց վստահեցնում են` հանդիսատեսը հաճելիորեն կզարմանա։Ռուս դասականի վրացական բեմադրությունը հայ արտիստների կատարմամբ. «Կարապի լիճը» Երևանում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70112876_10:0:1430:1065_1920x0_80_0_0_c59ffc75940f11714289d22660bb0ab6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
թատրոն, թատերական ներկայացում, սոս սարգսյանի անվան համազգային թատրոն, ռուսաստան
թատրոն, թատերական ներկայացում, սոս սարգսյանի անվան համազգային թատրոն, ռուսաստան
Հայաստանյան պրեմիերա. Բուլգակովի «Շան սիրտը» կներկայացվի հայկական մոտեցմամբ
Առաջին անգամ Հայաստանում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրվել է ռուսական գրականության գլուխգործոցներից մեկը` Միխայել Բուլգակովի «Շան սիրտը»։ Ներկայացման պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18–ին և 19–ին։
Համազգային թատրում 2023–ը հայտարարված էր «ռուսական» տարի։ Ամբողջ տարի թատրոնում բեմադրվել են ռուսական ստեղծագործություններ։ Մոնոներկայացում` Միխայիլ Զոշչենկոյի ստեղծագործությունների հիման վրա, թատերականացված ընթերցումներ` Եվգենի Գրիշկովեցի ու Իոսիֆ Բրոդսկի ստեղծագործություններով։ Իսկ տարին ամփոփվում է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովի վիպակի բեմադրությամբ։
«Շան սիրտը» բեմադրելու գաղափարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանինն է եղել, իսկ բեմադրությունը նա վստահել է ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանին, ում հրավիրել է թատրոն հատուկ այս ներկայցման համար։ Ղեկավարությունը վստահ է` նա նոր շունչ ու ձեռագիր կտա թատրոնին։
Մինչ այս ներկայացումը, ռեժիսորը երբեք ռուսական գրականության դասական ստեղծագործություն չէր բեմադրել։ Անչափ ուրախ է, որ առաջին փորձը հենց Բուլգակովի ստեղծագործությամբ է։
«Բուլգակովի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեմ, շատ եմ սիրում նրա «Վարպետը և Մարգարիտան», բայց ինձ թվում է` այդ ստեղծագործությունը երբեք չեմ բեմադրի (ժպտում է- խմբ.)... իսկ «Շան սիրտը» համարձակվեցի փորձել»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանը։
Նա վստահեցնում է` օրիգինալ ստեղծագործությունից բեմադրությունը գրեթե շեղված չէ, բայց մեզ հայտնի ֆիլմերից այն կտարբերվի։
«Ես կարդացել ու բեմադրել եմ իմ ընկալմամբ։ Օրինակ` ֆիլմը դիտելիս Շարիկովին շատ քիչ ես խղճում, ուզում ես կրկին շուն դառնա։ Ինձ մոտ Շարիկն ու Շարիկովն ավելի շատ զոհ են։ Հանդիսատեսը նրանց կկարեկցի ու չի մեղադրի ոչ մի բանում»,– ասաց ռեժիսորը։
Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանը, որ խաղում է գլխավոր` Շարիկովի դերում, խոստովանում է` բարդ դեր է, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր ու էքսպերիմենտալ։
«Որպես դերասան ինքդ քեզ բացահայտելու շատ մեծ հնարավորություն է տալիս այս դերը։ Այս տեսակի կերպար դեռ չէի խաղացել ու չգիտեմ` էլ կյանքում կխաղամ, թե չէ, բայց ինքը շատ կարևոր ու շատ հետաքրքիր կերպար է դերասանի համար»,– ասում է Նարեկը։
Ներկայացման բեմադրության ու փորձերի ընթացքում ամբողջ ստեղծագործական ու դերասանական անձնակազմը աշխատել է մի ուղղությամբ` որ հանդիսատեսին հասնի պիեսի գլխավոր ուղերձը` այն, ինչ ստեղծված է ի վերուստ, մարդկային գործոնով փոփոխման ենթակա չէ։ Չնայած ստեղծագործությունը Բուլգակովը գրել է գրեթե 100 տարի առաջ, բայց այն զարմանալիորեն արդիական է մնացել մինչև այսօր։
«Հանդիսատեսը վաղուց պատրաստ է այս ներկայացումը նայելու։ Մենք ինքներս ապրում ենք դժվար ժամանակներում, զարմանալիորեն մեր օրերում Շարիկովները չեն պակասում և նրանց դեմն առնելը դարձել է օրհասական հարց»,– ասում է թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանը։
«Շան սիրտը» մի նոր շունչ ու գույն կտա համազգային թատրոնի խաղացանկին, վստահեցնում են` թատրոնում, շատ ջանք ու եռանդ են դրել, որ այն նաև թատերասեր հանդիսատեսի համար հետաքրքիր լինի։
Իսկ «ռուսական» տարվա հաջող ամփոփումից հետո համազգային թատրոնում ցանկանում են «իտալական» տարի հայտարարել։ Թե որ ստեղծագործությունը կբեմադրվի առաջինը, դեռ չեն հայտնում, բայց վստահեցնում են` հանդիսատեսը հաճելիորեն կզարմանա։