https://arm.sputniknews.ru/20231216/hungariaji-ag-nakharary-kaskatsum-e-vor-kievy-khetevi-nvor-orenqin-70133009.html
Հունգարիայի ԱԳ նախարարը կասկածում է, որ Կիևը կհետևի նոր օրենքին
Հունգարիայի ԱԳ նախարարը կասկածում է, որ Կիևը կհետևի նոր օրենքին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի խորհրդարանն օրենք է ընդունել , որով մասնավորապես վերականգնվել է փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մայրենի լեզվով հիմնական և հատուկ... 16.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-16T10:06+0400
2023-12-16T10:06+0400
2023-12-16T10:06+0400
հունգարիա
ուկրաինա
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39217230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_eb4b90bbfd16db66d13ede84c8cfb8f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն կասկածում է, որ Կիևը կկատարի ազգային փոքրամասնությունների մասին օրենքը, որը վերջերս է ընդունվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Ես մեծ նշանակություն չեմ տալիս այն փաստին, որ Ուկրաինայի խորհրդարանն ինչ-որ օրենք է ընդունել, որովհետև հարց է` ինչպես է այդ օրենքն իրականացվելու և իրականացվելո՞ւ է արդյոք», - ասել է Սիյարտոն «Mandiner»–ի հետ զրույցում։Դիտարկմանը, թե օրենքը խոստումնալից է, Սիյարտոն պատասխանել է. «Ես այդպես չէի ասի»:Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները 2015 թվականից մշտապես ոտնահարում են անդրկարպատյան հունգարացիների և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները:Հունգարիան կարող է «ևս 75 անգամ» խափանել Ուկրաինայի մուտքը ԵՄ. Օրբան«Չգիտեմ, թե Ուկրաինայի քանի արտգործնախարարի հետ եմ աշխատել, բայց բոլորի հետ բանակցել եմ այդ մասին` խնդրում եմ` վերադարձրեք իրավունքները ։ Ութ տարի միայն խլեցին իրավունքները։ Ութ տարի։ Հիմա խորհրդարանական որոշում է ի հայտ գալիս, և արդյոք պե՞տք է հավատալ, որ չորս օրում կարելի է փակագծերից հանել ութ տարին»,- նշել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանն օրենք էր ընդունել ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման մասին, մասնավորապես վերականգվել է փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մայրենի լեզվով հիմնական և հատուկ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը, եթե դա ԵՄ լեզուներից մեկն է: Հունգարիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ուշիուշով կգնահատեն ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին ուկրաինական նոր օրենքը և դրա կատարումը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն չի համապատասխանում Բուդապեշտի պահանջներին:
հունգարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39217230_209:0:2940:2048_1920x0_80_0_0_bfda1d69af64c7e57efdcb14661dcdcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, ուկրաինա, օրենք
հունգարիա, ուկրաինա, օրենք
Հունգարիայի ԱԳ նախարարը կասկածում է, որ Կիևը կհետևի նոր օրենքին
Ուկրաինայի խորհրդարանն օրենք է ընդունել , որով մասնավորապես վերականգնվել է փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մայրենի լեզվով հիմնական և հատուկ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը, եթե դա ԵՄ լեզուներից մեկն է:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն կասկածում է, որ Կիևը կկատարի ազգային փոքրամասնությունների մասին օրենքը, որը վերջերս է ընդունվել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Ես մեծ նշանակություն չեմ տալիս այն փաստին, որ Ուկրաինայի խորհրդարանն ինչ-որ օրենք է ընդունել, որովհետև հարց է` ինչպես է այդ օրենքն իրականացվելու և իրականացվելո՞ւ է արդյոք», - ասել է Սիյարտոն «Mandiner»–ի հետ զրույցում։
Դիտարկմանը, թե օրենքը խոստումնալից է, Սիյարտոն պատասխանել է. «Ես այդպես չէի ասի»:
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները 2015 թվականից մշտապես ոտնահարում են անդրկարպատյան հունգարացիների և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները:
«Չգիտեմ, թե Ուկրաինայի քանի արտգործնախարարի հետ եմ աշխատել, բայց բոլորի հետ բանակցել եմ այդ մասին` խնդրում եմ` վերադարձրեք իրավունքները ։ Ութ տարի միայն խլեցին իրավունքները։ Ութ տարի։ Հիմա խորհրդարանական որոշում է ի հայտ գալիս, և արդյոք պե՞տք է հավատալ, որ չորս օրում կարելի է փակագծերից հանել ութ տարին»,- նշել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանն օրենք էր ընդունել ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման մասին, մասնավորապես վերականգվել է փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մայրենի լեզվով հիմնական և հատուկ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը, եթե դա ԵՄ լեզուներից մեկն է: Հունգարիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ուշիուշով կգնահատեն ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին ուկրաինական նոր օրենքը և դրա կատարումը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն չի համապատասխանում Բուդապեշտի պահանջներին: