00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բախտը չէր բերել հասակի հարցում. ինչպես հայ բասկետբոլիստը բարձունքների հասավ

© Sputnik / Юрий СомовԲԿՄԱ, 1960 թվականի ԽՍՀՄ չեմպիոններ
ԲԿՄԱ, 1960 թվականի ԽՍՀՄ չեմպիոններ - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2023
ԲԿՄԱ, 1960 թվականի ԽՍՀՄ չեմպիոններ
Բաժանորդագրվել
Նպատակին հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ կարողանում ես հաղթահարել բոլոր դժվարությունները` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Sputnik Արմենիայի սյունակագրի պատմությունը հենց այդ մասին է։
Եգիպտոսից գալով Հայաստան՝ Արմենակ Ալաչաչյանը խոստովանեց, որ պարտվել է։ Գուցե։ Բայց հաղթեց խորհրդային բասկետբոլը: Ալաչաչյանը ԽՍՀՄ պատմության մեջ մտավ որպես միակ բասկետբոլիստ, որը նվաճել է եվրոպական չեմպիոնների գավաթը և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ:
Բասկետբոլի առաջատար դիրքերում հայտնված Ալաչաչյանը հորինեց մի հնարք, որը հիացրեց ոչ միայն երկրպագուներին, այլև համաշխարհային բասկետբոլի վարպետներին, այդ թվում՝ ամերիկացի։
Հետաքրքիր մանրամասներ Ալաչաչյանի «տեղաշարժի» մասին։ Ծնվել է Կահիրեում, տեղափոխվել Երևան, այնուհետև՝ Ալմա Աթա, Ղազախստանից հետո՝ Մոսկվա, հետո՝ Ամերիկա, և վերջապես՝ Տորոնտո, որտեղ էլ ավարտել է իր փառավոր կյանքը 2017 թվականին: Տապանաքարի վրա փորագրված է. «ԽՍՀՄ ութակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1964)»:
Հայ Ալաչաչյանին դժվար պահին օգնության ձեռք մեկնեց չեչեն Ուվայս Ախտաևը՝ Խորհրդային Միության ամենահայտնի և ամենաբարձրահասակ բասկետբոլիստը՝ 230 սանտիմետր: (Ալաչաչյանը երևի ամենացածրահասակն էր՝ 174 սանտիմետր)։
1954 թվականին մեր հերոսը վնասեց մենիսկը, հեռացվեց Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբից և հայտնվեց անորոշ վիճակում։ Հիշեց չեչեն Ախտաևին, որը նրան Ալմա Աթա էր հրավիրել։
Պատասխանը եկավ հաջորդ օրը. «Արի՛։ Ամեն ինչով կապահովենք»։ Գնաց, ամեն ինչով ապահովեցին, և նա դարձավ ղազախական «Բուրևեստնիկի» աստղը։ Այդ ընթացքում Ալաչաչյանն արդեն 29 տարեկան էր։ Սպորտից հեռանալու ժամանակն էր։ Բայց ռիգացիների հետ պատասխանատու խաղից առաջ Ախտաևը հիվանդացավ, և Արմենակը հետաձգեց հեռանալը. պետք էր փրկել թիմին։ «Բուրևեստնիկը» հաղթեց. սա ռիգացիների առաջին պարտությունն էր ԽՍՀՄ առաջնություններում:
Մոսկվա։ Ալաչաչյանը գնաց ԲԿՄԱ։ Նրան վերցին որպես պահեստային։ Ռիգայի դեմ խաղում սուլիչի ձայնից չորս րոպե առաջ մարզիչը նրան ուղարկեց խաղադաշտ։ Բանակայինները գերազանցեցին տասնչորս միավորով։ Չորս րոպե, և ամեն ինչ վճռականորեն փոխվեց:
Հիշո՞ւմ եք խորհրդային բասկետբոլիստ Ալեքսանդր Բելիին ու նրա լեգենդար նետումը Մյունխենի օլիմպիական խաղերի եզրափակիչի վերջին վայրկյանին։ Հիշենք նաև Արմենակ Ալաչաչյանին։
Բասկետբոլի խաղադաշտում 174 սանտիմետր հասակով խաղացողը նույնքան տարօրինակ է թվում, որքան բալետի պարուհին` ֆուտբոլի դաշտում։ Կարճահասակ Ալաչաչյանը ոչ միայն զարմացնում էր, այլև հիացնում։ Արմենակը հայտնի հնարք ուներ` գնդակը կտրուկ նետում էր զամբյուղի վահանակի վրա, և երբ գնդակը հետ էր մղվում, զգուշորեն «տեղադրում» էր այնտեղ, որտեղ պետք էր: Առաջին հայացքից հեշտ է թվում, բայց ոչ բոլորի մոտ է ստացվում։ Ինքներդ փորձեք:
© Sputnik / Юрий СомовԱրմենակ Ալաչաչյանը գնդակը նետում է զամբյուղը
Баскетболист ЦСКА Арменак Алачачян на финальном матче Кубка европейских чемпионов между командами ЦСКА (Москва) и СКА (Рига) по баскетболу (22 июля 1961). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2023
Արմենակ Ալաչաչյանը գնդակը նետում է զամբյուղը
Արմենակը նման «ֆոկուս» արեց ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում, որից հետո ամերիկացիների մարզիչ Ջոն Մակլենդոնը հոտնկայս ծափահարեց բասկետբոլի հայ հանճարին: Եվ ընդհանրապես պետք է ասել, որ Ալաչաչյանի մասնակցությամբ խաղերը դիտելու համար այնքան մարդ էր հավաքվում, ասես Լյուդմիլա Զիկինայի համերգը լիներ։
Հետաքրքիր տեղեկություններ մեր հասակի մասին: Երկրպագուները նկատել են, որ ԶԼՄ-ները Ախտաևի, Կրումինշի, Անդրեևի և այն ժամանակվա բասկետբոլի այլ հսկաների հասակների վերաբերյալ տարբեր թվեր են գրել, բայց պետք չէ լրագրողներին նախատել դրա համար: Պարզվում է, որ մենք առավոտյան ավելի բարձրահասակ ենք, քան երեկոյան, կարճահասակների դեպքում տարբերությունը շատ փոքր է, իսկ Աստախովի նման հսկաների դեպքում տարբերությունը կարող է մինչև հինգ սանտիմետր լինել։
Դժվար էր նրան դիմակայել խաղում։ Երբ 5 հոգով փորձում էին «փակել» 4 մրցակիցներին, որպեսզի նրանք չկարողանան փոխանցում անել Ախտաևին, մեկ է` չէր օգնում: Ստիպված էկզոտիկ հնարքների էին դիմում։
Խոսում էին տարբեր լեզուներով, բայց բոլորը ծառայում էին Հայաստանին
Օրինակ` մի անգամ խաղացողներից մեկը նստեց մյուսի ուսերին, և զույգը սկսեց վազվզել Ախտաևի շուրջը։ Հանդիսատեսը ծիծաղից ուշաթափվեց, իսկ դատավորները գլուխները կորցրին շփոթմունքից. մի կողմից` թվում է, թե խաղացողին չի կարելի նստել խաղացողի ուսերին, իսկ մյուս կողմից՝ արգելված չէ կանոններով։ Իսկ այն, ինչ արգելված չէ, ուրեմն թույլատրվում է։
Խորհրդային հավաքականի կազմում Ալաչաչյանը վաստակեց Եվրոպայի առաջնությունների չորս ոսկի, Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթ, իսկ խաղացողի կարիերայի ավարտից հետո դարձավ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ, ինչը հեշտ չէր լինի, եթե չլիներ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (1967 թվականից՝ պաշտպանության նախարար), Խորհրդային Միության մարշալ Անդրեյ Գրեչկոն, որը բասկետբոլի կրքոտ երկրպագու էր, հատկապես՝ ԲԿՄԱ-ի։
Մի անգամ ԲԿՄԱ-ի հերթական հաղթանակից հետո Գրեչկոն իր մոտ հրավիրեց բանակայիններին։
– Ինչո՞ւ համազգեստով չեք, - խիստ տոնով հարցրեց Ալաչաչյանին։
– Ես բանակում չեմ ծառայում, - պատասխանեց նա։
– Չե՞ք ուզում։
– Ուզում եմ, չեն վերցնում։
– Ալաչաչյանի հարցը լուծեք, - հրամայեց Գրեչկոն ադյուտանտին։
Ալաչաչյանին հաջորդ օրը սպայական կոչում շնորհվեց։
Հեռանալով գլխավոր սյուժեից, բայց շարունակելով ԽՍՀՄ բարձրագույն զինվորականների մասնակցության թեման` անդրադառնամ մեկ այլ ականավոր մարզիկի ճակատագրին։ 1960 թվական, հայկական ֆուտբոլի հպարտություն Սարգիս Հովիվյանը փայլում է, իսկ Մարշալ Գրեչկոն հրամայում է. «Քաղաքացի Հովիվյանին շտապ զորակոչել ԽՍՀՄ զինված ուժերի շարքեր»։ Շտապ զորակոչում են և միանգամից ընդգրկում բանակի ֆուտբոլային ակումբի կազմում։ Հովիվյանի նմաններն այն ժամանակ խորհրդային ֆուտբոլում մեկ-երկուսն էին, իսկ հայկական ֆուտբոլում ընդհանրապես չկար մեկը, ում կարելի էր համեմատել նրա հետ։
Ինչպես անապատի հայ ղեկավարին կաթվածի հասցրին, իսկ Բրեստի հայ հերոսին զրկեցին աստղից
Ժողովուրդն ըմբոստացավ, գործին միջամտեց Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը։ Չօգնեց: Գործի անցան խորհրդային կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը և Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանը։ Օգնեց, թույլ տվեցին ծառայել Հայաստանում, իսկ ազատ ժամանակ խաղալ Երևանի «Սպարտակում» (այն ժամանակ այդպես էր կոչվում «Արարատը»)։
Հեռանալով բասկետբոլի խաղադաշտից՝ Ալաչաչյանը դարձավ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ, ինչից հետո բանակայինները երկու անգամ դարձան երկրի չեմպիոն, նվաճեցին Եվրոպական չեմպիոնների գավաթը և փառավորեցին խորհրդային բասկետբոլը:
Միաժամանակ մեծ սպորտը, ինչպես մյուս ոլորտները, զերծ չէր վեճերից, զրպարտություններից ու մատնություններից։ Ալաչաչյանին էլ չխնայեցին։1970 թվականին նա ազատվեց պաշտոնից։
Քառասուն տարեկանում տեղափոխվեց Կանադա, սկսեց տաքսի վարել, հետո աշխատանքի անցավ բենզալցակայանում, պիցցերիայում, մինչև գտավ իրենը՝ դարձավ ոսկերիչ։
Ռուս մայրը հայ որդու համար կամ երեք պատմություն նույն բանի մասին
Լրահոս
0