https://arm.sputniknews.ru/20231216/amn-n-israjelin-handimanel-e-libanani-banaki-vra-hardzakumneri-hamar-zlm-70134202.html
ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է Լիբանանի բանակի վրա հարձակումների համար․ ԶԼՄ
ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է Լիբանանի բանակի վրա հարձակումների համար․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հեռուստաալիքը պնդում է, որ ամերիկյան վարչակազմը Իսրայելի իշխանությանն ասել է` այդ հարվածներն անընդունելի են: 16.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-16T11:22+0400
2023-12-16T11:22+0400
2023-12-16T11:24+0400
ամն
իսրայել
բանակ
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67002041_0:161:3071:1888_1920x0_80_0_0_04e55e418a350db19d4878545fc81020.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է հոկտեմբերի 7-ից ի վեր լիբանանյան բանակի վրա ավելի քան 30 հարձակում իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելն ավելի քան 34 անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի ԶՈւ դիրքերին: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ, Վաշինգտոնի կարծիքով, այդ հարձակումների մի մասի իրական թիրախը եղել են շիաների «Հզբոլլահ» շարժման օբյեկտները: Սակայն նա ավելացրել է, որ այլ հարձակումների նպատակների մասին դժվար է դատել, դրանք կարող էին իսրայելցի զինվորականների ոչ բավարար զսպվածության հետևանք լինել։Իսրայելական բանակի ներկայացուցիչն իր հերթին հայտնել է հեռուստաալիքին, որ այլ զորքերին հասցված ցանկացած վնաս միտումնավոր չէ:Հիշեցնենք` Հարավային Լիբանանում իրավիճակը սրվեց Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։Գազայի ապագան կքննարկվի միայն ռազմական նպատակներին հասնելուց հետո. Իսրայելի ԱԳՆ
ամն
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67002041_170:0:2901:2048_1920x0_80_0_0_207eb213c79f0fc9971b24d9cd147e89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, բանակ, լիբանան
ամն, իսրայել, բանակ, լիբանան
ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է Լիբանանի բանակի վրա հարձակումների համար․ ԶԼՄ
11:22 16.12.2023 (Թարմացված է: 11:24 16.12.2023) Հեռուստաալիքը պնդում է, որ ամերիկյան վարչակազմը Իսրայելի իշխանությանն ասել է` այդ հարվածներն անընդունելի են:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է հոկտեմբերի 7-ից ի վեր լիբանանյան բանակի վրա ավելի քան 30 հարձակում իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է
CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելն ավելի քան 34 անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի ԶՈւ դիրքերին: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ, Վաշինգտոնի կարծիքով, այդ հարձակումների մի մասի իրական թիրախը եղել են շիաների «Հզբոլլահ» շարժման օբյեկտները: Սակայն նա ավելացրել է, որ այլ հարձակումների նպատակների մասին դժվար է դատել, դրանք կարող էին իսրայելցի զինվորականների ոչ բավարար զսպվածության հետևանք լինել։
«Բայդենի վարչակազմը հայտարարել է Իսրայելին, որ այդ հարվածներն անընդունելի են»,- նշվում է հրապարակման մեջ:
Իսրայելական բանակի ներկայացուցիչն իր հերթին հայտնել է հեռուստաալիքին, որ այլ զորքերին հասցված ցանկացած վնաս միտումնավոր չէ:
Հիշեցնենք` Հարավային Լիբանանում իրավիճակը սրվեց Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։