00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

10 տարի` նոր ատոմակայան կառուցելու համար. ի՞նչ են հուշում ՀՀ–ՌԴ պայմանավորվածությունները

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Ռուսաստանի դրոշները
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված էներգետիկ–տնտեսական պայմանավորվածությունների ու երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։
Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված` ռուսական կողմի հետ կնքված համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա ևս 10 տարի պահպանել էներգետիկայի ոլորտում նախկինում գրանցած հաջողությունները` առնվազն մինչև 2036թ–ը ունենալով երաշխավորված ատոմային էներգիայի արտադրություն։ ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց դեկտեմբերի 15-ին ռուսական կողմի հետ կնքված համաձայնագրի նշանակությունը Հայաստանի համար։
«Այս համաձայնագրի ստորագրումը` ուղղված ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը, մեզ որոշակի ժամանակային պաշար է ընձեռում նոր ատոմակայանի կառուցման համար»,– ասաց Մարջանյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 15-ին Երևանում գումարված Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվեց համաձայնագիր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ:
Մինչ այդ ՀՀ կառավարությունն արդեն հավանություն էր տվել «Ռուսատոմ Սերվիսի» հետ նույն նպատակով 65 մլն դոլարի համաձայնագրի նախագծին։

Հայաստանը ո՛չ սառցահատ է, ո՛չ սուզանավ

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը, սակայն, չի վերացնում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտությունը։
Արա Մարջանյանի խոսքով` վաղ թե ուշ Հայաստանը պետք է նոր ատոմակայան կառուցելու որոշում կայացնի, քանի որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարացվել։ Մի օր այն դուրս է բերվելու շահագործումից, հետևաբար Հայաստանը պետք է մինչ այդ արդեն նոր ատոմակայան կառուցի։ Իսկ լրացուցիչ 10 տարին, Մարջանյանի համոզմամբ, միանգամայն խելամիտ ժամկետ է նոր ատոմակայանի տեխնոլոգիական ընտրության ու նաև շինարարության ավարտի համար։
Նոր ատոմակայանի կառուցման առաջարկ Հայաստանը ստացել է ինչպես ռուսական կողմից, այնպես էլ ամերիկյան։
ՌԴ–ն առաջարկում է ВВЭР 1200 ՄՎտ ժամանակակից ռեակտորով աշխատող կայան, իսկ ԱՄՆ–ն` փոքր մոդուլային միջուկային ռեակտորով։
Գնահատելով ամերիկյան կողմի առաջարկը` Արա Մարջանյանն այսօր արդեն ուրախությամբ է նշում, որ Հայաստանը բավարարվել է միայն այդ առաջարկի մասնագիտական քննարկմամբ։
«Դեռ ամռանը լուրջ մասնագետներն ասում էին, որ դա աբսուրդի ժանրից է, ո՛չ տեխնիկական, ո՛չ տնտեսական, ո՛չ ինժեներական քննություն չի բռնում։ Պարզվեց, որ այդ դիրքորոշումը ճիշտ էր. մոդուլային կայաններ առաջարկող ամերիկյան ընկերությունը սնանկ ճանաչվեց և ամբողջ ծրագիրը դադարեցվեց։ Այնպես որ, սրանով մոդուլային կայանի կառուցման շուրջ խոսակցությունները որոշ առումով կարելի է համարել ավարտված»,– նշեց մեր զրուցակիցը։
Ի տարբերություն ԱՄՆ–ի` մոդուլային կայանների կառուցման շատ ավելի լուրջ փորձ ունի նաև Ռուսաստանը, բայց թե՛ ռուսաստանցի մասնագետները, թե՛ մեր զրուցակիցը նպատակահարմար չեն գտնում Հայաստանում այդ փորձի տեղայնացումը։
Հակառուսական պատժամիջոցները չեն խանգարի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը. Զավալնի
«Մոդուլային կայաններն օգտագործվում են չափազանց յուրահատուկ պայմաններում։ Օրինակ` ՌԴ–ում մոդուլային ռեակտոր շահագործվում է «Լոմոնոսով» լողացող ատոմակայանի վրա։ Հայաստանը ո՛չ սառցահատ է, ո՛չ սուզանավ։ Եվ, կարծում եմ,մոդուլային կայանների ընտրությունը Հայաստանի համար բացարձակապես անիմաստ է»,– նկատում է Արա Մարջանյանը։

Լավատեսության հիմքեր կան. տնտեսական որոշումներից դեպի քաղաքական հարաբերություններ

Ատոմային էներգետիկային վերաբերող պայմանավորվածություններից զատ Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական հանձնաժողովի նիստում նաև որոշել են, որ 2024թ–ին Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին չի վերանայի։ Այն կմնա նույնը` 1000 խմ-ի դիմաց 165 դոլար, ինչը նշանակում է, որ հայաստանցի սպառողների համար ևս գազի սակագինը չի թանկանա։ Ուստի Արա Մարջանյանից հետաքրքրվեցինք` ընդունված տնտեսական որոշումները դրական կազդե՞ն արդյոք երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա ևս։

«Կարծում եմ, որ համագործակցությունը երկու երկրների միջև երկարաժամկետ հեռանկար ունի և շահեկան է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։ Տրամաբանությունը հուշում է, որ, եթե դու ունես ամուր տնտեսական հիմք, դրա վրա քաղաքական հարաբերություններ կառուցելը շատ ավելի հեշտ է։ Բոլոր դեպքերում որոշակի լավատեսության հիմքեր կան, որ նաև քաղաքական դրական զարգացումների ականատեսը կլինենք»,– ասաց նա։

Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին) այն երկարացվել է մինչև 2026 թվականը։
Այս տարի կառավարությունը որոշեց վերազինել կայանը, որպեսզի կրկին երկարացնի ժամկետը մինչև 2036 թվականը։
ՀՀ-ում նոր ատոմակայանի տարբերակներից լավագույնս մշակվել է ռուսական նախագիծը. Սարգսյան
Լրահոս
0