00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսության մեջ պահպանվում է անորոշությունը. ԱՄՀ–ի կանխատեսումները Հայաստանի համար

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցԱրժույթի միջազգային հիմնադրամ
Արժույթի միջազգային հիմնադրամ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2023
Բաժանորդագրվել
ԱՄՀ կանխատեսմամբ` միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ–ի տարեկան աճը կգտնվի 4,5 տոկոսի մակարդակում, բայց կարող է աճել, եթե տնտեսության և պետական կառավարման բարեփոխումներն արդյունավետ լինեն:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2023 թ–ին ակնկալում է ՀՆԱ–ի 7 տոկոս աճ, իսկ 2024 թ. համար՝ 5 տոկոս։ Այս մասին նշել Է ԱՄՀ–ն՝ Հայաստանի հետ վարկային համաձայնագրի կատարման վերանայված արդյունքների մասին մեկնաբանության մեջ։
Ըստ ԱՄՀ տվյալների` 2024 թ. կեսերին գնաճը կկայունանա ԿԲ–ի 4 % նպատակային ցուցանիշի շուրջ։
Վերանայման արդյունքներով Հայաստանը ստացել է վարկի հերթական տրանշը՝ 24,4 մլն ԱՄն դոլար, իսկ վարկային միջոցների հանրագումարային հասանելիությունն աճել է մինչև 73,3 մլն ԱՄՆ դոլար։
ՀՀ–ում տնտեսական աճը շարունակվել է հիմնականում սպառողական բարձր պահանջարկի, մասնավորապես` ռուսաստանցիների ներհոսքի հաշվին։
Հետևաբար, ՀՀ տնտեսության մեջ ակտիվությունը փոքր–ինչ ուռճացված է՝ իրական արտադրողականության հետ համեմատած։ ԱՄՀ–ի գնահատմամբ` հանրապետության իրական ներուժը հնարավորություն է տալիս տարեկան 4,5 տոկոս տնտեսական աճ ապահովել:
Հիմնադրամի վերլուծաբանները նշում են, որ այս մակարդակում այն կլինի միջնաժամկետ հեռանկարում, բայց կարող է աճել, եթե տնտեսության և պետական կառավարման բարեփոխումներն արդյունավետ լինեն։
ՀՀ–ն պատշաճ աջակցում է ԼՂ փախստականներին` ապահովելով նաև մակրոտնտեսական կայունություն. ԱՄՀ
ԱՄՀ տնօրենի տեղակալ Բո Լին ընդգծել է, որ Հայաստանը տնտեսության զգալի աճ է ցույց տալիս չափավոր գնաճի պայմաններում, սակայն տնտեսության մեջ պահպանվում է անորոշությունը, ուստի ԿԲ–ի և ֆինանսների նախարարության քաղաքականության մեջ զգուշավորությունն արդարացված է։
Հիմնադրամի ուշադրությունից չեն վրիպել նաև շինարարության ոլորտում և հիփոթեքային վարկերում գերտաքացման ռիսկերը: Այդ պատճառով ԱՄՀ–ն ՀՀ կենտրոնական բանկին խորհուրդ է տալիս հետևել, որպեսզի բանկերը պահպանեն կապիտալի բուֆերները չնախատեսված ռիսկերի դեպքում։
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճի կանխատեսումը
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերին ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել էր մոտ 171,1 մլն դոլար վարկ՝ բյուջետային եկամուտների պակասը ծածկելու համար։
Նշենք, նաև, որ ՀՀ ԿԲ–ն երկրի տնտեսության աճի կանխատեսումը 2023 թ. համար 7,2 %–ից բարձրացրել է մինչև 8,3 %։
Լրահոս
0