https://arm.sputniknews.ru/20231215/rusastann-u-hajastany-hetaqrqrvats-en-pvokhadrumneri-nvor-ertughineri-zargacmamb-overchuk-70087966.html
Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են փոխադրումների նոր երթուղիների զարգացմամբ. Օվերչուկ
Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են փոխադրումների նոր երթուղիների զարգացմամբ. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Վերին Լարսի անցակետում եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի հետագա զարգացումը։ 15.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-15T13:38+0400
2023-12-15T13:38+0400
2023-12-15T13:40+0400
հայաստան
ռուսաստան
վերին լարս
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70086368_0:177:1600:1077_1920x0_80_0_0_f44fb454360b73d3b0a7f29aa6f35751.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և երկրների միջև բեռների փոխադրման համար նոր երթուղիների զարգացմամբ։ Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Հայտարարելով առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացման մասին՝ ՌԴ կառավարության փոխնախագահը միաժամանակ նշեց, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը բնակլիմայական պատճառներով չի կարող ամբողջ տարվա ընթացքում ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը: Այս հանգամանքը լրջորեն խոչընդոտում է երկու երկրների հարաբերությունների զարգացումը։Նշենք, որ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5,4 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով ավելի քան 40 տոկոսով։ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նրան ընդունել է Նիկոլ Փաշինյանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70086368_0:0:1600:1200_1920x0_80_0_0_128e4fedb04683442d05346c088e62eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վերին լարս, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, ռուսաստան, վերին լարս, ալեքսեյ օվերչուկ
Ռուսաստանն ու Հայաստանը հետաքրքրված են փոխադրումների նոր երթուղիների զարգացմամբ. Օվերչուկ
13:38 15.12.2023 (Թարմացված է: 13:40 15.12.2023) Վերին Լարսի անցակետում եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի հետագա զարգացումը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ և երկրների միջև բեռների փոխադրման համար նոր երթուղիների զարգացմամբ։ Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հայտարարելով առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացման մասին՝ ՌԴ կառավարության փոխնախագահը միաժամանակ նշեց, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը բնակլիմայական պատճառներով չի կարող ամբողջ տարվա ընթացքում ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը: Այս հանգամանքը լրջորեն խոչընդոտում է երկու երկրների հարաբերությունների զարգացումը։
Նշենք, որ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5,4 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով ավելի քան 40 տոկոսով։