https://arm.sputniknews.ru/20231215/rdn-masnakcum-e-hhi-arajarkats-khaghaghutjan-khachmeruk-nakhagtsi-irakanacmany-overchuk-70101166.html
ՌԴ–ն մասնակցում է ՀՀ–ի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը. Օվերչուկ
ՌԴ–ն մասնակցում է ՀՀ–ի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը թվարկել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են տրանսպորտային նախագծերի իրականացման համար: 15.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-15T16:27+0400
2023-12-15T16:27+0400
2023-12-15T16:30+0400
հայաստան
ռուսաստան
հիմնադրամ
խաղաղության խաչմերուկ
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70096313_0:85:1600:985_1920x0_80_0_0_5ac416e48a582cf3e9b007ee9a9db461.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ն մասնակցում է ՀՀ իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը։ Այս մասին Երևանում միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Նրա խոսքով՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում է «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհային միջանցքի 4–րդ հատվածի կառուցումը, որն ըստ էության նախագծի բաղկացուցիչ մասն է. աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար։Նրա խոսքով` հիմնադրամը նախատեսում է 10 նախագիծ իրականացնել ՀՀ–ում, ներդրումների պորտֆելը գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի նախագծեր քննարկման փուլում են։Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։Բաքուն ու Անկարան թույլ չեն տա, որ Հայաստանը խաղաղության խաչմերուկ դառնա. քաղաքագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70096313_89:0:1513:1068_1920x0_80_0_0_f0ad715911798f1343d5e7c4f6a99972.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հիմնադրամ, խաղաղության խաչմերուկ, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, ռուսաստան, հիմնադրամ, խաղաղության խաչմերուկ, ալեքսեյ օվերչուկ
ՌԴ–ն մասնակցում է ՀՀ–ի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը. Օվերչուկ
16:27 15.12.2023 (Թարմացված է: 16:30 15.12.2023) ՌԴ փոխվարչապետը թվարկել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են տրանսպորտային նախագծերի իրականացման համար:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ն մասնակցում է ՀՀ իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը։ Այս մասին Երևանում միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում է «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհային միջանցքի 4–րդ հատվածի կառուցումը, որն ըստ էության նախագծի բաղկացուցիչ մասն է. աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար։
«Հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցմանն է ներկայացվել Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու մասին որոշումը։ Այս հարցում աջակցության ծավալը կկազմի 200 մլն դոլար»,– տեղեկացրեց ՌԴ փոխվարչապետը:
Նրա խոսքով` հիմնադրամը նախատեսում է 10 նախագիծ իրականացնել ՀՀ–ում, ներդրումների պորտֆելը գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի նախագծեր քննարկման փուլում են։
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։