https://arm.sputniknews.ru/20231215/musaleri-dprvocic-6-erekha-hvospitalacvel-e-inch-e-teghi-unecel-ajntegh-70089934.html
Մուսալեռի դպրոցից 6 երեխա հոսպիտալացվել է. ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ
Մուսալեռի դպրոցից 6 երեխա հոսպիտալացվել է. ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ
Sputnik Արմենիա
Երեխաներից 5-ը գտնվում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, 1-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։ 15.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-15T14:04+0400
2023-12-15T14:04+0400
2023-12-15T14:07+0400
դպրոց
տարհանում
թունավորում
մուսալեռ
աշակերտ
երեխա
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_0:81:1100:700_1920x0_80_0_0_9d9eb8449bc0b518d36b76f6603ad17d.jpg
ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրանցից 6–ը հոսպիտալացվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։Թե ինչն է եղել Սվարյանն ասաց` դպրոցում որևէ արտառոց հոտ չի եղել։Այս պահին երեխաներից 5-ը գտնվում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, 1-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, նրանց վիճակը լավ է։«Ծնողների հետ խոսել եմ, ապահովության համար երեխաներին կաթիլային են միացրել, շուտով կգնան տուն»,– նշեց տնօրենը։Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները սննդային թունավորում են ստացելԻրավիճակի պատճատը պարզելու համար այս պահին դպրոցում աշխատում են համապատասխան մանագետներ։
մուսալեռ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_36:0:1013:733_1920x0_80_0_0_0437138ecef5a467a10b5721d87e5136.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, տարհանում, թունավորում, մուսալեռ, աշակերտ, երեխա, հիվանդանոց
դպրոց, տարհանում, թունավորում, մուսալեռ, աշակերտ, երեխա, հիվանդանոց
Մուսալեռի դպրոցից 6 երեխա հոսպիտալացվել է. ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ
14:04 15.12.2023 (Թարմացված է: 14:07 15.12.2023) Երեխաներից 5-ը գտնվում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, 1-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։
ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրանցից 6–ը հոսպիտալացվել են։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։
Թե ինչն է եղել Սվարյանն ասաց` դպրոցում որևէ արտառոց հոտ չի եղել։
«Ամբողջ կորպուսում երեխաները սկսել են հազալ, ուսուցիչները միանգամից տարհանել են նրանց։ Մինչև հիմա ստուգում են , չեն հասկանում ինչն է պատճառը եղել։ Կասկածում էին շմոլ գազ, բայց հերքվեց։ Կաթսայատունը 7 մետր հեռու է։ Քիմիական թունավորումը նույնպես բացառվել է, անգամ քիմիայի դաս չի եղել այդ ժամին»,– ասաց նա։
Այս պահին երեխաներից 5-ը գտնվում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, 1-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, նրանց վիճակը լավ է։
«Ծնողների հետ խոսել եմ, ապահովության համար երեխաներին կաթիլային են միացրել, շուտով կգնան տուն»,– նշեց տնօրենը։
Իրավիճակի պատճատը պարզելու համար այս պահին դպրոցում աշխատում են համապատասխան մանագետներ։