https://arm.sputniknews.ru/20231215/erevanum-varvordi-inqnazgacvoghutjuny-vatacel-e-avtvobusy-bakhvel-e-mi-qani-meqenaji-70100513.html
Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է. ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի
Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է. ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի
Sputnik Արմենիա
Ավտոբուսի վարորդի վիճակը ծանր է, նա այժմ բժիշկների հսկողության տակ է։ 15.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-15T16:20+0400
2023-12-15T16:20+0400
2023-12-15T16:22+0400
հայաստան
երևան
ավտոբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/14/27248286_0:120:1280:840_1920x0_80_0_0_8b3f197ee5af75d62a626375d22f405e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, թիվը 18 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է, ինչի հետևանքով ավտոբուսը բախվել է 10 մեքենայի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Նրա խոսքով` վնասվել է և՛ քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոբուսը, և՛ քաղաքացիների մեքենաները։ Վնասված մեքենաների վարորդներին կփոխհատուցի ավտոապահովագրական ընկերություններից մեկը, որը պայմանագիր ունի քաղաքապետարանի հետ։ Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ–ն վարորդին տույժ չի նշանակի։Պարզվել է` ինչ է տեղի ունեցել Մուսալեռի դպրոցում. 3 աշակերտ դեռ հիվանդանոցում է
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/14/27248286_0:0:1280:960_1920x0_80_0_0_9ca77c9aa6a0abc034c7525203b40c2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, ավտոբուս
հայաստան, երևան, ավտոբուս
Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է. ավտոբուսը բախվել է մի քանի մեքենայի
16:20 15.12.2023 (Թարմացված է: 16:22 15.12.2023) Ավտոբուսի վարորդի վիճակը ծանր է, նա այժմ բժիշկների հսկողության տակ է։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, թիվը 18 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է, ինչի հետևանքով ավտոբուսը բախվել է 10 մեքենայի։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ըստ սահմանված կարգի` ավտոբուսի վարորդը համապատասխան բուժզննումն անցնելուց հետո սկսել է աշխատել։ Դեպքը Կորյուն փողոցում է տեղի ունեցել։ Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, այդ ընթացքում մի քանի մեքենայի հարվածել է ու կանգ առել։ Այժմ վարորդը բուժհաստատությունում է, բժիշկների հսկողության տակ։ ԲԿ տեղափոխվելու պահին ինֆարկտային վիճակում է եղել, նրա վիճակը կայուն ծանր է գնահատվում»,– նշեց Կոստանյանը։
Նրա խոսքով` վնասվել է և՛ քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոբուսը, և՛ քաղաքացիների մեքենաները։ Վնասված մեքենաների վարորդներին կփոխհատուցի ավտոապահովագրական ընկերություններից մեկը, որը պայմանագիր ունի քաղաքապետարանի հետ։ Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ–ն վարորդին տույժ չի նշանակի։