https://arm.sputniknews.ru/20231215/dinamikan-lavn-e-mher-grigvorjany-hajrusakan-tntesakan-hamagvortsakcutjan-masin-70087538.html
Դինամիկան լավն է. Մհեր Գրիգորյանը` հայ–ռուսական տնտեսական համագործակցության մասին
Դինամիկան լավն է. Մհեր Գրիգորյանը` հայ–ռուսական տնտեսական համագործակցության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը նշեց, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային քննարկումներ են եղել։ 15.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-15T13:24+0400
2023-12-15T13:24+0400
2023-12-15T13:58+0400
հայաստան
ռուսաստան
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70086324_0:250:1600:1150_1920x0_80_0_0_ff316d74271399222bfdd2dca9b9f253.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցներին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնց շնորհիվ մեր երկրների միջև եղած տնտեսական հարաբերություններում առաջընթաց կարող է գրանցվել։ Այս մասին Երևանում ընթացող միջակառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի փոխնախագահ Մհեր Գրիգորյանը։Նա նշեց, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային քննարկում է անցկացվել ինչպես փորձագետների, այնպես էլ երկու երկրի կառավարությունների ներկայացուցիչների մակարդակով։ Քննարկվել է օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ–ռուսական հարաբերություններում։Նրա խոսքով` նախորդ նիստերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվել են։ Հետևաբար նա ակնկալում է, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրված բոլոր նպատակները կիրագործվեն։Նշենք, որ Երևանում դեկտեմբերի 15-ին Հայաստանում Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցչություն է բացվել։ Բացման արարողությունն անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նրան ընդունել է Նիկոլ Փաշինյանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70086324_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9e7e0e4669afbed872f7c294a3fa77d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մհեր գրիգորյան
հայաստան, ռուսաստան, մհեր գրիգորյան
Դինամիկան լավն է. Մհեր Գրիգորյանը` հայ–ռուսական տնտեսական համագործակցության մասին
13:24 15.12.2023 (Թարմացված է: 13:58 15.12.2023) ՀՀ փոխվարչապետը նշեց, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային քննարկումներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցներին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնց շնորհիվ մեր երկրների միջև եղած տնտեսական հարաբերություններում առաջընթաց կարող է գրանցվել։ Այս մասին Երևանում ընթացող միջակառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի փոխնախագահ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային քննարկում է անցկացվել ինչպես փորձագետների, այնպես էլ երկու երկրի կառավարությունների ներկայացուցիչների մակարդակով։ Քննարկվել է օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ–ռուսական հարաբերություններում։
«Առևտրաշրջանառության դինամիկան շատ լավն է։ Մենք հույս ունենք, որ կպահենք այս տեմպը։ Զբոսաշրջիկների հոսքի աճը նույնպես լավն է»,– նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` նախորդ նիստերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվել են։ Հետևաբար նա ակնկալում է, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրված բոլոր նպատակները կիրագործվեն։
Նշենք, որ Երևանում դեկտեմբերի 15-ին Հայաստանում
Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցչություն է բացվել։ Բացման արարողությունն անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։