https://arm.sputniknews.ru/20231215/arcakhic-teghahanvats-41-buzharu-sharunakum-e-buzhum-stanal-hh-buzhhastatutjunnerum-70103280.html
Արցախից տեղահանված 41 բուժառու շարունակում է բուժում ստանալ ՀՀ բուժհաստատություններում
Արցախից տեղահանված 41 բուժառու շարունակում է բուժում ստանալ ՀՀ բուժհաստատություններում
Sputnik Արմենիա
Հիվանդներից 2–ի վիճակը դեռ ծանր է։ 15.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-15T16:54+0400
2023-12-15T16:54+0400
2023-12-15T16:56+0400
հայաստան
արցախ
հիվանդ
բուժառու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66508053_0:58:1600:959_1920x0_80_0_0_010b421b8ef42a6bbc098db2775ed2e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարբեր բուժհաստատություններում այս պահի դրությամբ շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 41 պացիենտ, որոնցից 2–ի վիճակը ծանր է։ Տեղեկությունը կառավարության ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։«20 բուժառու շարունակում է ցերեկային ժամերին ստացիոնար բուժում ստանալ։ Տարբեր երկրներում բուժում ստացող 20 անձանցից 6–ը ՀՀ են վերադարձել»,–ասաց նա։Նրա խոսքով` 14 հիվանդ շարունակում են բուժումը Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Բուլղարիայում և ԱՄՆ–ում։Սեպտեմբերի 24-ից ի վեր ՀՀ–ում մահացել է 44 բռնի տեղահանված, մեծ մասը` պայթյունից տուժածներՀիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66508053_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5cc8453281a0578adbd1510504512fbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, հիվանդ, բուժառու
հայաստան, արցախ, հիվանդ, բուժառու
Արցախից տեղահանված 41 բուժառու շարունակում է բուժում ստանալ ՀՀ բուժհաստատություններում
16:54 15.12.2023 (Թարմացված է: 16:56 15.12.2023) Հիվանդներից 2–ի վիճակը դեռ ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարբեր բուժհաստատություններում այս պահի դրությամբ շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 41 պացիենտ, որոնցից 2–ի վիճակը ծանր է։ Տեղեկությունը կառավարության ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
«20 բուժառու շարունակում է ցերեկային ժամերին ստացիոնար բուժում ստանալ։ Տարբեր երկրներում բուժում ստացող 20 անձանցից 6–ը ՀՀ են վերադարձել»,–ասաց նա։
Նրա խոսքով` 14 հիվանդ շարունակում են բուժումը Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Բուլղարիայում և ԱՄՆ–ում։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։