00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը Եվրամիության երկար ճանապարհի սկզբում. կտրվի՞ արդյոք մեկնարկը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСтела возле Парламента Грузии в Кутаиси.
Стела возле Парламента Грузии в Кутаиси. - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
Բաժանորդագրվել
Բրյուսելում սկսվում է Եվրամիության գագաթնաժողովը, որին ուշիուշով հետևում են Վրաստանի բնակիչները։ Եվ դա հասկանալի է՝ անցած տարի նրանք հուսահատություն ապրեցին, երբ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհվեց Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին, ինչը բավական անհասկանալի էր։ Հիմա իրական հույսեր կան, որ Վրաստանին էլ թույլ կտան անել առաջին քայլը եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ դառնալու ճանապարհին։ Մանավանդ որ Եվրահանձնաժողովը վերջերս խորհուրդ տվեց վերջապես Վրաստանին էլ թեկնածուի կարգավիճակ շնորհել՝ միևնույն ժամանակ դնելով 9 նախապայման։ Այսինքն, այո՛, իհարկե, արժանի եք, բայց…
Հենց այդ «բայց»-ն է խրտնեցնում Վրաստանում իշխող քաղաքական ուժին, որովհետև այդ «բայց»-ը կարող է վտանգել «Վրացական երազանքի» իշխանությունը. համենայնդեպս լրջորեն սասանել այդ կուսակցության դիրքերը։ Վերցրեք թեկուզ անկախ դատական համակարգ ունենալու պահանջը։ Երևի չեք առարկի, որ այս առումով Վրաստանը շատ է նման Հայաստանին։ Բոլոր նախկին իշխանությունների, այդ թվում, իհարկե, կոմունիստների օրոք դատական իշխանությունը գրեթե լիովին ենթարկվում էր երկրի ղեկավարությանը։ Ակնհայտ է, որ այս ավանդույթը հեշտ կոտրվողներից չէ, ու թեև Հայաստանի բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, թե մեզ մոտ այսպես կոչված վեթինգը 80 տոկոսով կատարված է, իրականում իրավապահները նույնիսկ խիստ կասկածելի մեղադրանքների դեպքում անմիջապես մեկուսարան են ուղարկում ընդդիմադիրներին՝ միևնույն ժամանակ հանցանշաններ չնկատելով հայհոյական արտահայտություններում, եթե դրանք հնչեցրել է իշխանության ներկայացուցիչը. արձանագրում են իրավապաշտպանները։
Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին նաև մեկ այլ պայման է առաջադրել, որը նույնպես դյուրին չէ՝ հրաժարվել օլիգարխների ազդեցությունից։ Ախր բոլորը հրաշալի գիտեն, որ «Վրացական երազանքը» ստեղծել է երկրի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Ճիշտ է` որոշ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա հեռացել է քաղաքականությունից, բայց ո՞վ կարող է 100 տոկոսով պնդել, որ կարևորագույն որոշումները կայացնելուց առաջ կուսակցության ղեկավարները չեն խորհրդակցում մեծահարուստի հետ։
Իհարկե, Եվրամիության ղեկավարներին մտահոգում է նաև Վրաստանի ոչ այնքան կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Բայց սա բավական բարդ հարց է, քանի որ վրացիներն էլ կարող են ասել Բրյուսելին՝ լա՛վ, ասենք թե միացանք Ռուսաստանի հանդեպ խիստ պատժամիջոցներին, Մոսկվան էլ ի պատասխան հրաժարվեց մեր գինուց և հանքային ջրից, դուք՝ եվրոպացիներդ, կգնե՞ք մեր «Մուկուզանին» ու «Բորժոմին». չէ՞ որ Եվրամիության որոշ անդամներ, աջակցելով Կիևին, այնուամենայնիվ հրաժարվում են ներմուծել ուկրաինական հացահատիկը։ Բա մենք մեր «Սապերավին» որտե՞ղ ենք վաճառելու։
Էլի հարցեր կան։ Օրինակ` կարո՞ղ եք ասել, թե ով է Վրաստանի ամենահեղինակավոր մարդը։ Այո՛, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որի վարկանիշին կնախանձեին թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները։
Եվրոպայում ոմանք տարակուսում են` ինչպե՞ս թե, սահմանադրորեն ամրագրված է, որ Վրաստանը աշխարհիկ պետություն է, բայց այդ աշխարհիկ պետության բնակիչների վրա ամենամեծ ազդեցությունն ունի հոգևոր առաջնորդը։ Իսկ նա, օրինակ, կտրականապես դեմ է միասեռական ամուսնություններին, որոնց ազատությունը պահանջում է երաշխավորել Եվրամիությունը։ Վրաստանում էլ ոմանք հակադարձում են՝ կներե՛ք, նույնիսկ Եվրամիության 27 երկրներից միայն 19-ում են օրինականացված միասեռական ամուսնությունները։ Իսկ մեզ նույնիսկ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չեք տրամադրել, բայց արդեն պահանջում եք։
Շոլցն ընդունել է Ուկրաինային միջազգային աջակցության նվազման հավանականությունը
Ամենահետաքրքիրն այն է, որ բրյուսելյան այս գագաթնաժողովից առաջ Վրաստանում աննախադեպ, ոմանց կարծիքով, նույնիսկ զավեշտական իրավիճակ է ստեղծվել։ Անխտիր բոլորը կողմ են եվրոպական կողմնորոշմանը, բայց ընդդիմությունը պնդում է, թե հենց ինքն է ստիպել իշխանություններին ընտրել եվրոպական ուղղությունը, իշխանությունները հակադարձում են՝ մենք ենք, որ հետևողական աշխատանք են կատարել Եվրամիության անդամության թեկնածու դառնալու համար, ընդդիմադիրները միայն խանգարել են, իսկ հասարակությունն էլ փաստում է՝ այն, որ մեզ ուր որ է թեկնածուի կարգավիճակ կառաջարկվի, միայն ու միայն շարքային քաղաքացիների հաստատակամ եվրոպական դիրքորոշման շնորհիվ է. ո՛չ իշխանություններն են դեր խաղացել, ո՛չ էլ ընդդիմությունը։
Վրաստանում այս օրերին անսովոր խանդավառություն է տիրում։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ քաղաքագետները հիշեցնում են, որ, օրինակ, Սերբիան թեկնածուի կարգավիճակով Եվրամիության դարպասների մոտ սպասում է 2009 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2004 թվականից, էլ չեմ ասում Թուրքիայի մասին, որն ընդհանրապես առաջին անգամ հայտ է ներկայացրել, ինչպես ասում են, անհիշելի ժամանակներում՝ 1987 թվականին, և թեկնածու դարձել 1999-ին։ Սակայն բոլոր դեպքերում, առայժմ վրացիները, եթե, իհարկե, թեկնածուի կարգավիճակ ստանան, լիովին իրավունք կունենան փաստելու՝ Հարավային Կովկասում մենք առաջինն ենք։
Էստոնիան պատրաստ է Հայաստանին աջակցել ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստության հարցում
Լրահոս
0