https://arm.sputniknews.ru/20231214/surbtsnndjan-tvonavatsharin-arandzin-hatvats-ktramadrvi-lghic-brni-teghahanvats-andzanc-70034899.html
Սուրբծննդյան տոնավաճառում առանձին հատված կտրամադրվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց
Սուրբծննդյան տոնավաճառում առանձին հատված կտրամադրվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց
Sputnik Արմենիա
Սուրբծննդյան տոնավաճառի տեղերն արդեն սպառված են։ 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T11:43+0400
2023-12-14T11:43+0400
2023-12-14T11:59+0400
երևան
սուրբ ծնունդ
տոնավաճառ
բռնի տեղահանված
արցախցի
https://cdn.am.sputniknews.ru/img/2159/14/21591446_0:128:1600:1028_1920x0_80_0_0_289b633d4dece21674f7dc1d243ba14e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։«Երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների»,–նշված է հաղորդագրության մեջ:Ընդգծվում է, որ Սուրբծննդյան տոնավաճառի տեղերն արդեն սպառված են։Հիշեցնենք` 2022 թվականին Սուրբծննդյան տոնավաճառը բացվել էր դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը։ Երևանի 2800-ամյակի այգում գործում էին ավելի քան 40 տաղավարներ։ Երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին առաջարկվում էր սնունդ, հրուշակեղեն, հուշանվերներ և այլն։ Տոնավաճառի ձևավորման և լուսավորության համար քաղաքային բյուջեից հատկացվել էր 115 մլն դրամ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2159/14/21591446_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a14b2aff9e00eaec45b6d35bc10a605a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, սուրբ ծնունդ, տոնավաճառ, բռնի տեղահանված, արցախցի
երևան, սուրբ ծնունդ, տոնավաճառ, բռնի տեղահանված, արցախցի
Սուրբծննդյան տոնավաճառում առանձին հատված կտրամադրվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց
11:43 14.12.2023 (Թարմացված է: 11:59 14.12.2023) Սուրբծննդյան տոնավաճառի տեղերն արդեն սպառված են։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Տեղեկությունը
հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին։
«Երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ Սուրբծննդյան տոնավաճառի տեղերն արդեն սպառված են։
Հիշեցնենք` 2022 թվականին Սուրբծննդյան տոնավաճառը բացվել էր դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը։ Երևանի 2800-ամյակի այգում գործում էին ավելի քան 40 տաղավարներ։ Երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին առաջարկվում էր սնունդ, հրուշակեղեն, հուշանվերներ և այլն։ Տոնավաճառի ձևավորման և լուսավորության համար քաղաքային բյուջեից հատկացվել էր 115 մլն դրամ։