https://arm.sputniknews.ru/20231214/khaghaghutjan-khachmeruky-taratsashrjanum-khaghaghutjan-hasnelu-hh-orakargi-sjuneric-e-agn-70038544.html
«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում խաղաղության հասնելու ՀՀ օրակարգի սյուներից է. ԱԳՆ
«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում խաղաղության հասնելու ՀՀ օրակարգի սյուներից է. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, առավել քան շահագրգռված է տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմամբ։ 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T12:26+0400
2023-12-14T12:26+0400
2023-12-14T12:39+0400
արարատ միրզոյան
խաղաղության խաչմերուկ
ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70035501_0:0:1601:901_1920x0_80_0_0_c537dad6cca6a4fe4fb8f386487d8eb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկն է: Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) նախարարական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, առավել քան շահագրգռված է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմամբ՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգանքի հիման վրա:Միրզոյանն անդրադարձավ նաև դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների գոտում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ այն բարդացել է կապի և լոգիստիկայի բացակայության, հարևան երկրների տարանցումից կախվածության պատճառով։ Բացի այդ, այն բավականաչափ կապված չէ տարածաշրջանային ցանցերի հետ, ինչը հանգեցնում է պարենի և վառելիքի գների զգալի աճի։ԱԳ նախարարը շեշտեց` այս ամենի վրա բացասաբար է ազդել նաև համաշխարհային ճգնաժամը, այդ թվում` COVID-19 համավարակը և աշխարհաքաղաքական լարվածությունը։ Այսպիսով, LLDC երկրների համար տարանցիկ տրանսպորտի արժեքը մնում է բարձր:Նշենք, որ դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցում են ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ։ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70035501_43:0:1463:1065_1920x0_80_0_0_a01242edb89b6e5ffccef74b700e7b67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, խաղաղության խաչմերուկ, ծով
արարատ միրզոյան, խաղաղության խաչմերուկ, ծով
«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում խաղաղության հասնելու ՀՀ օրակարգի սյուներից է. ԱԳՆ
12:26 14.12.2023 (Թարմացված է: 12:39 14.12.2023) Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, առավել քան շահագրգռված է տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկն է: Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) նախարարական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Դրա նպատակն է կապել Արևմուտքն Արևելքի, ինչպես նաև Հյուսիսը Հարավի հետ, իսկ տնտեսական, մշակութային կապերի ամրապնդման միջոցով էլ նպաստել քաղաքական երկխոսությանը և տարածաշրջանում լայնամասշտաբ ու կայուն խաղաղության հաստատմանը»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, առավել քան շահագրգռված է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմամբ՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգանքի հիման վրա:
Միրզոյանն անդրադարձավ նաև դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների գոտում տիրող իրավիճակին։ Նրա խոսքով՝ այն բարդացել է կապի և լոգիստիկայի բացակայության, հարևան երկրների տարանցումից կախվածության պատճառով։ Բացի այդ, այն բավականաչափ կապված չէ տարածաշրջանային ցանցերի հետ, ինչը հանգեցնում է պարենի և վառելիքի գների զգալի աճի։
ԱԳ նախարարը շեշտեց` այս ամենի վրա բացասաբար է ազդել նաև համաշխարհային ճգնաժամը, այդ թվում` COVID-19 համավարակը և աշխարհաքաղաքական լարվածությունը։ Այսպիսով, LLDC երկրների համար տարանցիկ տրանսպորտի արժեքը մնում է բարձր:
Նշենք, որ դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցում են ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ։