https://arm.sputniknews.ru/20231214/hhum-kheshtacnen-filmeri-ev-hamergneri-hamar-sarqavvorumneri-nermutsumy-70044836.html
ՀՀ–ում կհեշտացնեն ֆիլմերի և համերգների համար սարքավորումների ներմուծումը
ՀՀ–ում կհեշտացնեն ֆիլմերի և համերգների համար սարքավորումների ներմուծումը
Sputnik Արմենիա
Սարքավորումները, որոնք ֆիլմերի և համերգների կազմակերպման նպատակով ժամանակավորապես ներմուծվում են Հայաստան, կազատվեն ազգային անվտանգության պահանջների... 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T14:26+0400
2023-12-14T14:26+0400
2023-12-14T14:27+0400
սարք
ֆիլմ
կինո
ներմուծում
տուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/17/67611380_0:83:1600:983_1920x0_80_0_0_9f8c44eb917046301a64fdf63b3f37c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում կհեշտացնեն էլեկտրոնային սարքավորումների ժամանակավոր ներմուծումը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Մի շարք էլեկտրոնային սարքեր և դետալներ Հայաստան ներմուծելիս պետք է անցնեն անվտանգության ստուգում: Բացառություն է արվում միայն անձնական օգտագործման էլեկտրոնիկայի որոշ տեսակների համար:Դժվարություններ են առաջանում նաև առցանց առևտրի օպերատորների համար. եթե հաճախորդը գնել է որևէ էլեկտրոնային սարք, որն այնուհետև ցանկանում է հետ վերադարձնել, ապա առցանց մարկետփլեյսը պետք է թույլտվություն խնդրի դրա համար:Այսօրվա որոշմամբ նշված ստուգման ընթացակարգերը չեն տարածվի ֆիլմերի, համերգների, փառատոների համար նախատեսված սարքավորումների ժամանակավոր ներմուծման վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/17/67611380_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9fdd2c80c66275e63f03459ba3c5d986.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարք, ֆիլմ, կինո, ներմուծում, տուրք
սարք, ֆիլմ, կինո, ներմուծում, տուրք
ՀՀ–ում կհեշտացնեն ֆիլմերի և համերգների համար սարքավորումների ներմուծումը
14:26 14.12.2023 (Թարմացված է: 14:27 14.12.2023) Սարքավորումները, որոնք ֆիլմերի և համերգների կազմակերպման նպատակով ժամանակավորապես ներմուծվում են Հայաստան, կազատվեն ազգային անվտանգության պահանջների ստուգումից։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում կհեշտացնեն էլեկտրոնային սարքավորումների ժամանակավոր ներմուծումը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Մի շարք էլեկտրոնային սարքեր և դետալներ Հայաստան ներմուծելիս պետք է անցնեն անվտանգության ստուգում: Բացառություն է արվում միայն անձնական օգտագործման էլեկտրոնիկայի որոշ տեսակների համար:
Նման ընթացակարգը պետք է իրականացվի նույնիսկ այն դեպքում, երբ սարքավորումները ժամանակավորապես են ներմուծվում: Այդ պատճառով ՀՀ–ում բարդանում է արտասահմանյան ֆիլմերի նկարահանումների, համերգների անցկացումը, քանի որ կատարողներն իրենց հետ բերում են բեմական սարքավորումներ։
Դժվարություններ են առաջանում նաև առցանց առևտրի օպերատորների համար. եթե հաճախորդը գնել է որևէ էլեկտրոնային սարք, որն այնուհետև ցանկանում է հետ վերադարձնել, ապա առցանց մարկետփլեյսը պետք է թույլտվություն խնդրի դրա համար:
Այսօրվա որոշմամբ նշված ստուգման ընթացակարգերը չեն տարածվի ֆիլմերի, համերգների, փառատոների համար նախատեսված սարքավորումների ժամանակավոր ներմուծման վրա: