https://arm.sputniknews.ru/20231214/hhn-patrast-e-bacel-erkatughajin-haghvordakcutjuny-adrbejani-ev-turqiaji-het-pashinjan-70025516.html
ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Տարածաշրջանային հաղորդակցությունները բացելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, վերաբերում է նաև ՀՀ տարածքով ավտոճանապարհների ստեղծմանը, որոնք կկարողանան կապել հյուսիսը... 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T10:56+0400
2023-12-14T10:56+0400
2023-12-14T12:11+0400
նիկոլ փաշինյան
ծով
հայաստան
ադրբեջան
թուրքիա
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70023919_0:168:1601:1068_1920x0_80_0_0_63e996a9a2f9daeaca038b1d7a65a350.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն պատրաստակամ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նշենք, որ դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցում են ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ։Նա հիշեցրեց, որ ՀՀ սահմաններն ավելի քան 30 տարի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ են, այդ պատճառով ՀՀ իշխանությունները շատ են քննարկում տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը։Նույնը, ըստ նրա` վերաբերում է նաև ավտոճանապարհներին, որոնք կկարողանան կապել հյուսիսը հարավի հետ, արևմուտքը արևելքի հետ։Փաշինյանի խոսքով` ՀՀ իշխանությունները ժամանակի ընթացքում վերանայում են տրանսպորտային հաղորդակցությունների դերակատարումը, քանի որ դրանք կարևոր են ինչպես ապրանքերի ու մարդկանց տեղափոխման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման համար։«Խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական ու մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունն ու առկայությունն է։ Իսկ այդ կապերը ակնհայտորեն չեն կարող գոյություն ունենալ առանց տրանսպորտային հաղորդակցությունների։ Դրա համար մեր ամբողջ պատկերացումն այս թեմայով ամբողջականացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը, ըստ էության, տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու մասին է, ու որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։Ըստ նրա` տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը հնարավոր կլինի, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն։ Դրա վառ վկայությունը երեկվա գերիների փոխանակումն էր։Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հնարավորությունների դուռ է բացվել». Թուրքիայի ՊՆ
ծով
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70023919_80:0:1504:1068_1920x0_80_0_0_9b343cac3dd6fbd25110b042233887bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ծով, հայաստան, ադրբեջան, թուրքիա, երկաթուղի
նիկոլ փաշինյան, ծով, հայաստան, ադրբեջան, թուրքիա, երկաթուղի
ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
10:56 14.12.2023 (Թարմացված է: 12:11 14.12.2023) Տարածաշրջանային հաղորդակցությունները բացելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, վերաբերում է նաև ՀՀ տարածքով ավտոճանապարհների ստեղծմանը, որոնք կկարողանան կապել հյուսիսը հարավի հետ, արևմուտքը արևելքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն պատրաստակամ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցում են ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ։
Նա հիշեցրեց, որ ՀՀ սահմաններն ավելի քան 30 տարի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ են, այդ պատճառով ՀՀ իշխանությունները շատ են քննարկում տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը։
«Հայաստանը պատրաստակամություն է հայտնում բացել երկաթուղային հաղորդակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև` նախկինում գործող երկու երկաթուղիների միջոցով` հյուսիսային ուղիով, որը կապում է Ադրբեջանի Ղազախի շրջանը ՀՀ Տավուշի մարզի հետ և հարավային ուղին, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները այլոց շարքում կապում է Նախիջևանի Ինքնավար մարզի հետ։ Մենք նույն պատրաստակամությունը հայտնում ենք նաև Հայաստան–Թուրքիա երկաթուղին բացելու առումով»,– ասաց Փաշինյանը։
Նույնը, ըստ նրա` վերաբերում է նաև ավտոճանապարհներին, որոնք կկարողանան կապել հյուսիսը հարավի հետ, արևմուտքը արևելքի հետ։
Փաշինյանի խոսքով` ՀՀ իշխանությունները ժամանակի ընթացքում վերանայում են տրանսպորտային հաղորդակցությունների դերակատարումը, քանի որ դրանք կարևոր են ինչպես ապրանքերի ու մարդկանց տեղափոխման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման համար։
«Խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական ու մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունն ու առկայությունն է։ Իսկ այդ կապերը ակնհայտորեն չեն կարող գոյություն ունենալ առանց տրանսպորտային հաղորդակցությունների։ Դրա համար մեր ամբողջ պատկերացումն այս թեմայով ամբողջականացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը, ըստ էության, տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու մասին է, ու որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ըստ նրա` տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը հնարավոր կլինի, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն։ Դրա վառ վկայությունը երեկվա գերիների փոխանակումն էր։
«Ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա, այլ կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք օգտվել, որպեսզի հետագա լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, քան հակառակի մասին»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը
համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր`
Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի ունեցավ այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները
հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։