https://arm.sputniknews.ru/20231214/hhn-pastatghtajin-apacujcner-chi-nerkajacrel-rdn-herqel-e-rusakan-aliqneri-masin-lury-70073010.html
ՀՀ–ն փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել. ՌԴ–ն հերքել է ռուսական ալիքների մասին լուրը
ՀՀ–ն փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել. ՌԴ–ն հերքել է ռուսական ալիքների մասին լուրը
Sputnik Արմենիա
Նշվում է, որ ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։ 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T22:18+0400
2023-12-14T22:18+0400
2023-12-14T22:25+0400
ռուսաստան
հեռուստացույց
հեռուստատեսություն
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
rt–ի հեռուստաալիքներ
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/53/16885371_0:140:1601:1040_1920x0_80_0_0_584dc62690bdc0b287c4d16420ad5f9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։Հայտնել ենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում․ ԲՏԱ նախարարՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտնել էր հայկական կողմի հրավերի մասին և հույս հայտնել, որ այդ խորհրդակցությունները հնարավորինս արագ տեղի կունենան, որպեսզի հնարավոր լինի հարցերը կարգավորել աշխատանքային, նորմալ, բարեկամական մթնոլորտում։Հավելենք, որ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գործում է 2020թ․ դեկտեմբերի 30-ից։ Այն կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, հայկական հեռուստաալիքներինը` ՌԴ–ում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/53/16885371_0:0:1497:1123_1920x0_80_0_0_2f91e9accd15179d9e8b567bad58c363.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հեռուստացույց, հեռուստատեսություն, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, rt–ի հեռուստաալիքներ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ռուսաստան, հեռուստացույց, հեռուստատեսություն, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, rt–ի հեռուստաալիքներ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ–ն փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել. ՌԴ–ն հերքել է ռուսական ալիքների մասին լուրը
22:18 14.12.2023 (Թարմացված է: 22:25 14.12.2023) Նշվում է, որ ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հայտնել ենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
«Հայկական կողմը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին: Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։ Միևնույն ժամանակ, գործընկերների կողմից նշված փաստերի կոնկրետ փաստաթղթային հաստատում չի ներկայացվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտնել էր հայկական կողմի հրավերի մասին և հույս հայտնել, որ այդ խորհրդակցությունները
հնարավորինս արագ տեղի կունենան, որպեսզի հնարավոր լինի հարցերը կարգավորել աշխատանքային, նորմալ, բարեկամական մթնոլորտում։
Հավելենք, որ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գործում է 2020թ․ դեկտեմբերի 30-ից։ Այն կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, հայկական հեռուստաալիքներինը` ՌԴ–ում։