00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտքը ՀՀ-ին ոչ մի ռեալ անվտանգային գործիք չի առաջարկում. Սուրեն Սուրենյանց
09:06
7 ր
Բենիամին Մաթևոսյան
Միայն էժան գազի շնորհիվ ՌԴ-ն ՀՀ-ին մի քանի շաբաթում է հատկացնում 270 մլն դոլար. Բենիամին Մաթևոսյան
09:14
7 ր
Տաթևիկ Միքայելյան
VTB բանկով կենսաթոշակ ստացողները չեն կարողանա օգտվել հետվճարի ծրագրից. Տաթևիկ Միքայելյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
39 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Վահան Կոստանյան
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատումը. Վահան Կոստանյան
11:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Անատոլի Շչետինին
Ինձ ոչ ոք չի ձերբակալել, ոչ ոք ուժով չի պահել․ Անատոլի Շչետինին
17:14
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Ամբաստանյալ» Շվեյցարիան ու եվրոպացի թոշակառու կանանց առողջությունը․ «կլիմայական անգործության» հետքերով
18:07
6 ր
Անդրանիկ Քոչարյան
Պարտությունից կարողացել ենք դասեր քաղել․ Անդրանիկ Քոչարյան
18:14
4 ր
Աննա Գրիգորյան
Փաշինյանի որդին ծառայում էր ոչ թե պատմական, այլ իրական հայրենիքում. Աննա Գրիգորյան
18:18
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Երբ ասում ենք Խոր Վիրապից այն կողմ Թուրքիան է՝ ընդունում ենք իրական Հայաստանը․ Նիկոլ Փաշինյան
19:06
3 ր
Նիկոլ Փաշինյան
Որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարում․ Նիկոլ Փաշինյան
19:09
0 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Առնակ Սարգսյան
Պետությունը պետք է իրականացնի հանրության իրավագիտակցությունը բարձրացնող միջոցառումներ. Սարգսյան
19:23
9 ր
Աբովյան time
Վտանգները սկսվում են Տավուշով, բայց Տավուշով չեն ավարտվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Էլինար Վարդանյանն է
22:07
42 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստերի աշխատակարգը հաստատվեց

© Sputnik / Armine AlexanyanՀՀ կատավարության շենք
ՀՀ կատավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2023
ՀՀ կատավարության շենք
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այս աշխատակարգը դեռևս միայն տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է կարգավորելու։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտարարեց, որ այսպիսով հաստատվում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև Ադրբեջանի և ՀՀ–ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։
«Հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ են որոշվելու նիստերի անցկացման վայրն ու ժամը։ Նիստերը հաջորդաբար անցկացվելու են ՀՀ–ի և Ադրբեջանի տարածքներում կամ սահմանին, կամ 3–րդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանձնաժողովի բոլոր մասնակիցների համար նիստի անցկացման երկրում կստեղծվեն համապատասխան պայմաններ և կապահովվի անվտանգությունը»,– ընդգծեց փոխնախարարը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։
«Հաջորդ փուլում մշակելու ենք մեկ այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի ու որով նաև մեթոդաբանությունն ենք նկարագրելու, սահմանելու, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ ասելով։ Այս մեթոդաբանությունը մշակելուց հետո աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերի ու տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով»,– նշեց փոխվարչապետը։
Գրիգորյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ևս այսօր համարժեք որոշում է ընդունելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ առաջին անգամ սահմանազատման գործընթացը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա։
«Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային»,– ընդգծեց նա։
Ըստ վարչապետի` այսպիսով հնարավորինս կակտիվանան սահմանազատման ուղղությամբ աշխատանքները այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն իսկ հրապարակվել են։
Հիշեցնենք` նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Պաշտոնյաները պայմանավորվել են սկսել սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։
Կողմերը որոշել են ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը, ինչպես նաև պայմանավորվել են աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Լրահոս
0