https://arm.sputniknews.ru/20231214/hajastann-u-bvotsvanan-divanagitakan-haraberutjunner-en-hastatel-70059217.html
Հայաստանն ու Բոտսվանան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Հայաստանն ու Բոտսվանան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Sputnik Արմենիա
Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու: 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T17:17+0400
2023-12-14T17:17+0400
2023-12-14T17:19+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
արարատ միրզոյան
բոտսվանա
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեն այսօր ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` սա նոր էջ է երկու երկրների հարաբերություններում։Լեմոգանգ Կվապեն էլ նշել է, որ երկու երկրներն ունեն նման անցյալ ու նման իրավիճակների միջով են անցել, ինչպես նաև երկու երկրներն ունեն այլ նմանություններ` փոքր պետություններ են, նման են տնտեսական իրավիճակները, բնակչության թվաքանակը ևս մոտ է:«Ամենակարևորը՝ մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, զարգացման արժեքներ: Եվ այսօրվա մեր հանդիպումը վկայում է դրա մասին»,-ասել է Բոտսվանայի ԱԳ նախարարը:Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններԳործընկերության ոլորտների մասին խոսելիս նա նշեց՝ զրույց են ունեցել նաև ադամանդի մասին:Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու:
բոտսվանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, արարատ միրզոյան, բոտսվանա, դիվանագետ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան, արարատ միրզոյան, բոտսվանա, դիվանագետ
Հայաստանն ու Բոտսվանան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
17:17 14.12.2023 (Թարմացված է: 17:19 14.12.2023) Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու:
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեն այսօր ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն: Այս մասին հայտնում է «
Արմենպրեսը»։
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` սա նոր էջ է երկու երկրների հարաբերություններում։
«Լիահույս ենք` հետագայում մեր աշխատանքի շնորհիվ, նաև այն արժեքների հիման վրա, որոնք մենք կիսում ենք, զարգացնել մեր համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, մինչև գիտություն, կրթություն, նաև համագործակցություն միջազգային հարթակներում»,-ասել է Արարատ Միրզոյանը:
Լեմոգանգ Կվապեն էլ նշել է, որ երկու երկրներն ունեն նման անցյալ ու նման իրավիճակների միջով են անցել, ինչպես նաև երկու երկրներն ունեն այլ նմանություններ` փոքր պետություններ են, նման են տնտեսական իրավիճակները, բնակչության թվաքանակը ևս մոտ է:
«Ամենակարևորը՝ մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, զարգացման արժեքներ: Եվ այսօրվա մեր հանդիպումը վկայում է դրա մասին»,-ասել է Բոտսվանայի ԱԳ նախարարը:
Գործընկերության ոլորտների մասին խոսելիս նա նշեց՝ զրույց են ունեցել նաև ադամանդի մասին:
Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու: