https://arm.sputniknews.ru/20231214/dzvatsegh-es-el-em-sirum-putini-asulisi-zaveshtali-pahery-70058306.html
«Ձվածեղ ես էլ եմ սիրում»․ Պուտինի ասուլիսի զավեշտալի պահերը
«Ձվածեղ ես էլ եմ սիրում»․ Պուտինի ասուլիսի զավեշտալի պահերը
Sputnik Արմենիա
Մամուլի ասուլիսի ժամանակ, լուրջ հարցերից բացի, ՌԴ նախագահը պատասխանել է նաև անձնական հարցերի։ 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T16:59+0400
2023-12-14T16:59+0400
2023-12-14T17:45+0400
վլադիմիր պուտին
ձու
ռուսաստան
դմիտրի պեսկով
ասուլիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70054600_0:53:1600:954_1920x0_80_0_0_78a528adc06544f03bb20b62bc465162.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսին անպակաս էին նաև զավեշտալի հարցերն ու ծիծաղելի պատասխանները լուրջ թեմաների վերաբերյալ։ Sputnik Արմենիան ներկայացնում է դրանից մի քանիսը։Ո՞ւմ հետ է նախագահը վերջին անգամ շախմատ խաղացել«Մի երեխայի հետ, ես նրան հարցրի, շախմատ խաղա՞նք, նա ասաց, այո, ես նրան հարցրի` ինչ ես կարծում` ես կհաղթե՞մ, նա վերից վար չափեց ու ասաց` դժվար», - պատմեց Պուտինը տղայի հետ ունեցած իր երկխոսությունը։Ինչպե՞ս անցկացնել Նոր տարին-Ցանկալի է ժամանակն անցկացնել մտերիմների, ընտանիքի հետ ցուցահանդես, թատրոն այցելել, սպորտի գնալ, ակտիվ կենսակերպ վարել։Նախագահի խոսքով՝ կարևոր է նաև, որ մարդ մշտապես ինքն իր վրա աշխատելի։Ինչո՞ւ է թանկացել ձունԻրինա Ակոպովա Ալեքսանդրովնան Կրասնոդարից ՌԴ նախագահից ուզեց ճշտել գնաճի պատճառները, այդ թվում` հավկիթի։Ի պատասխան Պուտինն ասաց, թե ինչ զրույց է ունեցել գյուղնախարարի հետ ձվի գնի վերաբերյալ։«Բոլորովին վերջերս եմ զրուցել գյուղնախարարի հետ, հարցնում էի՝ ինչ վիճակ է իր մոտ ձվերի հարցում։ Ասում է, որ ամեն ինչ կարգին է։ Ինչին ես պատասխանեցի․«Մեր քաղաքացիները խնդիր ունեն։ Ձուն 40%-ով թանկացել է, որոշ տեղերում էլ ավելի շատ, հավի միսն էլ»»։ՌԴ նախագահի խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ պահանջարկը գերազանցել է առաջարկը, իսկ ներմուծումը ժամանակին չի եղել։ Պուտինը ներողություն է խնդրել կառավարության այդ աշխատանքում տեղի ունեցած սխալի համար։ Եվ հավելել․ «Ինքս էլ շատ եմ սիրում ձվածեղ։ Ժամանակին միանգամից 10 ձու կարող էի ուտել»։Ինչպե՞ս է Պուտինը հաղթահարում սթրեսըՌԴ նախագահը պատմել է նաև, թե ինչն է նրան օգնում ավելի հեշտ հաղթահարել սթրեսը։Միևնույն ժամանակ նա կարծում է, որ պետք է մարդու տեսահորիզոնը ընդարձակ լինի, պետք է ամեն ինչ հասկանալ, վերլուծել ու վստահ գնալ դեպի նպատակները։ «Եթե վստահ ես նրանում, ինչ անում ես։ Իսկ ես վստահ եմ», - ասել է ՌԴ ղեկավարը։Պեսկովն է մեղավորՄամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ցանկացավ խոսափողը փոխանցել «New York Times» թերթի թղթակից Վալերի Հոփքինսին։ Սակայն Պուտինը «ընդհատեց» նրան․«Սկզբում՝ «Սինհուան», հետո՝ «New York Times»-ը»։Չինացի լրագրողից հետո, Հոփքինսին տրվեց այդ հնարավորությունը։ «New York Times»-ի թղթակիցը նշեց, որ շուրջ մեկ տարի արևմտյան ԶԼՄ-ների թղթակիցները չէին կարողանում նման միջոցառումների մասնակցել, և նա շատ ուրախ է, որ այսօր նման հնարավորություն է ընձեռնվել։«Պեսկովն է մեղավոր, ես բաց մարդ եմ, ժողովրդական համոզմունքներով և հայացքներով», - ասաց Պուտինը։Անհնար է փոխարինել տատիկինՎոլգոգրադից ութամյա Արինա Սիմոնովան հարցրել է Ռուսաստանի առաջնորդին, թե արժե վախենալ ռոբոտներից, քանի որ ապագայում դրանք կարող են փոխարինել բոլորին: Պուտինը պատասխանել է, որ «տատիկին ոչ ոք չի կարող փոխարինել»։«Արինա, կարող եմ քեզ մի բան հաստատ ասել, տատիկին ոչ ոք չի փոխարինի, նրան փոխարինել հնարավոր չէ», - ասել է Պուտինը:Այնուհետև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողը, որըհարցը ձևակերպել է հենց Պուտինի «ձայնով», հարցրել է՝ ճիշտ է, որ նա շատ նմանակներ ունի։«Մտածեցի և որոշեցի, որ ինձ նման և իմ ձայնով խոսողը պետք է լինի միայն մեկ մարդ, և այդ մարդը ես եմ: Մեր գործիչներից մեկը մի ժամանակ կատակում էր: Նա իմ առաջին նմանակն էր», - նշել է Պուտինը։Բլից պատասխաններ նախագահից:- Ծովատառեխով աղցան, թե՞ օլիվյե:-Նայած ինչ ես խմում։-Փոքր ժամանակ ի՞նչ էիք ուզում դառնալ։-Հետախույզ։ Եվ դարձա։-Ամենահիշարժան նվերը։-Երեխաներն ու մեր երեխաների երեխաները։ Սա նվեր է Բարձրյալից:- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:-Մտածել պատվի մասին երիտասարդ տարիքից: Պետք է միշտ հավակնոտ նպատակներ ու խնդիրներ դնել, անհասանելի թվացող։-Ի՞նչ եք կարդում:-Քրեական օրենսգիրք, պետք է վերընթերցել (կատակեց նախագահը): Բայց կարդալու շատ քիչ ժամանակ եմ ունենում։ Լերմոնտովի հատոր է դրած ննջասենյակումս, նա հանճարեղ երիտասարդ էր:«Ես կասեի` ճիշտ ճանապարհով ես գնում, ընկեր։ Կզգուշացնեի, որ մեր, այսպես կոչված, գործընկերների նկատմամբ միամտություն և ավելորդ դյուրահավատություն չանի։ Պետք է հավատալ մեծ ռուս, ռուսաստանցի ժողովրդին։ Այս համոզմունքը Ռուսաստանի հաջողության, կայացման, վերածննդի գրավականն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70054600_114:0:1457:1007_1920x0_80_0_0_aff19b06cc5c440f2f962ebd1692ad6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ձու, ռուսաստան, դմիտրի պեսկով, ասուլիս, видео
վլադիմիր պուտին, ձու, ռուսաստան, դմիտրի պեսկով, ասուլիս, видео
«Ձվածեղ ես էլ եմ սիրում»․ Պուտինի ասուլիսի զավեշտալի պահերը
16:59 14.12.2023 (Թարմացված է: 17:45 14.12.2023) Մամուլի ասուլիսի ժամանակ, լուրջ հարցերից բացի, ՌԴ նախագահը պատասխանել է նաև անձնական հարցերի։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսին անպակաս էին նաև զավեշտալի հարցերն ու ծիծաղելի պատասխանները լուրջ թեմաների վերաբերյալ։ Sputnik Արմենիան ներկայացնում է դրանից մի քանիսը։
Ո՞ւմ հետ է նախագահը վերջին անգամ շախմատ խաղացել
«Մի երեխայի հետ, ես նրան հարցրի, շախմատ խաղա՞նք, նա ասաց, այո, ես նրան հարցրի` ինչ ես կարծում` ես կհաղթե՞մ, նա վերից վար չափեց ու ասաց` դժվար», - պատմեց Պուտինը տղայի հետ ունեցած իր երկխոսությունը։
Ինչպե՞ս անցկացնել Նոր տարին
-Ցանկալի է ժամանակն անցկացնել մտերիմների, ընտանիքի հետ ցուցահանդես, թատրոն այցելել, սպորտի գնալ, ակտիվ կենսակերպ վարել։
Նախագահի խոսքով՝ կարևոր է նաև, որ մարդ մշտապես ինքն իր վրա աշխատելի։
Իրինա Ակոպովա Ալեքսանդրովնան Կրասնոդարից ՌԴ նախագահից ուզեց ճշտել գնաճի պատճառները, այդ թվում` հավկիթի։
Ի պատասխան Պուտինն ասաց, թե ինչ զրույց է ունեցել գյուղնախարարի հետ ձվի գնի վերաբերյալ։
«Բոլորովին վերջերս եմ զրուցել գյուղնախարարի հետ, հարցնում էի՝ ինչ վիճակ է իր մոտ ձվերի հարցում։ Ասում է, որ ամեն ինչ կարգին է։ Ինչին ես պատասխանեցի․«Մեր քաղաքացիները խնդիր ունեն։ Ձուն 40%-ով թանկացել է, որոշ տեղերում էլ ավելի շատ, հավի միսն էլ»»։
ՌԴ նախագահի խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ պահանջարկը գերազանցել է առաջարկը, իսկ ներմուծումը ժամանակին չի եղել։ Պուտինը ներողություն է խնդրել կառավարության այդ աշխատանքում տեղի ունեցած սխալի համար։ Եվ հավելել․ «Ինքս էլ շատ եմ սիրում ձվածեղ։ Ժամանակին միանգամից 10 ձու կարող էի ուտել»։
Ինչպե՞ս է Պուտինը հաղթահարում սթրեսը
ՌԴ նախագահը պատմել է նաև, թե ինչն է նրան օգնում ավելի հեշտ հաղթահարել սթրեսը։
«Ինչն է օգնում մեզ հաղթահարել սթրեսներն ու մեզ անհանգստացնող մնացածը բաները. առանց որևէ պաթոսի կարող եմ ասել՝ պարտքի զգացումը։ Երկար տարիների ընթացում ինձ սովորեցրել եմ՝ պետք է ձգտել ընտրել ամենակարևորն ու անել ամեն ինչ նպատակներին հասնելու համար՝ ուշադրություն չդարձնելով ամեն մի մանր բանին», - ասել է ՌԴ նախագահը։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ պետք է մարդու տեսահորիզոնը ընդարձակ լինի, պետք է ամեն ինչ հասկանալ, վերլուծել ու վստահ գնալ դեպի նպատակները։ «Եթե վստահ ես նրանում, ինչ անում ես։ Իսկ ես վստահ եմ», - ասել է ՌԴ ղեկավարը։
Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ցանկացավ խոսափողը փոխանցել «New York Times» թերթի թղթակից Վալերի Հոփքինսին։ Սակայն Պուտինը «ընդհատեց» նրան․«Սկզբում՝ «Սինհուան», հետո՝ «New York Times»-ը»։
Չինացի լրագրողից հետո, Հոփքինսին տրվեց այդ հնարավորությունը։ «New York Times»-ի թղթակիցը նշեց, որ շուրջ մեկ տարի արևմտյան ԶԼՄ-ների թղթակիցները չէին կարողանում նման միջոցառումների մասնակցել, և նա շատ ուրախ է, որ այսօր նման հնարավորություն է ընձեռնվել։
«Պեսկովն է մեղավոր, ես բաց մարդ եմ, ժողովրդական համոզմունքներով և հայացքներով», - ասաց Պուտինը։
Անհնար է փոխարինել տատիկին
Վոլգոգրադից ութամյա Արինա Սիմոնովան հարցրել է Ռուսաստանի առաջնորդին, թե արժե վախենալ ռոբոտներից, քանի որ ապագայում դրանք կարող են փոխարինել բոլորին: Պուտինը պատասխանել է, որ «տատիկին ոչ ոք չի կարող փոխարինել»։
«Արինա, կարող եմ քեզ մի բան հաստատ ասել, տատիկին ոչ ոք չի փոխարինի, նրան փոխարինել հնարավոր չէ», - ասել է Պուտինը:
Այնուհետև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողը, որըհարցը ձևակերպել է հենց Պուտինի «ձայնով», հարցրել է՝ ճիշտ է, որ նա շատ նմանակներ ունի։
«Մտածեցի և որոշեցի, որ ինձ նման և իմ ձայնով խոսողը պետք է լինի միայն մեկ մարդ, և այդ մարդը ես եմ: Մեր գործիչներից մեկը մի ժամանակ կատակում էր: Նա իմ առաջին նմանակն էր», - նշել է Պուտինը։
Բլից պատասխաններ նախագահից:
- Ծովատառեխով աղցան, թե՞ օլիվյե:
-Փոքր ժամանակ ի՞նչ էիք ուզում դառնալ։
-Երեխաներն ու մեր երեխաների երեխաները։ Սա նվեր է Բարձրյալից:
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:
-Մտածել պատվի մասին երիտասարդ տարիքից: Պետք է միշտ հավակնոտ նպատակներ ու խնդիրներ դնել, անհասանելի թվացող։
-Քրեական օրենսգիրք, պետք է վերընթերցել (կատակեց նախագահը): Բայց կարդալու շատ քիչ ժամանակ եմ ունենում։ Լերմոնտովի հատոր է դրած ննջասենյակումս, նա հանճարեղ երիտասարդ էր:
Վերջին հարցը «Կոմերսանտի» թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի կողմից էր. Ի՞նչ հարց կուղղեր այսօրվա Պուտինը 2000 թվականի Պուտինին։
«Ես կասեի` ճիշտ ճանապարհով ես գնում, ընկեր։ Կզգուշացնեի, որ մեր, այսպես կոչված, գործընկերների նկատմամբ միամտություն և ավելորդ դյուրահավատություն չանի։ Պետք է հավատալ մեծ ռուս, ռուսաստանցի ժողովրդին։ Այս համոզմունքը Ռուսաստանի հաջողության, կայացման, վերածննդի գրավականն է: