https://arm.sputniknews.ru/20231214/dzhvar-te-hajastani-shaheric-bkhi-eatm-in-kam-hapk-in-andamakcutjuny-dadarecnely-putin-70057557.html
Դժվար թե Հայաստանի շահերից բխի ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամակցության դադարեցումը. Պուտին
Դժվար թե Հայաստանի շահերից բխի ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամակցության դադարեցումը. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ ղեկավարը մեկնաբանել է հետխորհրդային ինտեգրացիոն կառույցների միջոցառումներին ՀՀ վարչապետի չմասնակցելու պատճառները։ 14.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-14T16:40+0400
2023-12-14T16:40+0400
2023-12-14T17:47+0400
վլադիմիր պուտին
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70051129_0:110:1600:1010_1920x0_80_0_0_abc0ab0c2624fd1bd92000f76e38793e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը։ Այս մասին տարեկան ասուլիսի ժամանակ հայտարարեց Պուտինը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ կառույցների միջոցառումներին չմասնակցելը։Այս համատեքստում անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` ՌԴ նախագահն ընդգծեց, որ Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, դա արել է Հայաստանը` Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Ավելին` հայկական կողմը ՌԴ–ին առանձնապես չի տեղեկացրել նման որոշում կայացնելու մասին։Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն ունի իր դրական ու բացասական կողմերը, գործընթացներն իրականում բարդ են, ներքաղաքական։ՀԱՊԿ վեհաժողովին ՀՀ-ի չներկայանալը չի ազդի կազմակերպության ՀՕՊ-ի մասին որոշման վրա․ ՌԴ ԱԳՆԻնչ վերաբերում է ինտեգրացիոն նախագծերին` այդ կառույցները, ըստ նրա, ձևավորվել են բոլոր մասնակիցների կամավորության և փոխադարձ շահի հիման վրա։Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը անշեղորեն աճում է, բացվում են աշխատուժի շուկաները, պահպանվում է փոխադարձ համագործակցությունը, արդյունավետորեն օգտագործվում են խորհրդային անցյալից ժառանգած ընդհանուր ենթակառուցվածքը և ազգամիջյան հաղորդակցության լեզուն։ Այս ամենը պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում արդյունավետության և մրցունակության բարձրացման համար։Հիշեցնենք` վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0e/70051129_137:0:1564:1070_1920x0_80_0_0_993592e91efab446b60af6926a585273.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
վլադիմիր պուտին, հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
Դժվար թե Հայաստանի շահերից բխի ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամակցության դադարեցումը. Պուտին
16:40 14.12.2023 (Թարմացված է: 17:47 14.12.2023) ՌԴ ղեկավարը մեկնաբանել է հետխորհրդային ինտեգրացիոն կառույցների միջոցառումներին ՀՀ վարչապետի չմասնակցելու պատճառները։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը։ Այս մասին տարեկան ասուլիսի ժամանակ հայտարարեց Պուտինը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ կառույցների միջոցառումներին չմասնակցելը։
«Սա, ի վերջո, պետության ընտրությունն է... Բայց ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա գիտենք, որ դա պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներով և կապված չէ ցանկության կամ դրա բացակայության հետ` շարունակելու աշխատանքներն ինտեգրացիոն կառույցներում»,- ասել է Պուտինը։
Այս համատեքստում անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` ՌԴ նախագահն ընդգծեց, որ Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, դա արել է Հայաստանը` Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Ավելին` հայկական կողմը ՌԴ–ին առանձնապես չի տեղեկացրել նման որոշում կայացնելու մասին։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն ունի իր դրական ու բացասական կողմերը, գործընթացներն իրականում բարդ են, ներքաղաքական։
Ինչ վերաբերում է ինտեգրացիոն նախագծերին` այդ կառույցները, ըստ նրա, ձևավորվել են բոլոր մասնակիցների կամավորության և փոխադարձ շահի հիման վրա։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը անշեղորեն աճում է, բացվում են աշխատուժի շուկաները, պահպանվում է փոխադարձ համագործակցությունը, արդյունավետորեն օգտագործվում են խորհրդային անցյալից ժառանգած ընդհանուր ենթակառուցվածքը և ազգամիջյան հաղորդակցության լեզուն։
Այս ամենը պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում արդյունավետության և մրցունակության բարձրացման համար։
Հիշեցնենք` վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին,
հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար
Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։