00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա հարցի լուծում չէ. վրացական համարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում

Բաժանորդագրվել
Ցուցարարների խոսքով` ՀՀ կառավարությունը իրենց մեքենաներից թանկ մաքսազերծում է պահանջում։ Նրանք պահանջում են, որ որոշումը վերանայվի։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են վերանայել ընդունված որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։ Պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40%-ի, ավելի հին մեքենաների համար 70%-ի չափով։
«Կառավարության առաջարկած սուբսիդավորումը հարցի լուծում չէ։ Միևնույնն է` մենք պետք է 30% վճարենք (սուբսիդավորումը հին մեքենաների համար 70%-ի չափով է): Փաստացի մեզ տանում են հարկադրված մաքսազերծման, որի հնարավորությունը մեզնից ոչ մեկը չունի»,–ասաց բողոքի ակցիայի մասնակից վարորդներից մեկը։
Նրանց խոսքով` խոսքը շատ մեծ գումարների մասին է, և իրենց տրվել է ընդամենը 25 օր ժամանակ` մինչև դեկտեմբերի 30–ը։
«Մեր մեքենայից թանկ մաքսազերծում են պահանջում։ Այս որոշումը պետք է վերանայվի։ Միայն բնապահպանական հարկը կազմում է մոտ 2000 դոլար։ Իսկ այդ 30%–ն ահռելի գումար է»,–ասում է ակցիայի մասնակիցը։
Ցուցարարները հանդիպում են պահանջում կառավարության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդներն այս պահին կառավարության ընդունարանում են և ներկայացնում են իրավիճակը։ Նրանք կառավարության ներկայացուցիչներին են հանձնում խնդրանք–պահանջը։
Կարճ ժամանակ անց ակցիայի մասնակիցներից մեկը դուրս եկավ շենքից և հայտնեց, որ իրենց դիմումը մուտք են արել, որով նաև հանդիպում են պահանջել կառավարության ներկայացուցիչների հետ։
«Մեզ խոստացան հնարավորինս արագ դիմումին ընթացք տալ»,– ասաց նա։
Ակցիայի մասնակիցը չցանկացավ խոսել իրենց հետագա քայլերի մասին, միայն նշեց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ։
Լրահոս
0